Երևանի կենտրոն մտնող մի շարք փողոցներ առավոտյան 08:00-ից սկսած փակ են, ակցիաները այսօր էլ շարունակվում են։ Բեռնատարներով, «Կանգնիր կամ հանձնիր» գրությամբ պաստառներով ինքնաբուխ ակցիայի մասնակիցները պարալիզացրել են Մոնումենտից կենտրոն տանող ճանապարհները, Դավթաշենի փողոցները։ Նշենք, որ քաղաքացիները միացել են տավուշյան շարժմանը, փողոցները փակելով՝ բողոքի ձայն են բարձրացնում իշխանության որոշման դեմ, ըստ որիէ Տավուշի ռազմավարական տարածքները Ադրբեջանին են հանձնվելու:
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսեց վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը...
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, երբ ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը հանդես էր գալիս անհամաչափ ու բիրտ ուժ գործադրելով, վայրկենական հետևում էին թե՛ իրավապաշտպան ՀԿ-ի, թե՛ միջազգային՝ հիմնականում արևմտյան կառույցների արձագանքները: 2018 թվականի հեղափոխության օրերին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ի դեմս ՀԿ-ների, դիմեցին ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին՝ նշելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զ...
Այսօր տելեգրամյան ալիքներից մի քանիսում հայտնվեց տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նամակով դիմել է Ֆինանսների նախարարություն՝ խնդրելով ավելացնել ԱԺ-ին տրվող բյուջեն, որպեսզի հնարավորություն լինի պատգամավորների համար մշտական անհատական անվտանգություն ապահովել: Ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրավիճակը, իշխանությունների քայլերի դեմ բողոքի ալիքը լուրջ անհանգստություն է պատճառում շարքային ՔՊ-ականներին: Նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումների, միակողմանի զիջումների արդյունքում իրենք էլ են հայտնվ...
Երեկ երեկոյան Ազատության հրապարակում ԱԺԲ–ի կողմից իրականացված բողոքի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանների օրինական պահանչը չկատարելու համար։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում էին նաև վիրավորների մասին և անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ կարմիր բերետավորները բիրտ ուժ են գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ և նրանց քարշ տալով ինչ-որ տեղ տանում: Շատերի համար ԱԺԲ–ի նման պոռթկումը զարմանալի էր, ի վերջո իրենք բավական երկար ժամանակ սատարել են Նիկոլ Փաշինյանին: Ազգային-ժողովրդավարական Բևեռը ՀՀ ներքաղաքական ...
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերում առկա է այս կամ այն օրենքի կոպիտ խախտում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վարչապետի որոշումները և այն, թե տվյալ որոշումները ինչպես են մեկնաբանվում օրենքի տառի կողմից: Եվ այսպես՝ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել՝ Տավուշի չորս գյուղերը թշնամուն հանձնելու նպատակով: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանակ...