00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)«Ատլետիկո»-ն ու «Յուվենտուս»-ը չպարզեցին հաղթողին (տեսանյութ)ՊՍԺ-ն ուժեղ էր «Ռեալ»-ից (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի Աննա Հակոբյանը մեկնում է ՅարոսլավլԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին Անի համայնքի ղեկավարին և ևս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ Արցախում թեժ ընտրություններ են սպասվում. ՀՅԴ-ն հնարավոր է առանձին թեկնածու ունենաՄեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին

Մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը

Հունիսի 13-ին Երուսաղեմում մահացել է երուսաղեմահայ ազգային-հասարակական գործիչ, Երուսաղեմի Հայ Դատի հերթապահ, մանկավարժ, լեզվաբան, պատմաբան Ժորժետ Ավագյանը: Այս մասին տեղեկացնում է  «Հայերն այսօր»-ը։

Ժորժետ Ավագյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 6-ին, Իսրայելի Ռամի գյուղում: Ավարտել է տեղի երկրորդական վարժարանը:

1960 թվականին ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ կրթության կառավարում և կրթական հոգեբանություն մասնագիտությամբ: 

1966 թվականին ստացել է նույն համալսարանի բակալավրի աստիճան՝ Արաբերեն լեզու և գրականություն, Ընդհանուր և Միջին Արևելքի պատմություն մասնագիտությամբ:

1972 թվականին ավարտել է Եբրայական համալսարանի դասական արաբերեն բաժնի մագիստրատուրան:

1976-1977 թթ. վերապատրաստման ծրագրով մեկնել է ԱՄՆ և սովորել Հարվարդի համալսարանի Կրթություն և կրթության կառավարում բաժնում:

1980 թվականին ավարտել է նույն համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան: 

1990 թվականին ստացել է Եբրայական համալսարանի Միջին Արևելքի պատմության բաժնի դոկտորի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957 թվականին՝ 18 տարեկան հասակում, որպես ուսուցիչ: Այնուհետև 1 տարի անց նշանակվել է դպրոցի տնօրեն՝ մինչև 2003թ.:

1982-2003 թվականներին դասախոսել է Հայֆայի համալսարանի Միջին Արևելքի պատմության բաժնում: Դասախոսել է նաև Իսրայելի տարբեր քոլեջներում:

Մի քանի անգամ ընդգրկվել է Իսրայելի կրթության նախարարության արաբական և հրեական դպրոցների ուսումնական ծրագրերի պատրաստման հանձնաժողովներում և հաճախ ներկայացրել է Իսրայելի Պետությունը՝ նախագահելով արտասահման գործուղված բազմաթիվ պատվիրակություններ:

1974 թվականին Աբրահամ Սուրթուկյանի հետ հիմնադրել է Երուսաղեմի Հայ դատի մասնաճյուղը:

1985 թվականից զբաղեցրել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ատենապետի պաշտոնը:

1991 թվականից անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը:

1995 թվականից Երուսաղեմի ՀՅԴ կոմիտեի անդամ էր:

Անդամակցում էր նաև տեղական հրեական և պաղեստինյան մի շարք քաղաքացիական և հասարակական  կազմակերպությունների:

Ժորժետ Ավագյանի՝ Իսրայելի Մերեց կուսակցության և այլ քաղաքական կուսակցությունների համագործակցության արդյունքում, վերջին տարիներին մի քանի անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում: Հաճախ է ներկայացրել ՀՅԴ Իսրայելի մասնաճյուղը և Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը Հայաստանում և արտերկրում կազմակերպված ժողովներին ու համագումարներին:

1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ուղեկցել է Իսրայելից օգնության ժամանած մասնագիտական խմբին և տեղում համակարգել իսրայելյան մարդասիրական օգնության աշխատանքները: Իր օժանդակությունը շարունակել է նաև Իսրայելում՝ շուրջ 70 անդամալույծ վիրավորների բուժման և վերականգնողական աշխատանքներում, որի համար արժանացել է Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի շքանշանի և պատվոգրի:

1988-1994 թվականներին իր նշանակալի օժանդակությունն է բերել Արցախյան հերոսամարտին՝ կազմակերպելով դրամահավաք և նվիրատվություններ: Հայրենանվեր գործունեության համար 2005 թ. շնորհվել է ՀՀ անձնագիր:

Հայաստան- Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և Սփյուռքի միջև, սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ազգային-հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար 2017թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Տիրապետում էր հայերեն, արաբերեն, անգլերեն, եբրայերեն, թուրքերեն (օսմանյան և ժամանակակից) և ֆրանսերեն լեզուներին:

 

Հավելենք, որ Ժորժետ Ավագյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Ռամիի Սուրբ Գևորգ հունական եկեղեցում, ժամը 16:00-ին:

Լրահոս
19 Սեպ
ԱՄՆ-ում դաժանորեն սպանել են 16-ամյա տղային, մինչ մյուս աշակերտները նկարահանել են միջադեպը (տեսանյութ)96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ (լուսանկարներ) «Մատանիների տիրակալի» մոտիվներով սերիալը նկարահանելու են Նոր Զելանդիայում Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)«Ատլետիկո»-ն ու «Յուվենտուս»-ը չպարզեցին հաղթողին (տեսանյութ)Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր ՊՍԺ-ն ուժեղ էր «Ռեալ»-ից (տեսանյութ)Եթե ամեն հին մերժում ենք, ապա Նոր Հայաստանում չպետք է լինեն ԱԺ պատգամավորներ, որոնք ժառանգվել են Հին Հայաստանից. քաղաքագետՍեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հնդկաստանում 17 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից Հայ եկեղեցին և մեր հավատքը եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և հենարանը. Արմեն ՍարգսյանԻսակովի պողոտայում Mitsubishi-ն բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանովՈրոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և կարող են իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողությանն օժանդակելու մեջ. ոստիկանություն (տեսանյութ)«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1.5 մլն դրամի վնասՀրեական համայնքը պատրաստվում է բոյկոտել Նիկոլ Փաշինյանի` Գրանդ Պարկում կայանալիք ելույթը «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեդրակ ԱռուստամյանինԱրտասովոր երկար լեզուն միլիոններ Է բերել բլոգեր աղջկան (տեսանյութ) Երևանում օտարերկրացիները խանութից 120.000 դրամ էին հափշտակել ու բռնվել (տեսանյութ) Աննա Հակոբյանը մեկնում է ՅարոսլավլԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին Անի համայնքի ղեկավարին և ևս երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔԿ Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել (տեսանյութ) Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ տերեր եմ ման գալիս պատերի տակ. Զարուհի Նախշքարյանը` Փաշինյանի խոսքերի վերաբերյալԹուրքիայում թեժ քննարկումների վերածված ելույթս. Վահե Էնֆիաջյան Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Յոժը հիմա էլ ոստիկանապետի պաշտոնն է ուզում (տեսանյութ) Արցախում թեժ ընտրություններ են սպասվում. ՀՅԴ-ն հնարավոր է առանձին թեկնածու ունենաՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստի ավարտից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ) Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան Դատական համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ. ԲԴԽ նախագահՆուբարաշենի բակերից ու փողոցներից գողացել են «Սանիթեք» ընկերությանը պատկանող 30 աղբամանՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ. Մակունց Իսրայելում Հայաստանի դեսպանություն կբացվի Ռոբերտ Օղլաղչյանի ասուլիսը. ուղիղՄեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին Ե՞րբ Փաշինյանը կզոհաբերի Արթուր ԴավթյանինԿիևում տղամարդը սպառնում է պայթեցնել կամուրջը (տեսանյութ)ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին Ընթանում է ՔՊ վարչության նիստը. Լիլիթ Մակունցն անդրադարձավ քննարկվող հարցերի օրակարգին Փաշինյանն ու ՔՊ վերնախավը չեն մեկնաբանում Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկությունները Կձեւավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ Անուղղելին կրկին բռնվեց. 49-ամյա տղամարդը փորձել է գողանալ բջջայինը Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանովը` Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)