00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրդեհ Նոր Խարբերդում Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս․ Սիրուշոյի և Լայմա Վայկուլեի ջերմ հանդիպումը (տեսանյութ)Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողըԱրցախում 19-ամյա զինծառայող է զոհվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեքենաներ են բախվել. կա տուժած Աստղագուշակ՝ հուլիսի 24-ի համարՕրվա խորհուրդը«Հրապարակ». Հատ-հատ զանգում ու հանձնարարում է «Հրապարակ». Ով կփոխարինի Նախշուն Տավարացյանին«Փաստ». Վառելափայտային «կրքեր» նաեւ Լոռիում

Ինչ անել օլիգարխիայի կուտակած հարստության հետ․ Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հայաստանի տնտեսական իրական կացութաձևը ակնհայտորեն խոչընդոտում է Հայաստանի ստեղծագործական պոտենցիալի զարգացումը: Իշխանությանը միամտաբար թվում է, թե Հայաստանում մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարը հեղափոխության արդյունքում լուծվել է և այժմ օլիգարխիան Հայաստանին ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։

Օլիգարխիան կարծես թե եկել է օրենքի դաշտ, բիզնեսը մասնակի տարանջատվել է իշխանությունից, բայց ոչ քաղաքականությունից, բիզնեսմենները մասնակի թողել են իրենց պաշտոնները, ստեղծվել է, ըստ էության, սահմանադրական մի վիճակ: Այդ վիճակը, սակայն, չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Այսինքն՝ այդ վիճակն ինքնին չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Բանն այն է, որ նախորդ քսան տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակում մի քանի շրջանակների, այսպես ասած՝ «կլաստերների» ձեռքում: Այստեղ կենտրոնացած է մեծ քանակի կապիտալ և ռեսուրսներ: Կուտակման ճանապարհները տարբեր են եղել, սկսած առաջին միլիոնի դիլեմայից, մինչև հետագա միլիոններ կամ միգուցե միլիարդներ, ինչպես ասվում է որոշ մարդկանց դեպքում: Ինչքան էլ տեղի ունենա սահմանադրական հարթեցում և մրցակցայնացում, առաջանում է մեկնարկային պայմանների խնդիր, որում բնականաբար առաջատարը, ընդ որում՝ անվիճելի, բացարձակ առաջատարը հանդիսանում են քրեաօլիգարխիկ տնտեսության «կլաստերների» ներկայացուցիչները:

Մինչ այդ, ընդհանրապես հարկ է նկատել, որ կապիտալի ուժն ու իշխանությունն աշխարհում անտեսելն անհնար է բոլոր երկրներում, անգամ սահմանադրական և իրավական: Ի վերջո, կան օբյեկտիվ իրողություններ, հատկապես տեխնոլոգիաների զարգացածության դարում, որտեղ կապիտալը մեծ հնարավորություններ է տալիս հանրային կյանքի վրա ազդելու համար: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է նաև տնտեսվարումը: Կապիտալի գերկուտակումը Հայաստանում մի շարք մարդկանց հնարավորություն է տալիս ցանկացած բիզնեսի հարցում ունենալ պոտենցիալ մրցակիցներին, այսպես ասած, հենց «օրորոցում խեղդելու» հնարավորություն: Այսինքն, եթե ստեղծվում է տնտեսական և քաղաքական իրավահավասարություն, միևնույն է՝ առաջանում է տնտեսագիտական չգրված կանոնների համաձայն մրցակիցներին կապիտալի ուժով չեզոքացնելու խնդիր: Ու քանի որ Հայաստանում գերկուտակումը կամ կապիտալի բևեռացումը բավական մեծ ծավալների է հասել, այդ խնդիրը, հետևաբար, բավական սուր է արտահայտվելու, սովորականից ավելի սուր:

Այսինքն՝ մրցակցային հավասար միջավայրը Հայաստանի դեպքում արդեն շատ ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական ստեղծագործական պոտենցիալը բացելու և զարգացման հիմքում դնելու համար: Հայաստանի համար այսօր հրատապ է բևեռացված կապիտալի կարգավորման մեխանիզմների մշակումը, առանց որի զարգացումն անհնար է անգամ բյուրեղյա մաքրության մրցակցա-իրավական միջավայր ձևավորելով: Իսկ ինչպե՞ս կարգավորել այդ կապիտալի վարքը: Դա, իհարկե, ամենաբարդ հարցն է, որովհետև այստեղ իրավիճակը շատ մոտենում է «կուլակաթափության» խնդրին:

Այն, որ Հայաստանում շատ ոլորտներում անհրաժեշտ է ազգայնացման գործընթաց՝ Հայաստանի ներկայիս վիճակից ավելի ու ավելի անայլընտրանք է դառնում: Պետք է քննարկվի իհարկե, թե ինչ ծավալներ պետք է ունենա ազգայնացման գործընթացը, որ ոլորտներում ինչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը՝ ի դեմս պետության: Հայաստանում մասնավորեցման և սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ հանցագործություններով: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ամենի արդյունքում ձևավորվել են կարծր իրողություններ: Այդ իրողությունները քանդելը կարող է հանգեցնել թեկուզ ժամանակավոր տնտեսական ցնցումների: Այդ ցնցումների ուժը հաշվարկելը չափազանց բարդ ու դժվարին գործընթաց է, որովհետև սխալ հաշվարկելու դեպքում հնարավոր է ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել:

Բանը, սակայն, միայն ազգայնացման անհրաժեշտությունը չէ: Խնդիրը ընդհանրապես առկա է հասարակությանը տնտեսվարման, ներդրումների հնարավորություններ ապահովելու տեսանկյունից: Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմենները կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ են տալիս հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:

Հայաստանը ոչ թե վաղ թե ուշ կանգնելու է այս իրողության առաջ, այլ արդեն իսկ կանգնել է: Սրա առաջ կանգնելու էր Հայաստանը նույնիսկ եթե հեղափոխություն տեղի չունենար։ Սակայն առ այսօր մեխանիզմների հարցում շրջակայքը աչքի չի ընկնում առատ առաջարկություններով: Մինչդեռ պետականության կայացման գործընթացի հաջորդ քայլը Հայաստանում որևէ մեկին չի հաջողվելու անել, Հայաստանին չի հաջողվելու անել, եթե գոնե բանաձևի տեսքով չգտնվեն այս հարցերի պատասխանները»:

Լրահոս
24 Հուլ
Հրդեհ Նոր Խարբերդում Նման մարդկանց գնահատականն է, որ ուժ է տալիս․ Սիրուշոյի և Լայմա Վայկուլեի ջերմ հանդիպումը (տեսանյութ)Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողըԱրցախում 19-ամյա զինծառայող է զոհվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեքենաներ են բախվել. կա տուժած Աստղագուշակ՝ հուլիսի 24-ի համարՕրվա խորհուրդը«Հրապարակ». Հատ-հատ զանգում ու հանձնարարում է «Հրապարակ». Ով կփոխարինի Նախշուն Տավարացյանին«Փաստ». Վառելափայտային «կրքեր» նաեւ Լոռիում «Ժողովուրդ». Նախարարի «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը արձանագրությունում դարձել է «անտեսիր»«Ժողովուրդ». Նախարարի աշխատակազմը կազմաքանդվելու է«Հրապարակ». Ազատամարտիկի որդուն ազատել են պաշտոնից «Ժամանակ». Բոյկոտում է ՍԴ նիստերը «Փաստ». Հանձնարարվել է չբացակայել քաղաքից«Ժողովուրդ». Մտադիր է փակել Արցախ տանող ճանապարհները «Հրապարակ». Ինչու Ռուստամ Բադասյանն ազատվեց փոխնախախարարից Լոբոդան լողազգեստով գայթակղիչ լուսանկարներ է հրապարակելԳազ չի լինելու Արաբական ԶԼՄ-ները հայտնել են Էրդողանի մահվան մասինՇպռոտը ցույց է տվել նոր դաջվածքը (լուսանկար) Եկատերինբուրգում «ականապատել» են Պուտինի մեքենայի ճանապարհը (տեսանյութ) Սևանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿ-ի պաշտոնատար անձիք կասկածվում են թմրամիջոցներ փոխանցելու մեջՁմռանը «մրսած» բնակիչը քանդել է հարևանի պատուհանները ու տարել վառել Կանեփը ես եմ աճեցրել. Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել ԱԺ փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել ենՊատգամավոր Հայկ Սարգսյանի նոր տեսահոլովակը. «Արի Սևան» Առաջիկա տարիներին հնարավոր կլինի բազմաթիվ համայնքներում լուծել ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրներ․ Սուրեն ՊապիկյանՆոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ) «Քրիստոս» ներկայացող քաղաքացին մտել է «Ադեկվադ»-ի գրասենյակ ու հրաժարվում է դուրս գալ (տեսանյութ) Հայաստանում ստեղծվել է քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն. Փաշինյան (տեսանյութ)Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն 10-ամյա տղան աղջիկներին դուրս է բերել այրվող վրանից․ երեխան կոմայի մեջ է (տեսանյութ) Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել էՈղջունում ենք Ռայդ քաղաքի կողմից Ստեփանակերտի հետ բանաձևի միաձայն ընդունումը. ԱՀ ԱԳՆ Էլզա Հոսկի գայթակղիչ ֆոտոշարքը՝ օվկիանոսի ափին Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով Քրիստինա Ագիլերան բեմի վրա ընկել է սանդուղքից (տեսանյութ) Հետո ազգովի գլխներիս կտանք, բայց արդեն ուշ կլինի. Էդուարդ Շարմազանով Աբովյանում անչափահասների միջեւ վեճն ավարտվել է դանակահարությամբԲորիս Ջոնսոնի մեծ պապին Օսմանյան կայսրությունում անվանել են հայասերԵվորպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեց Վերադառնում ենք տուն՝ Հայաստան. Սիրուշոյի լուսանկարն օդանավակայանիցԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել Գրպանահատը գողությունից 10 օր անց գողացած քարտերով բանկոմատից 100 հազար փող է հանել Բանակն ու ԶՈՒ-ն կազմելու են անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչը. ԱԽ քարտուղարՄասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են հայտնի քրեական հեղինակության բնակարանը Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթողՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարարի հետ
Ամենադիտված
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) 28-ամյա տղան բենզին է լցրել ընկերուհու վրա և այրել (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)