7 հատ սելֆի և ֆեյսբուքյան գրառումներ. Տիգրան Ավիանյանի «արդյունավետ» այցը՝ Ուկրաինա
ՎերլուծականԻնչպես գիտենք, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը: Ընդհանուր առմամբ, դատելով պաշտոնական տեղեկություններից՝ Ավինյանի այցը Ուկրաինա՝ անչափ արդյունավետ և օգտակար է անցել:
Մասնավորապես, այցի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել Ավինյանի 7 սելֆիները, 6 հոգու հետ նկարվելը, այդ թվում՝ ուշադրություն՝ անգամ Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ համատեղ լուսանկարը, և Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր «դարակազմիկ»» այցի մասին պարբերական գրառումները, որոնք թերևս միտված էին հանրությանը ծանոթացնել սելֆիի մաստեր-կլասսիՆ, որը, ինչպես երևում է՝ Ուկրաինայում մատուցել է Հայաստանի փոխվարչապետը:
Ցավոք սրտի, նման «արդյունավետ» և «էֆեկտիվ» այցերը մեր պաշտոնյաների համար արդեն ավանդույթ են դարձել...