00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արմավիրի մարզի բնակիչը ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը. պատճառը՝ արտաքսումն է Հեռուստացույցը միացնում ես՝ մեզ հայհոյում են, անջատում ես՝ էլի հայհոյում են․ Ֆելիքս ԹոխյանԻնքնասպանության 8 դեպք է կանխվել ՀՀ ԶՈՒ-ում․ Արտակ Դավթյան Լևոն Քոչարյանը՝ Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին Նաիրա Զոհրաբյանն արդյունավետ է համարում Գլխավոր շտաբի պետի հետ ունեցած քննարկումը «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ Հրաժարական կտամ, եթե սկզբունքային խնդիրներ լինեն․ Արտակ Դավթյան (տեսանյութ)Քրեական ենթամշակույթի տարրեր կան բանակում. Արտակ Դավթյան (տեսանյութ) Եթե չձևավորվի «Ոչ»-ի քարոզչության կողմ, վտանգն էլ ավելի մեծ կլինի․ Ռուբեն Մելիքյան Վտանգներ են տեսնում. անգործ նստել չեն կարող

Հերիք է. Արամ Սիմոնյանը հայտնել է իր հրաժարականի պատճառները

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է, որ հրաժարական է տալիս:

ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, այլ գնալով ավելի է ուժեղանում։ Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ծիծաղելի է։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձևանում։ Ես պատրաստ եմ տղամարդուն վայել ձևով բոլոր հարցադրումների պատասխանները տալ:

Այս ամիսների ընթացքում համալսարանում տեղի ունեցան փոփոխություններ։ Ինչքան էլ ցավալի է, այդ փոփոխությունների մի մասն անխուսափելի էր: Կարծում եմ՝ շատ մարդիկ չդիմացան փոփոխություններին, և դրա համար էլ մենք այսօր ունենք երկու նոր պրոռեկտոր:

Այն լարվածության մեղավորը, որը կա համալսարանի շուրջ և գնալով ուժեղանում է, ես չեմ և ոչ էլ համալսարանն է։ Դրա մեղավորը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են։ Մարդիկ, որոնք համալսարանական են, բայց համալսարանում որևէ լուրջ ներդրում չեն ունեցել։ Դա իրենց խնդիրն է։ Ես անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն, ոչ միայն կրթության և գիտության ոլորտում, այլև համալսարանի նկատմամբ։ Ես դա համարում եմ մերժելի։

Միևնույն ժամանակ ես դառնությամբ եմ նշում այն հանգամանքը, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի նշվում, և որի հետ զուգահեռաբար նշվում է Բաքվի պետական համալսարանի 100-ամյակը, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի: Մայիսի 16-ին և 17-ին մենք, այն էլ, ցավոք սրտի, ոչ բոլոր համալսարանականներով, նշեցինք բուհի ծննդյան օրը, այցելեցինք Գյումրի: Այնուհետև այստեղ կազմակերպվեց համերգ, հետո տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, բայց պաշտոնական որևէ ուղերձ, որևէ շնորհավորանք ես չստացա, համալսարանը չստացավ։ Զանգեցին իմ ընկերները և այն մարդիկ, որոնք սիրում են համալսարանը և վերջ։ Նույնիսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չշնորհավորեց։

Այսպիսի պայմաններում հոբելյան նշելը շատ ծանր է: Իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ որ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում: Ընդ որում՝ այդ հոբելյանին մասնակցելու համար գալու են մարդիկ, նաև արտասահմանից, որոնք իմ անձնական հյուրերն են, իմ ընկերներն ու բարեկամները՝ ռեկտորներ տարբեր համալսարաններից, որոնց հետ ընկերացել ենք այս տարիների ընթացքում:

Ես շատ շնորհակալ եմ այն ուսանողներին, որոնք այս ամիսների ընթացքում ապացուցեցին, որ արժանի են համալսարանի ուսանող կոչվելուն: Շնորհակալ եմ բոլորիդ անխտիր՝ և՛ ՈՒԽ-ին, և՛ ՈՒԳԸ-ին, Մշակույթի կենտրոնին և մյուսներին: Մեր երիտասարդներից շատերն ապացուցեցին, որ իրենք իսկապես հայ մարդ են, Հայաստանի և համալսարանի ջատագովը: Ես շատ ցավում եմ, որ համալսարանականների մեջ եղան ուրիշ մարդիկ: Շատ եմ ցավում: Այդ մարդիկ ոչ միայն անտարբեր եղան, չմասնակցեցին, այլև բացահայտ հակակրանք արտահայտեցին այս ամիսների ընթացքում իմ և իմ գործունեության, համալսարանի, միջոցառումների նկատմամբ: Սա մեծ նեղություն է համալսարանականի համար, գոնե ինձ համար:

Եղան մարդիկ, որոնց, երբ հարցնում ես, թե ինչո՞ւ ես դեմ  քվեարկում, ասում են՝ որովհետև ես կոնֆորմիստ եմ, և դա ասում է ակադեմիայի անդամը՝ նշելով, թե ես պետք է միշտ լավ հարաբերություններ ունենամ իշխանության հետ: Արհամարհանքի արժանի դիրքորոշում: Ես շատ շնորհակալ եմ մեր այն համալսարանականներին, որոնք այս ամիսների ընթացքում, թեև նրանց թվում կային նաև կանայք, տղամարդու պես կանգնեցին համալսարանի և նրա ղեկավարության կողքին: Ես շատ շնորհակալ եմ այս ամենի համար: Ես շատ շնորհակալ եմ մեր Հոգաբարձուների խորհրդի այն անդամներին, հատկապես ուսանող անդամներին, որոնք քաջաբար, իրենց կարծիքն առանց վախենալու արտահայտեցին և կանգնած են համալսարանի մեջքին: Հայ մարդը պետք է այդպիսին լինի:

Այս ամիսների ընթացքում, այս պայքարի ընթացքում շատ բաներ տեսանք: Հատկապես ես: Տեսա և՛ աջակցություն, և՛ բացահայտ անտարբերություն: Այն քրեական գործը, որը հարուցվել է համալսարանի դեմ, իր ամբողջ ծանրությամբ առաջին հերթին իմ ուսերին է:

Բայց ես համոզված ասում եմ, որ մենք արդար ենք: Եվ այս դժվարություններից մենք դուրս ենք գալու: Այս ամբողջ գործընթացը թանկ է արժենում ինձ և նամանավանդ իմ ընտանիքին՝ առողջության և բարոյականության, հոգեկան վիճակի տեսանկյունից: Բայց այն նաև չի նսեմացնում իմ և իմ ընտանիքի անդամների ցանկությունը՝ հավատալու համալսարանի ապագային, համոզմունքին, որ մենք ճիշտ ենք, որ ես՝ որպես համալսարանի ռեկտոր, այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ճիշտ եմ գործել: Թերություններ եղել են, բայց գնացել և փորձել եմ անել այն ամենը, ինչ որ կարողացել եմ:

Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ և սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել և չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն  կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները և հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին:

Եթե ես այսօր հրաժարական չտամ, միևնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ  կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի:

Ես մարտունակ եմ, ոչ մի բանից չվախենալով և համալսարանի շահը գերակա համարելով՝ վայր եմ դնում իմ լիազորությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի 7 օրվա ընթացքում, այդպես է կանոնադրությունը, թե երբ է նոր ռեկտորի ընտրության օրը նշանակվում: Պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կլինի, մինչև որ կլինեն ընտրություններ: Ես կարծում եմ, որ ընտրությունները կլինեն բավականին շուտ, որովհետև դրանից բխում է նաև համալսարանի բնականոն գործունեությունը:

Ես շարունակում եմ մնալ համալսարանում՝Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, որի ղեկավարն եմ, Հայոց պատմության ամբիոնում: 13 տարի եղել եմ ռեկտոր, 5 տարի՝ պրոռեկտոր և այլն, այլն: Հերիք է: Չվախենաք: Ես համալսարանում եմ և համալսարանից չեմ գնալու: Մնալու եմ ԵՊՀ-ում և հավատարիմ համալսարանի շահերին: Այսուհետև ես պաշտոնյա չեմ, եթե ցանկություն ունենաք, կարող եք շփվել ինձ հետ և շարունակել ձեր հարաբերությունները: Կարծում եմ, որ ինձ համար նոր էջ կբացվի: Ես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կշարունակեմ իմ հետազոտությունները և գործունեությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ 13 տարիների ընթացքում միասին աշխատելու համար: Եվ ուզում եմ ասել, որ որտեղ էլ որ լինեմ, միշտ հիշելու եմ այն մարդկանց, որոնք իմ կողքին են եղել: Շնորհակալ եմ ձեզ»:     

 

Լրահոս
18 Փետ
Երևանում անչափահաս տղան թմրանյութ է ձեռք բերել 51-ամյա կնոջից Արմավիրի մարզի բնակիչը ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը. պատճառը՝ արտաքսումն է Հեռուստացույցը միացնում ես՝ մեզ հայհոյում են, անջատում ես՝ էլի հայհոյում են․ Ֆելիքս ԹոխյանԻրանում ութ մարդ բանտարկության է դատապարտվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար Ինքնասպանության 8 դեպք է կանխվել ՀՀ ԶՈՒ-ում․ Արտակ Դավթյան Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել «Յուկոս»-ի գործովԼևոն Քոչարյանը՝ Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար Նաիրա Զոհրաբյանն արդյունավետ է համարում Գլխավոր շտաբի պետի հետ ունեցած քննարկումը ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2020 թ. ուսումնական տարին Հալեպի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ Հրաժարական կտամ, եթե սկզբունքային խնդիրներ լինեն․ Արտակ Դավթյան (տեսանյութ)Քրեական ենթամշակույթի տարրեր կան բանակում. Արտակ Դավթյան (տեսանյութ) Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը․ վարչապետԵթե չձևավորվի «Ոչ»-ի քարոզչության կողմ, վտանգն էլ ավելի մեծ կլինի․ Ռուբեն Մելիքյան «Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ»Վտանգներ են տեսնում. անգործ նստել չեն կարողՌոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով «Ոչ»-ի կողմի նպատակը «Այո»-ից տարբերվող կարծիքը պաշտպանելն է․ Արսեն Բաբայան Ռինգում Ալիևը շատ թույլ բռնցքամարտիկ էր, սակայն նրա առջև գեղասահորդ էր. Արմեն ԱյվազյանՊուտինը Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել ազգությամբ հայ Սերգեյ Մելիք-Բաղդասարովին Զինվորականների պաշտոնանկություններ և հրաժարականներԵրեւանի քաղաքապետարան. վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել (տեսանյութ) «Հուսամ, լավ եք հաշվել. նման դրվագները դժվար են մարսվում» Ոստիկանությունը երեխայի վաճառքի դեպք է բացահայտել Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը (ուղիղ) ԵՄ-ն կարող է սահմանափակիչ միջոցներ կիրառել այն սոցցանցերի դեմ, որոնք կհրաժարվեն գրաքննությունից Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին Սահմանադրական դատարանում քննվում է ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցը Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու․ Ասադ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ Վթար Այնթապ-Նուբարաշեն ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է 78 հազար չվերթ է չեղարկվել կորոնավիրուսի բռնկման պատճառով Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործություն. ընտանեկան բռնություն, երեխայի վաճառք, սպանություն, կողոպուտ Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նոր համագործակցության արդյունքում առաջիկա մենամարտը կանցկացնի Դետրոյթում Պեկինում 6 օրում պաշտպանիչ դիմակներ արտադրող գործարան կկառուցվի Երևանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետն ազատվել է աշխատանքից Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին Ժողովուրդն ուզում է աշխատատեղեր, սոցիալական վիճակի բարելավում․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով Թուրքական ավիահարվածների հետևանքով զոհվել են «Եզդիների պաշտպանական միավորում» խմբի հինգ անդամներ, այդ թվում հրամանատարըՉինաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սկսել են թղթադրամներ ոչնչացնել Թուրք գրող Ասլը Էրդողանը Թուրքիայում տիրող համակարգը բնորոշել է որպես «ֆաշիզմ և նեոֆաշիզմ» Տասը մարդ է տուժել Բաքվի խոշորագույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սահմանադրական դատարանի նիստ 14 ամերիկացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am«Տղաս տանն է եղել, խմած էլ չի եղել». Ղալումյանի որդին ջարդել է ապարատն ու կոպեկնե՞ր գողացելԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դինԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ) «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՄոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am