Ով է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ)
Քաղաքական«Ինչ֊որ անձի կողմից դատարան է ներկայացվել մի նամակ, ըստ որի՝ նա Մանվել Գրիգորյանից պահանջում է 5 մլն դոլար, իսկ թե ինչի համար՝ չգիտեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նշենք, որ այդ անձը «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում 5 անգամ դատապարտված Աշոտ Իսախանյանն է, որի շղթայակապ լուսանկարները տարածվել էին համացանցում։ Նա հայտարարում էր, թե Մանվել Գրիգորյանը իրեն 22 օր պահել է ԵԿՄ «պադվալներում»։