00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը Ո՞ւմ էր վերաբերվում «գոտիները ձգելու» կոչըԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի եւ Չինաստանի ԱԽ քարտուղարների հետ Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը զայրացել Մխիթար Հայրապետյանի վրաԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին Դատարանը հրապարակեց Քոչարյանի և մյուսների գործով բողոքներըՀայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Ինչի մասին է ազդարարում Սասուն Միքայելյանի դուրս մնալը՝ ՔՊ վարչությունից

«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի վարույթը կարճվել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել երիտասարդի դի՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։ 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել էր, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանն է: Վերջինս ճանաչվել էր տուժող:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել նաև ակումբի 34-ամյա տնօրենը:

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամիկրոմասնիկային, դատանյութագիտական, որոնց եզարկացություններն ստացվել են:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի հատվածում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց, վիճաբանություն է տեղի ունեցել Արթուր Սահակյանի և ակումբի տնօրենի միջև, որի ժամանակ վերջիններս միմյանց դանակներով հարվածներ են հասցրել:

Նախաքննության ընթացքում պարզվել է վիճաբանության շարժառիթը: 

Ըստ քննության տվյալների՝ ակումբի տնօրենը և Արթուր Սահակյանը վերջինիս կողմից «Վարդա» գիշերային ակումբ հաճախելու, ակումբի աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հիշյալ ակումբում հետագայում վճարելու պայմանով ժամանց անցկացնելու պատճառով գտնվել են անհաշտ հարաբերությունների մեջ, և ակումբի տնօրենն արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանը, իր ընկերների հետ միասին, ժամանել է նշված գիշերային ակումբ, մուտք գործել ակումբի նախասրահ, որտեղ ակումբի աշխատակիցն արգելել է նրա մուտքը ակումբ:

Պարզաբանումներ պահանջելու նպատակով Արթուր Սահակյանը գնացել է ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինս կրկին արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

Նույն օրը՝ ժամը՝ 04-ից  05:30-ի սահմաններում, Արթուր Սահակյանը միայնակ վերադարձել է գիշերային ակումբ և իրեն գիշերային ակումբ չթողնելու դրդապատճառով վիճաբանել ակումբի տնօրենի հետ: Այդ ընթացքում սուր կտրող-ծակող գործիքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Պարզվել է, որ  Արթուր Սահակյանը դանակով հարվածել է ակումբի տնօրենի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանին՝ գլխի հատվածին, ճակատաքունքային շրջանին: Իսկ ակումբի տնօրենը, այլընտրանք չունենալով, գիտակցելով, որ Արթուր Սահակյանը չի դադարեցնում ոտնձգությունը ուղղված իր կյանքի  դեմ, բռնել է վերջինիս ձեռքը և խլել դանակը: Այդ ընթացքում Ա.Սահակյանը մյուս ձեռքի դանակը շարունակել է թափահարել տնօրենի ուղղությամբ, իսկ վերջինս էլ, արդեն իսկ ուժասպառ լինելով և այլևս չկարողանալով բռունցքներով պաշտպանվել, Արթուր Սահակյանի ձեռքից խլած դանակով փորձել է հարվածել վերջինիս ոտքին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն հարվածը դիպել է նրա որովայնի հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով Ա. Սահակյանը մահացել է ծանր հեմոռագիկ շոկից՝ առաջ բերելով արտաքին և ներքին սուր, մասիվ արյունահոսություն:

2018 թվականի օգոստոսի 06-ին ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

2018 թվականի նոյեմբերի 5-ին Արարատի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ակումբի տնօրենի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Վարույթն իրականացնող մարմինը քննչական գործողությունների կատարման ճանապարհով գործով հավաքված ապացույցները ենթարկել է բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցների վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, մի շարք վերաբերելի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության պատճառաբանություններով որոշում կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Այսպիսով՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ամփոփելով ձեռք բերված ապացույցները՝ հիմնավորվել է, որ մեղադրյալի գործողությունները առերևույթ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով բազմակողմանի քննության արդյունքում քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ մեղադրյալի՝ գիշերային ակումբի 34-ամյա տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով (անհրաժեշտ պաշտպանությունը), վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը քրեական գործի հետ միասին ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս
19 Հուն
ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին հեռախոսազանգը Նուբարաշենի բանտից է ստացվել Գյումրիում ԴԱՀԿ–ն փորձում է տնից վտարել 3 անչափահաս երեխաներով ընտանիքին Հանրային ռեսուրսներն անարդար են բաշխվում կառավարության ու համայնքների միջև. Էմին ԵրիցյանԱխուրյանի ոստիկանները երեք տղամարդու են բերման ենթարկել «Արցախ» ակումբն անվանափոխվել է Մի համեմատեք ՔՊ-ին մեզ հետ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Զելենսկին բացատրել է, թե ինչու չի օգնել Մերկելին, երբ վերջինս սկսել է ցնցվելԸմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն Ովքե՞ր են ՔՊ նորընտիր վարչության փոխնախագահները Անցորդը փրկել է գնացքի ռելսերին ընկած բայկերին` գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ (տեսանյութ)Թրամփը փոխել է Պենտագոնի ղեկավարին ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներկա կգտնվի Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում Այս տարի Վարդավառը նշվելու է հուլիսի 28-ին Վանաձորյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ինչպես է պիթոնը կուլ տալիս ահռելի կոկորդիլոսին (ֆոտոշարք)Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ) Էրեբունու ոստիկանները բռնել են մեքենաներից գողություն կատարողներին Գրավիչ Իվետա Մուկուչյանը` լանջաբաց զգեստով (լուսանկար)Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը Եղանակը ՀայաստանումԴավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի՝ հեռացող դեսպանի հետ 4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել. ՇարմազանովՓախուստ բանտից. ինչ է կատարվել «Նուբարաշենում» (տեսանյութ). armlur.am «Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք». Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Իրանցի կնոջը ծեծի են ենթարկել փողոցում` առանց գլխաշոր պարելու համար (տեսանյութ)Ո՞ւմ էր վերաբերվում «գոտիները ձգելու» կոչըՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 50 դեպք Ներկայացնեմ մի դրվագ դատավոր Գրիգորյանի ու իմ միջև տեղի ունեցած զրույցից. Հակոբ Կարապետյան «Զարթի´ր, լաո». ցուցարար կնոջ երգը ոստիկանական բաժանմունքի դիմաց Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի եւ Չինաստանի ԱԽ քարտուղարների հետ Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը զայրացել Մխիթար Հայրապետյանի վրաԻնչո՞ւ է Մերկելը ցնցվել Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք. Պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանին 65-ամյա տղամարդը խանութի վաճառասեղանից գողացել է խաղալիք ավտոմեքենաՀրշեջները մարել են Մասիսում բռնկված հրդեհը Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններՈստիկանութան բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ) «Նաիրիտ»-ի համակարգման խումբը և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարություն են ընդունելԴատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու Քենդալ Ջենները` թափանցիկ բլուզով (լուսանկար)Երևանում այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածքՀրայր Թովմասյանի հետ իմ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ. Վահե ԳրիգորյանԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին Մասնագետները հերքում են վարակված ծիրանի բերքի առկայության մասին լուրերը Ցուցարարները փողոց փակեցին, սկսվեց վիճաբանություն ոստիկանների հետ (տեսանյութ) Դատարանը հրապարակեց Քոչարյանի և մյուսների գործով բողոքները
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքից«Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)