00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիիցՄահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Օրվա կադրըNissan Tiida-ն և Toyota Camry-ն բախվել են և հայտնվել են դաշտում. կա վիրավորԴուք առաջին էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների և յուրայիններիՍպասենք փակագծերի բացման․ Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի գրառման մասին

Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը՝ «Մտքերի գագաթնաժողովում» (տեսանյութ)

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Պետական այրեր,

Հարգելի դեսպաններ, հյուրեր, 

Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով և ավանդաբար անցկացվելով ֆրանսիական  Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության համար հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին և բոլոր նրանց, որոնց նշեց ՀՀ նախագահը: 

Հին հնդկական առակը հարց է բարձրացնում` ի՞նչն է ավելի շատ քան աստղերը և բնականաբար պատասխանում են. մտքերն են ավելի շատ, քան աստղերը:  Ընդ որում, նկատի է առնվում մեկ մարդու մտքերը, ոչ թե ամբողջ մարդկության: Ընդհանրապես, միտքն այն ամենակարևոր և շրջադարձային երևույթն է, որ կերտել է, ստեղծել է մեր իրականությունը: 

Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը` մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի` աշխարհում և, ընդհանրապես, տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ աշխարհաքաղաքական միտումների մասին, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում: 

Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման գլոբալ պրոցես: Սա է, ըստ էության, 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը: 

Երբ նայենք վերջին 20-30 տարիների համաշխարհային տնտեսության կառուցվածքը` կտեսնենք, որ ամենադրամատիկ և աչքի զարնող փոփոխությունը հենց դա է: Տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, տաղանդի և ինտելեկտի վրա: Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի վրա, այլ այն սկսել է փոփոխություններ կատարել այլ մոլորակներում և որևէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու է  ու ուժեղանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց: 

Երևանից այստեղ գալիս, երբ նայում ենք ճամփեզրին, տեսնում ենք բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, փոքր և միջին բիզնեսի օբյեկտներ, նրանցից ոմանք հաջողակ են, ոմանք` անհաջողակ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են ու դա երևում է առաջին հայացքից: Եվ երբ մտածում ենք, թե ի՞նչ է տարբերում հաջողված բիզնեսներն անհաջող բիզնեսներից` առաջին միքտը, որ զարնում է` այն է, որ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի: Ինչպես սիրում են տնտեսագետներն ասել` այլ հավասար պայմաններում հաջողակ են առավելապես այն գործարարները, ձեռնարկությունները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է: 

Եվ ես կարծում եմ, որ այս երևույթը, միտումն, ընդհանուր առմամբ, բնորոշում է այսօրվա Հայաստանը, որովհետև 21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի և մտքի զարգացման դար է, և այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության դարն է, նաև Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետև մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը: 

Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր` մենք ուժ չունեինք և ահա եկել է մտքի դարը ու որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսևորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա: Նաև սա է պատճառը, որ ասում ենք, որ մեր խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է և մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսևորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը: 

Այնպես որ, պատեհ է, որ հենց հիմա, հենց այսօր մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այսօրվա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում դարձրել են իրականություն: Շնորհակալ եմ»:      

* * *

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: 

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք: 

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։ 

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կկատարվի Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն:

Լրահոս
18 Օգոս
Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՈւրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասինԵրևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ ԿուբատյանՅուրօրինակ հարսանիք՝ հրշեջ մեքենաներովՍեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափԶարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն Ավտովթարից մահացած Փոլ Ուոլքերի դուստրը հրապարակել է հոր արխիվային լուսանկարըՓաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիիցՄահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Այս պահին Բագրատաշենի անցակետում հերթ չկա․ դեսպանը շրջայց է կատարել (տեսանյութ) Օրվա կադրըNissan Tiida-ն և Toyota Camry-ն բախվել են և հայտնվել են դաշտում. կա վիրավորԴուք առաջին էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների և յուրայիններիՍպասենք փակագծերի բացման․ Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի գրառման մասինՄոսկվայում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումըՔննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը․ ՀԲՃ Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան Այսօր խաղողօրհնեք էԱյլևս կասկածից վեր է, որ գործ կարողներից ոչ մեկ չի պլստալու. Միհրան Հակոբյան Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 63 մարդ (լուսանկարներ) Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է Պուշկինո գյուղում տուն է այրվել. կա զոհ Օրվա խորհուրդըՈչինչ հավերժ չէ, մարդն առաջին հերթին․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)Պոլինա Գագարինան՝ համարձակ լողազգեստով (լուսանկարներ)28-ամյա վանաձորցին գոտիով ծեծել է կնոջը, ապակյա շշով՝ հարվածներ հասցրել գլխին Արարատ գյուղի բնակիչը փոձել է դաշտից 150 կգ ձմերուկ գողանալ, բայց վերջին պահին բռնվել էՊլանային ջրանջատում` Եղեգնաձորի որոշ թաղամասերում Անել ամեն ինչ ընդդիմությունը լռեցնելու համար. իշխանության քաղաքական օրակարգը՝ ըստ Արա Վարդանյանի Սերժ Թանկյանը ևս միացել է #SaveAmulsar արշավին Վայոց ձորի մարզպետի կողմից հետապնդվում եմ. թողնում եմ ֆերմերությունը. ֆերմեր. NEWS.am Համահայկական 7-րդ ամառային խաղերում մեդալներից բացի հանձնվեցին նաև մերձսպորտային անհատական մրցանակներ Այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է. պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն էՈսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը օգոստոսի 19-ին երկու ժամով փակ կլինի Ավտովթար` Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում Արտառոց դեպք գյուղերից մեկում. ամուսինները ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել են այլ գերեզմանՔանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը. Միքայել ԶոլյանՆիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը. Շարմազանով Գրպանահատը խոստովանեց՝ փողը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսում (տեսանյութ) Հրդեհ` Կամարիս գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը (տեսանյութ)Ադուրիսը կրկնեց Մեսսիի ցուցանիշըՆիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Երևան-Սեւան ճանապարհին «Սուզուկին» շրջվել է. կան տուժածներԵրիտասարդական ԱԱ․ Ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը եզրափակչում են
Ամենադիտված
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻ՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերԱրթուր Ջանիբեկյանի հեռահար քաղաքական ամբիցիաներըՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՄերկ Դեմի Ռոուզը՝ ծաղիկներով լցված վաննայում (լուսանկարներ) «Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար)
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԷմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Մահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)