00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մոտ 200 ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել Մոսկվա-Երևան չվերթով, տեղավորվել են չորս հյուրանոցներում. ԱԳՆԱրցախում ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ Ֆուտբոլի ընտրանիների անդամները շնորհավորել են կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ (տեսանյութ) Մեր աշխատակիցներից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով. ՍԱՏՄ ղեկավար (տեսանյութ)Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին ԱԻՆ-ի կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը (տեսանյութ)Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համարՈստիկանն ասաց՝ համը հանեք, կտանենք Համալիր. Մոսկվայից ժամանածները դժգոհ են մեկուսացման պայմաններից (տեսանյութ) Գեղարքունիքում դեռ ձյուն է գալիս, մի՛ երթևեկեք մեր ուղղությամբ․ մարզպետ

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

Սահակյան-Փաշինյան հարաբերությունների, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի, ներքաղաքական և կարևոր այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
-Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաև հասարակությունը:
 
- Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, և բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները և հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:
 
- Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞…
 
- Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, և այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, և ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ և խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա…  
 
- Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:
 
- Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:
 
- Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաև ԱՀ և ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջև: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում…
 
- Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որևէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի և վարչապետ Փաշինյանի միջև առկա են շատ անկեղծ, ջերմ և առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների և ընկալումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, և այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ:
 
Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետև ցավում ենք մեր պետականության համար և շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, և այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:
 
Պարոն Հարությունյան, այս օրերին, հատկապես մամուլում, շատ է շրջանառվում նաև հնարավոր պատերազմի թեզը: Մասնավորապես, խոսվում է, որ Ադրբեջանը կարող է Արցախի սահմանին կրկին ռազմական ագրեսիա ձեռնարկել: Դուք հնարավոր վտանգ տեսնո՞ւմ եք:
 
- Հայոց բանակը գիտի իր ռիսկերն ու անելիքները, ուստի անընդունելի է այսօրինակ տեղեկատվական արշավը: Այս մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու և պատրաստ եմ կրկին պնդելու: Մեր ժողովուրդը պատերազմը տեսել, վերապրել և հաղթել է ու եթե պետք լինի, նորից է հաղթելու: Թող դրանում ոչ ոք չկասկածի: Բայց չի կարելի շարունակ շահարկել, որ մենք թշնամի ունենք, որը մեր դեմ շատ ագրեսիվ է տրամադրված:
 
Իսկ նման թեզի հեղինակները գիտակցո՞ւմ են, թե դրանով ինչքան վնաս են հասցնում տնտեսությանը: Պատերազմի վտանգը միշտ կա, դա բոլորս ենք գիտակցում, բայց անընդհատ դրա մասին խոսելը ավելորդ լարվածություն է ստեղծում, որը շատ է խանգարում տնտեսության մեջ իրականացվող ներդրումների և բազմաթիվ այլ ծրագրերի կյանքի կոչմանը:
 
Մեր խնդիրն այսօր մեր երկրի տնտեսության զարգացումն է, որպեսզի բանակը լինի էլ ավելի սպառազինված, որպեսզի մարդիկ աշխատատեղերի, բնակարանների և, առհասարակ, լավ ապրուստի խնդիր չունենան: Հենց Հայաստանի ու Արցախի տնտեսական առաջընթացն է ապահովելու պատերազմի վտանգի չեզոքացումը:
 
Որպես տնտեսագետ՝ գոհ ե՞ք Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերից: Հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
 
- Մասնագիտական աչքով դրական եմ գնահատում ՀՀ տնտեսության մեջ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում: Մասնավորապես, ողջունելի է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ դինամիկ կերպով ընդլայնվող համագործակցության շրջանակը, նոր կարևոր տնտեսական կապեր են ստեղծվում Չինաստանի հետ: Հատկապես կընդգծեի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած վերջին այցի դրական արդյունքները, որոնք բացի տնտեսական և ներդրումային նոր հնարավորություններից, գործընկերային հարաբերություններում Չինաստանը Հայաստանի համար կարող է կարևոր դերակատար դառնալ՝ նոր հեռանկարներ բացով այլ ոլորտներում ևս սերտ և արդյունավետ համագործակցության համար:
 
Առկա նախադրյալները, ներքին բարեփոխումների հետևողական իրականացումը, տնտեսական մի շարք ճյուղերում սպասվող ծրագրերը լավ հիմք են կանխատեսելու, որ 2020-21թթ.-ին երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը լինելու է երկնիշ թվին շատ մոտ:
Լրահոս
7 Ապր
ՊՆ խոսնակը ցույց է տվել նմուշառման մոբիլ համակարգը (լուսանկարներ) Անահիտ Սիմոնյանին 14 օրով մեկուսացրել են Ապրիլի 8-ին անչափ հետաքրքիր դասեր են լինելու․ սովորելու ենք ճանաչել և գնահատել ինքներս մեզ․ Հարությունյան Սերն ու կարանտինը. առաջարկություն անելու պահին 7 անձ տուգանվել է (տեսանյութ)Վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՏՏ ոլորտում դրամաշնորհների հանձնաժողով Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ի կողմից ծեծի ենթարկված տղամարդը ներկայացնում է միջադեպի մանրամասները (տեսանյութ)Որքան խիստ է կարանտինը, այնքան կարճ է այն տևում․ փորձագետ․ Ռիա ՆովոստիՄԻՊ-ի աջակցությամբ ՌԴ-ում մնացած 8 և 15 տարեկան երեխաները վերադարձել են ծնողների մոտ Բերման ենթարկված 67-ամյա տղամարդը մեքենայից գողացել էր բջջային հեռախոս, բաճկոն ու բանալիներ (տեսանյութ)Ապրիլի 7-ը Գյումրիում, արտակարգ դրության պայմաններում (տեսանյութ) Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 77 հազար 316 անձ, ապաքինվել` 294 հազար 301-ը. worldometersԱզգային ժողովը հեռավար քննարկում կանցկացնի հեռավար կրթության վերաբերյալ Արցախի ԿԸՀ-ն բաշխել է նորընտիր պատգամավորների մանդատները ՌԴ զինված ուժերի մասնագետները Հայաստան են բերել COVID-19–ի հետազոտության շարժական լաբորատորիա Սա քաղքենիության վերջին ճիչն էր. պատգամավորը՝ մեկուսացման պայմաններից դժգոհողների մասինՏեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան և Արա Մարտիրոսյան՝ «Полу я» (տեսանյութ) Մարալիկում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցելԱրման Սարգսյանի հանձնարարությամբ՝ Սիսիանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կանցկացվի ծառայողական քննություն Արմեն Սարգսյանը Բորիս Ջոնսոնին մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում Կորոնավիրուսով վարակված թաիլանդցին մահից առաջ թքել է անծանոթի դեմքին. News.com.au (տեսանյութ)Գեղարքունիքի մարզում ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդը մահացել էՍիսիանում միլպետի ԺՊ-ն 3 քաղաքացու է ծեծել. նրանք հոսպիտալում են. ԼՀԿ պատգամավոր Մոտ 200 ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել Մոսկվա-Երևան չվերթով, տեղավորվել են չորս հյուրանոցներում. ԱԳՆՍեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ. Արտակ ԶաքարյանԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը. Բադասյան Արցախում ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը՝ նվիրված կանանց (տեսանյութ)Ջենիֆեր Լոպեսը բողոքել է չորս երեխաների հետ անցկացրած կարանտինիցՎարչապետ Փաշինյանը կարևորել է գյուղոլորտի վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը Վանաձորում 31-ամյա տղամարդը հարձակվել է համաքաղաքացու վրա և հափշտակել 30 հազար դոլար (տեսանյութ)ՏՄՊՊՀ-ն վերջին օրերին մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել Արցախում կորոնավիրուսով վարակված անձը բուժում կստանա Երևանում «Այսօր մենք 40 օրական ենք». Արթուր Վանեցյանի կինը լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ Որոշակի թանկացումներ ունենք, սակայն շուկաները վերահսկվում են. ՏՄՊՊՀ նախագահԱրցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է Վարչապետի մոտ քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբՎրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել. aliq.geՍԱՏՄ-ն կասեցրել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը Պարետի որոշումից հետո մինչև ապրիլի 7-ը կազմվել է 6982 իրավախախտման արձանագրություն (տեսանյութ) Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք (տեսանյութ) Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ասուլիսը՝ ուղիղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսի ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներԱրցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը վերադարձնելու հարցով դատախազը դիմել է մարզպետին Սպանության փորձ՝ Երևանի Եղբայրության փողոցում. կրակել է 35-ամյա բնակչի վրա ու փախել Ֆուտբոլի ընտրանիների անդամները շնորհավորել են կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ (տեսանյութ) Մեր աշխատակիցներից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով. ՍԱՏՄ ղեկավար (տեսանյութ)
Ամենադիտված
5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Սոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail«Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդիցՍերժ Սարգսյանը ներկա է Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». վիճաբանություն՝ քաղաքացու և ոստիկանների միջև (տեսանյութ)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցԶույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու»
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)