Դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վահե Գրիգորյան (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է Սահմանադրական դատավորի ընտրության հարցը։ Առաջադրված միակ թեկնածուն Վահե Գրիգորյանն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Կարապետյանի այն հարցին, թե նա ընկերական հարաբերություններ ունի՞ «Իմ քայլի» պատգամավորների հետ, քանի որ այդ հարցը բազմիցս քննարկվում է, Վահե Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ես ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում։ Ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, ոչ մի տարօրինակ բան չկա դրանում։ Բայց անկախ այն բանից, որ նրանք իմ ընկերներն են, դատավորի երդում տալու պահից, եթե ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում»։
Մանրամասները՝ տեսանյութում։