Դերժավայի Արկադի թիկնազորին «ասֆալտին փռելիս» հայտնաբերված զենքերը օրինական են եղել
ԻրավունքԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 30-ին, Երևանի Իսակովի պողոտա 29 հասցեի մոտ ոստիկանությունն «ասֆալտին էր փռել» ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին՝ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից փոխանցեցին՝ «2019 թ. ապրիլի 30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 2 մեքենայով 5 քաղաքացի, որոնցից 3-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3 միավոր՝ «Բայկալ-442», «Վիկինգ» և «Վիկինգ» MP տեսակի ատրճանակ. «Ստուգմամբ պարզվել է, որ զենքերը օրինական են և 05.05.2019 թ. որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով»։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ըստ տեղեկությունների, բերման էին ենթարկվել Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին՝ Արկադի Համբարձումյանին, Դավիթ Արզումանյանին, Արսեն Սաֆարյանին և Հակոբ Գևորգյանին, որոնց մոտ հայտնաբերվել էին ատրճանակներ, իսկ մեքենաները պատկանել էին Արկադի Համբարձումյանին։