00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալՎայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ)KyivArmFest․ Կիևի հայ համայնքը տոնեց ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձը (լուսանկարներ)Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. NEWS.amՀիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Դերասան Սոս Ջանիբեկյանը և մոդել Մադոննա Հարությունյանը բաժանվել են«Թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է․ Աշոտյանը՝ ԱԽՔ-ի մասին Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբԱրմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում

«168 ժամ». Փաշինյանը Բալասանյանի հրաժարականն է ուզում


«168 ժամ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջեւ դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին եւ առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, որոնք կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։

Նա այդ գործընթացը սկսել էր դեռ վաղուց՝ իշխանությունից հեռացնելով հրամկազմի ազդեցիկ եւ փորձառու ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ, օրինակ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանի դեպքում։ Նման անհեթեթ իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը, ըստ էության, պարտադրեց նաեւ Արցախի ԱԱԾ նախկին պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հրաժարականը։ Առանց կոնկրետ պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելու փաստը շատերի զայրույթն առաջացրեց, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի Պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի եւ մի շարք զինվորականների սուր արձագանքն էր «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լեւոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանը հրաժարվել էր եւ հայտնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում։ 2018թ. նոյեմբերին Սասուն Միքայելյանի այդ հայտարարությանը կոշտ արձագանքել էին նաեւ Վիտալի Բալասանյանը եւ այլք։ Այդ ժամանակ եւս համառ լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները պահանջ են դրել ազատվել Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, որոնք կոշտ հակադարձում են Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին։ Եվ ահա, այդ «սեւ ցուցակի» մեջ ներառված էր նաեւ Վիտալի Բալասանյանը, որի նկատմամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին ՀՀ իշխանությունների կողմից։

Մայիսի 31-ին Բալասանյանը հայտարարեց «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, ինչը եւս ՀՀ իշխանությունների կողմից խիստ բացասական ընդունվեց։ Բալասանյանը, չնայած այդ ամենին, շարունակում էր հրապարակավ տեսակետներ արտահայտել, որոնցում նա դարձյալ չէր թաքցնում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների եւ իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ իր խիստ դիրքորոշումները։ Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։

Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։ Ի վերջո, Բալասանյանի հրաժարականից հետո Բակո Սահակյանը կարող է հայտնվել բոլորովին միայնակ վիճակում, եւ չի բացառվում, որ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը պահանջի հենց Բակո Սահակյանի հրաժարականը՝ չսպասելով 2020 թվականին Արցախի նախագահի հերթական ընտրություններին։

Ի վերջո, նրա նպատակն է՝ հեղափոխությունն արտահանել Արցախ՝ թեկուզեւ պատերազմի մեջ գտնվող երկրի փորձառու հրամկազմին, իշխանությունների ներկայացուցիչներին վարկաբեկելու փորձերի գնով։ Արտահանում, որի հեռահար եւ բուն նպատակը դեռ վերջնականապես հրապարակայնացված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
23 Սեպ
Անկախության Տոնի և Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր. Հասմիկ Պապյան«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել«Անցկացրեցի լավ կիրակի, իմ ամենամոտ ու ամենախելացի ընկերների հետ»․ Մարիամ ՓաշինյանԶինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալ«Անկախության գաղափարը երբևէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ». Գևորգ ԳևորգյանՆիկոլ Փաշինյանի ասուլիսը` Լոս Անջելեսում (տեսանյութ)Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը»Սիրուշոյի սիրառատ լուսանկարները` ընտանիքի հետԵրեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջԱյցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին«Հուսով եմ՝ Շիրազի թանգարանը ֆիզիկապես մատչելի կդառնա սայլակով մարդկանց համար». Զարուհի ԲաթոյանՎայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ)KyivArmFest․ Կիևի հայ համայնքը տոնեց ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձը (լուսանկարներ)Սիրուշոյի գեղեցիկ լուսանկարը՝ ԼատվիայիցՈրքան գումար է Եվգենի Պետրոսյանը Փարիզում ծախսել երիտասարդ սիրուհու համար Նոր Խարբերդի տներից մեկում փրկարարները հայտնաբերել են դի «Արարատ»-ը և «Նոա»-ն հաղթեցին 8-րդ տուրում Այսպիսի բան դուք դեռ չեք տեսել․ հոսող ավազ՝ կամ «ոչ նյուտոնյան հեղուկ» (տեսանյութ) «Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին Ժամանակավորապես գազ չի լինի Նատաշա Կորոլյովայի, Կիրկորովի և Ալեգրովայի թղթախաղը` մերկանալու պայմանով (տեսանյութ)Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է Հրշեջները մարել են Էջմիածնում բռնկված հրդեհը Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. NEWS.amԳյումրին կդառնա ներքին տուրիզմի կարևորագույն ուղղություններից մեկը. Էդուարդ Աղաջանյան Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվԱվտովթար՝ Ռոստովյան փողոցում․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Դերասան Սոս Ջանիբեկյանը և մոդել Մադոննա Հարությունյանը բաժանվել են«Թարս աճած խիյարից» էկզալտացիայի մեջ ընկնող բարձրաստիճան թյուրիմացությունը մեր բոլորի ամոթն է․ Աշոտյանը՝ ԱԽՔ-ի մասին Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբԱրմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ ԳյումրիումԻ՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին. Արամ Սարգսյան Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին «Դեռեւս անհայտ անասուն` կրակել է կարմիրգրքյան սեւ արագիլի վա». Նաիրա ԶոհրաբյանՄեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան Նատաշա Կորոլյովան՝ փարթամ բարեմասնություններով ու կարմիր լողազգեստով (տեսանյութ)Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Առնվազն 68 վիրավոր, տասնյակ ավերված տներ և մեքենաներ. ցնցումներ՝ Ալբանիայում (տեսանյութ) ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ նվիրված Անկախության օրվան (տեսանյութ) Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)«Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրիգորյանը` Սերժ Սարգսյանին Կրքոտ Լիլի Մորտոն՝ լողափին (լուսանկար) Աստղագուշակ՝ սեպտեմբերի 22-ի Օրվա խորհուրդըԱրթուր Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ (լուսանկար)Տղամարդը ջրի տակ առաջարկություն է արել սիրելիին և մահացել (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Բոլոնիա
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am «Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է