00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հանգիստ նստեք ձեր տեղը, ռեպլիկներ մի′ արեք․ Միքայել ՄելքումյանՄիրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահին, ԵԽԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախագահին Դուբայ-Երեւան չվերթը չեղարկվել է Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ԱԳՆՅոթ արկ է արձակվել Չինարի բնակավայրի ուղղությամբ․ տուժածներ չկան․ ՊՆ խոսնակ Վարչապետի արձագանքը հնարավոր ամենաազդեցիկ տարբերակն էր․ Լուսինե Բադալյանը՝ Արփիի պարը հրապարակելու մասինՈւնենք 5 վիրավոր. Տավուշի մարզպետԽոր Վիրապում ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ակտիվիստների նկատմամբ Մարդիկ բնության գրկում, անմարդաբնակ վայրերում մաքուր օդ շնչելիս տուգանվում են․ ճի՞շտ է այդ մոտեցումը․ Գորգիսյանը՝ պարետինԻնչպիսի՞ պայմանների դեպքում կդադարեցնեք արտակարգ դրությունը․ Արկադի Խաչատրյանը՝ պարետին

Մի՛ ստեք, պարոնա՛յք, դա սարսափելի է. Մարինա Խաչատրյան

Բազմիցս խոսել եմ «Գարդասիլ-4» պատվաստանյութի մասին։

Այսօր էլ ստիպված եմ որոշ անբարեխիղճ պաշտոնյաների հիշեցնել «Գարդասիլ-4»-ի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց վրա նրանք համառորեն ցանկանում են աչք փակել։

Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը, ցանկանալով «Գարդասիլ-4»-ը տանել դեպի քաղաքական դաշտ, իրեն բնորոշ գլխիկոր դիրքում, հերթական ստերն է հնչեցնում ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից։ Անդրադառնամ այդ ստերին։

ՀՀ առողջապահության նախարարը նշում է, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2017 թվականի վերջերին, սակայն, ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանի հայտարարության համաձայն, Հայաստանում «Գարդասիլ-4»-ը ներդրվել է դեռևս 2011 թվականին:

Հետևաբար, պատասխանատու պաշտոնյան չի տիրապետում «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ մեր հանրապետությունում առկա իրավիճակին։ 2. Ա. Թորոսյանը նշում է, որ. «Գարդասիլ-4»-ը միանշանակ օգտակար է և չկա որևէ գիտական ապացույց որևէ երկրում, որ այն վնասակար է։ Այստեղ հարկ է անդրադառնալ «Գարդասիլ-4» պատվաստանյութի FDA-ի կողմից հաստատված ներդիր թերթիկին, որտեղ հստակ նշված է, որ

• Գնահատված չէ «Գարդասիլ-4»-ի քաղցկեղածին և գենոտոքսիկ ազդեցությունը (13.1կետում)։ Կարծում եմ, որ սա պայմանավորված է «Գարդասիլ-4»-ի «կարճ կյանքով» (13 տարի) և այս ազդեցությունների մասին վերջնական եզրակացության հանգելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը երկու սերնդափոխություն։ Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք այն կառաջացնի տարբեր արատներ մեր սերունդների մոտ, արդյո՞ք «Գարդասիլը» ուռուցքի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ թե ոչ, ինչպես որ դա տեղի ունեցավ շուրջ 40 տարի կիրառության մեջ գտնվող Դիէթիլստիլբեստրոլի հետ (Տե՛ս ստորև)։ Ավելին, «Գարդասիլ-4»-ի ներդիր թերթիկի 8.1 կետում նշվում է, որ «Գարդասիլ-4» ստացած մայրերի մոտ նկարագրված է բնածին արատներով երեխաներ ունենալու ավելի բարձր հաճախականություն։

• «Գարդասիլ-4» -ի կիրառումը սկսելուց հետո դիտվել են հետևյալ կողմնակի էֆեկտները (6.2 կետ). Արյան և լիմֆատիկ համակարգ - աուտոիմուն հեմոլիտիկ անէմիա, իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, լիմֆադենոպաթիա Շնչառական համակարգ – թոքային էմբոլիա Աղե-ստամոքսային համակարգ – սրտխառնոց, փսխում, պանկրեատիտ Ընդհանուր բնույթի խանգարումներ - ասթենիա, սարսուռ, մահ Իմուն համակարգ – աուտոիմուն հիվանդութուններ, անաֆիլքսիա, բրոնխոսպազմ, ցանավորում Հենաշարժական համակարգ – արթրալգիա, միալգիա Նյարդային համակարգ – գլխացավ, գլխապտույտ, սինկոպե, սուր տարածուն էնցեֆալոմիելիտ, Գիյեն-Բարեի համախտանիշ, մոտոնեյրոնային հիվանդություններ, պարեզներ, ցնցումներ, լայնաձիգ միելիտ Անոթային համակարգ – խորանիստ երակների թրոմբոզ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ևս նշեց, որ. բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի … բոլոր դեղերն էլ ունեն կողմնակի երևույթներ …. էտ է պատճառը, որ դեղերն այսքան խիստ հսկվում են … կողմնակի երևույթները հավաքագրվում են … այս պահին ունեն 62.000 դեպք կողմնակի երևույթների)։

(Տե՛ս սկսած 3:56)

Այստեղ ես ներկայացրեցի մի քանի խոսուն տվյալ «Գարդասիլ-4» պատվաստանյութի FDA-ի կողմից հաստատված ներդիր թերթիկից։ Սակայն կան բազմաթիվ հրապարակումներ, որտեղ նշվում է կանանց մոտ պտղաբերության անկում, ցրված սկլերոզի զարգացում և այլն «Գարդասիլ-4» պատվաստանյութի հետևանքով։ Դրանց կանդրադառնամ հաջորդ հրապարակումներում։

Այսպիսով, բազմաթիվ փաստեր վկայում են, որ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունեցող գլխիկոր պաշտոնյան հերթական անգամ ստում է` փորձ կատարելով մոլորեցնել մեր հանրությանը։

«Փորձարկու՞մ է թե ոչ» հարցին Ա. Թորոսյանը կրկին տալիս է ՍՈՒՏ պատասխան, քանզի «Գարդասիլ-4» պատվաստանյութի մինչ օրս կիրառվող ներդիր թերթիկում նշված է (մինչ օրս այս ներդիր թերթիկն է արդիական և կիրառելի)

8.1 կետում նշված է, որ այս պատվաստանյութը ցուցված չէ 27 տարեկան և դրանից բարձր անձանց։

 
12.1 կետում նշված է, որ մարդու մոտ պատվաստանյութի ազդեցության հստակ մեխանիզմը հայտնի չէ։
 
14.7 կետում հստակ նշված է, որ 27-45 տարեկան կանանց շրջանում կատարված ուսումնասիրությունների համաձայն չկա վիճակագրական հավաստի արդյունավետություն «Գարդասիլ-4» պատվաստանյութի և արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման միջև։
 
27-45տարեկան տղամարդկանց շրջանում լուրջ հետազոտությունների մասին տեղեկատվություն հասանելի չէ կամ չկա։
 
14.9 կետում նշված է, որ «Գարդասիլ-4»-ի ազդեցությունը ՄՊՎ-կապակցված հիվանդությունների վրա դեռևս շարունակվում է ուսումնասիրվել` ընդգրկելով նաև դեռահասներին (տղաներ և աղջիկներ)։
 
Միաժամանակ, 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ Առողջապահության նախարարը հրամայել է ընդլայնել Հայաստանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման շեմը` այն դարձնելով 14-45 տարեկան։
Հրամանում հանձնարարվում է ՀՀ ԱՆ-ին որոշակի պարբերականությամբ զեկուցել կատարված պատվաստանյութերի թվի և կողմնակի ազդեցությունների մասին:
Հետաքրքրական է, որ նման մանրակրկիտ տեղեկատվության հավաքագրում չի իրականացվում ԳԱՎԻ հիմնադրամի կողմից մեր երկրին տրամադրված մյուս պատվաստանյութերի պարագայում։ Այսպիսով, ակնհայտ է տեղեկատվության հավաքագրման փաստը կոնկրետ և միայն «Գարդասիլ-4» պատվաստանյութի համար։
 
Այս ամենից հասկանալի է դառնում, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը դեռևս գտնվում է փորձարկումների ու հետազոտությունների փուլում։
 
Այն, որ մինչ օրս Հայաստանում կատարվել է «Գարդասիլ-4»-ի շուրջ 6000 պատվաստում, ես նույնպես փաստում եմ։ Այն, որ չի դիտվել որևէ կողմնակի էֆեկտ որևէ մեկի մոտ, դեռևս չի հանդիսանում լուրջ փաստ պատվաստանյութի անվտանգության տեսակետից։
Բոլորս գիտենք, որ ցանկացած դեղամիջոց, այդ թվում նաև պատվաստանյութ, կարող է ունենալ մոտակա և հեռակա բարդություններ։ Ընդ-որում, հեռակա բարդությունները կարող են զարգանալ տասնյակ տարիներ անց, արտահայտվել գենետիկ մակարդակով փոփոխությունների ձևով, բնածին արատների զարգացմամբ։
 
Որպեսզի օրինակս ավելի ակնառու լինի, ցանկանում եմ մեջբերել հենց ՀՀ ԱՆ կողմից 2014 թվականին հրապարակված «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում» ազգային ուղեցույցի գլուխ III-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետում նշված փաստն այն մասին, որ 1930-1970 թթ հղիության ընթացքում դիտվող բարդությունների տոկոսը նվազեցնելու նպատակով կիրառվել է Դիէթիլստիլբեստրոլ կոչվող դեղամիջոցը։ 40 տարի այդ դեղը հղի կանանց տալուց հետո միայն հայտնաբերել են, որ այն կարող էր վնասել զարգացող սաղմին: Դեռևս ներարգանդային կյանքում այս դեղամիջոցի ազդեցությանը ենթարկված դեռահաս աղջիկների մոտ առկա է արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև վերարտադրողական համակարգի այլ տեսակի քաղցկեղների, անպտղության և հղիության ընթացքում դիտվող մի շարք բարդությունների առաջացման առավել մեծ վտանգ:

Այն, որ Ա. Թորոսյանն ու իր կինը ստացել են «Գարդասիլ-4» պատվաստանյութը, լինելով 26 տարեկանից մեծ, հետաքրքրական է և արժանի ուսումնասիրության։
 
Համաձայն ԱՄՆ FDA և ԱՄՆ CDC տվյալների` «Գարդասիլ-4» պատվաստանյութը ցուցված է միայն 9-26 տարեկան անձանց։
 
2019 թվականին ԱՄՆ CDC-ն հրապարակել է մեծահասակների պատվաստումների աղյուսակը, ըստ որի «Գարդասիլ» պատվաստանյութը ցուցված է 9-26 տարեկան աղջիկներին և կանանց, 9-21 տարեկան տղաներին և տղամարդկանց և 9-26 տարեկան համասեռամոլ տղամարդկանց։

Եվրոպական CDC-ն «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր կիրառման համար նույնպես սահմանում է 9-26 տարեկանը, և խորհուրդ է տալիս 26 տարեկանից բարձր ներարկել հատուկ խմբերին (սեռական փոքրամասնություններ, անկանոն սեռական կյանք վարող կանայք և այլն)։

Ամենևին որևէ հետին միտք չունենալով, Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ ինքը, լինելով 26 տարեկանից մեծ, նույնպես ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութ, հարցերի տեղիք է տալիս։

Այս ենթատեքստում հետաքրքրական է նաև համասեռամոլության և այլասերումների կնքամայր Լառա Ահարոնյանի մասնակցությունը «Գարդասիլ-4» պատվաստանյութի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործում։

Նշեմ նաև, որ 2017 թվականի մայիսին «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառումը դադարեցվել է ԱՄՆ-ում, այն փոխարինելով «Գարդասիլ-9»-ով։

Մինչդեռ, նույն 2017 թվականին «Գարդասիլ-4»-ը բերվել է Հայաստան և սկսվել կիրառել 13 տարեկան աղջիկների շրջանում։

Ընդ-որում, «Գարդասիլ-4» պատվաստանյութի շուրջ 66.200 դեղաչափ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ըստ որի 203.000 ԱՄՆ դոլար ՀՀ ԱՆ-ին տրամադրել է ԳԱՎԻ հիմնադրամը, ևս 91.000 ԱՄՆ դոլար (շուրջ 45 մլն դրամ) դուրս է բերվել Հայաստանի պետական բյուջեից։

Այս փաստը սկզբում ժխտեց, ապա ապացույցների ճնշման տակ ստիպված խոստովանեց ՀՀ ԱՆ Պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

(Տե՛ս սկսած 3:15-ից մինչև 3:24)

Սակայն, այստեղ առավել կարևոր է, թե ինչ ուղղությամբ են ծախսվել այդ գումարները։ Այս հարցը ուսումնասիրության փուլում է։

Ի վերջո, կյանքում որևէ հիվանդ չբուժած, հիվանդի անկողնու մոտ գիշերները չլուսացրած, բուժանձնակազմի աշխատանքի բարդությունները չտեսած, հիվանդի բուժման և իր կատարած գործի արդյունավետության համար եկեղեցում մոմ չվառած անձը փորձում է պախարակել մոմի նման վառվող ու ուրիշներին լույս տվող բժիշկներին։

Նա հավանաբար չի պատկերացնում, որ մարդկային կյանքեր փրկվում են տքնաջան և գիշերուզօր աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե ուղղաթիռի շարժիչի աշխատանքի յուրաքանչյուր րոպեի համար 12.000 ՀՀ դրամ մսխելով։

Հասկանում եմ, որ նա երազում միայն մանկական դագաղիկներ է տեսնում և չի կարող հասկանալ հազար անգամ մահվան հետ մենամարտի բռնված ու հաղթած բժիշկների մտածելակերպը։

Հասկանում եմ, որ առաջնորդ դարձնելիս նրան չեն սովորեցրել անձնազոհություն։

Ցավոք, նա միակը չէ իր տեսակում մեր հայրենիքում։

Երբ պատերազմող երկրիս առողջապահության նախարարն առողջապահության ոլորտի լուրջ զարգացումներով զբաղվելու փոխարեն իր ողջ ներուժն ուղղում է հակածխախոտային պայքարին, «Գարդասիլ-4»-ի ներդրմանը, ուղղաթիռների ֆոնին նկարահանումներ կատարելուն, մարտի 8-յան պարգևավճարներ ստանալուն և սին խոստումներ տալուն, մնում է միայն մտածել, որ նա իր տեղում չէ։

 Իմ ողջ գիտակից կյանքում առաջին անգամ է, որ ես ամաչում եմ նման առողջապահության նախարար ունենալու համար։

 ՄԻ՛ ՍՏԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԴԱ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է։

#stop_lying

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
13 Հուլ
Հանգիստ նստեք ձեր տեղը, ռեպլիկներ մի′ արեք․ Միքայել ՄելքումյանՄիրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահին, ԵԽԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախագահին Դուբայ-Երեւան չվերթը չեղարկվել է Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործընթացինԽստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ ԱԳՆՅոթ արկ է արձակվել Չինարի բնակավայրի ուղղությամբ․ տուժածներ չկան․ ՊՆ խոսնակ Վարչապետի արձագանքը հնարավոր ամենաազդեցիկ տարբերակն էր․ Լուսինե Բադալյանը՝ Արփիի պարը հրապարակելու մասինՈւնենք 5 վիրավոր. Տավուշի մարզպետԽոր Վիրապում ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ակտիվիստների նկատմամբ ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել առճակատումըՄարդիկ բնության գրկում, անմարդաբնակ վայրերում մաքուր օդ շնչելիս տուգանվում են․ ճի՞շտ է այդ մոտեցումը․ Գորգիսյանը՝ պարետինԻնչպիսի՞ պայմանների դեպքում կդադարեցնեք արտակարգ դրությունը․ Արկադի Խաչատրյանը՝ պարետինՄարդիկ տարբեր տեղերից լսում են, որ բաց տարածքում դիմակ կրելը այլ խնդիրներ է առաջացնում. Ծառուկյանը՝ Ավինյանին Բազմաթիվ դիմորդներ համավարակի հետ կապված զրկված են ուսանող լինելուց․ ի՞նչ է անում պարետատունը խնդիրը լուծելու համար Մեկանգամյա դիմակը շատերը կրում են մի քանի օր. վերլուծե՞լ եք դրա հետևանքով առաջացող խնդիրները․ Հրանտ Այվազյանը՝ պարետին ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, հայկական կողմը կորուստներ չունի Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Թոքերի արհեստական սարքերը բավարա՞ր ենԱդրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհՀՀ-ին դրամական մեծ օժանդակություն է տրամադրվել․ ի՞նչ նպատակներով է օգտագործվել․ Էնֆիաջյանը՝ ԱվինյանինԳերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ադրբեջանական ՊՆ-ի տեսանյութի տարօրինակությունը Ամեն ինչ բաց է, ո՞րն է արտակագ դրության երկարաձգման իմաստը26-ամյա վանաձորցու նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձի մեղադրանքովՀամավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ ԱվինյանՌուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասինԱդրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան Սա կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլ է, գրողը, բնականաբար, ադրբեջանցի է. Սամվել ՄարտիրոսյանԵղեգնաձորում ոստիկանները ենթարկվել են բռնության Վտանգի մի ենթարկեք ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը. Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչըՄեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ«Ռեալը» Պրեմիեր լիգայում գրանցեց ութերորդ անընդմեջ հաղթանակը` հաղթելով «Ալավեսին»Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. SputnikՀուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ Քաղցկեղից մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնը«Է կարող ա…». Մհեր Մկրտչյանը՝ Փաշինյանի զավեշտալի հարցի մասին Ովքեր են «ներքին ալիևները». ում նկատի ունի իշխանական պատգամավորըՔիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը տանկերով հարձակմանը ի պատասխան՝ բանաստեղծությամբ է կիսվել Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց «Բերնլիի» հետԳյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 68 անձ Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանըԱրցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-իցՀրազդանի կիրճում երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա և չի կարողանում իջնել. ԱԻՆ ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով «Կարծես հետ են եկել այն ժամանակները, երբ ադրբեջանցի շարքայինը վախենում էր կրակել մեր դիրքերի ուղղությամբ»Երեք կուսակցություններ. դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Մեր տղաների կողմից՝ թշնամուց վերցված տարածքներըՄԻՊ-ը ահազանգեր է ստանում Տավուշի մարզի գնդակոծվող բնակավայրերի բնակիչներից
Ամենադիտված
«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակի կնոջ ինստագրամյան շքեղ լուսանկարները «Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Մարիամ Մելիքյանը համոզում է դստերը, որ նա հայերեն խոսի․ վերջինս անդրդվելի է ու միայն թուրքերեն է պատասխանում (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալ«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից Փաշինյան քույրերը զորացրված եղբոր հետ լուսանկարներ են հրապարակել
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումը«Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)