Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր 

Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ

Քաղաքական

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ՔՊ 5-րդ համագումարի պատվիրակներին հորդորեց վարչության նոր կազմ ընտրելիս այդ քայլն անել ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ։ Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 16-ին մեկնարկած համագումարի ընթացքում։

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է լուրջ և պատասխանատու մոտենա իրեն վստահված առաքելությանը։ Հարգելի պատվիրակներ, այսօրվա ընտրություններին մասնակցելիս քվեարկելուց առաջ դրանց վերաբերվեք ՀՀ ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն իր ելույթում հիշեցրեց, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել կուսակցության նախորդ 4 համագումարները։

«Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է։ Մեր առաջին համաժողովը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 30-ին։ Կուսակցության երկրորդ համագումարը տեղի ունեցավ արտահերթ։ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորվեց կուսակցության 3-րդ համաժողովում, նման բան ՀՀ պատմության մեջ չէր եղել։ Մեր 4-րդ համաժողովը տեղի ունեցավ 2019թ. փետրվարին, երբ տեղի էր ունեցել Թավշյա հեղափոխությունը, խորհրդարանական ընտրությունները, և մեր կուսակցությունն արդեն իշխող ուժ էր»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև կուսակցության գաղափարախոսությանն, հիմնարար սկզբունքներին ու առաջիկա քայլերին։

«Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր կուսակցության շարքերը գաղափարապես առավել ամուր դարձնելն է։ Մեր տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է մեր հաջորդ կարևոր խնդիրը։ Մեր առաջիկա խնդիրը 2021թ. ՏԻՄ ընտրություններին պատրաստվելն է։ Մենք քայլելու ենք և հասնելու ենք մեր երազանքներին ու նպատակներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով 2018թ. Տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության մասին, վարչապետը ընդգծեց, որ դրան հնարավոր դարձավ հասնել նաև շնորհիվ նրա, որ այդ հեղափոխությանը մասնակցություն չունեցավ որևէ օտար քաղաքական ուժ։

«Մեր երկրում հնարավոր եղավ առանց խոշոր բախումների ու ցնցումների իրականացնել հեղափոխություն, քանի որ մենք թույլ չտվեցինք ոչ մի օտար ուժ մտնի մեր ներքաղաքական գործընթացների մեջ։ Այս նույն սկզբունքը պետք է պահենք նաև հիմա, ոչ մի օտար քաղաքական ուժ չպետք է ներքաշվի մեր ներքին գործերի մեջ։ Մենք նաև հեղափոխության ողջ գործընթացի պատասխանատվությունը վերցրինք մեր վրա, և քաղաքական կոալիցիաների չգնացինք»,- ասաց Փաշինյանը։

Համագումարի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ պատգամավոր և վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և վարչության այլ անդամների ելույթներ։ Կընտրվի նաև կուսակցության նոր վարչությունը և վարչության նոր նախագահը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
Ամենադիտված