00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փաստ». Առճակատումը սրվում է. ՍԴ-ի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլըՄտադիր է բժշկագիտական կենտրոնը հանձնել Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացելՊարգեւատրվել են պետական մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարները Հաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին Քայլի Ջեները յուօրինակ լողազգեստով (լուսանկարներ)Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)Վիկտոր Վալդեսը գլխավորեց «Բարսելոնա»-ի Մ-19 թիմըՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին երկու տուրերի խաղացանկը

Աննախադեպ երկար նիստերից մինչև ռեկորդային թվով հարցեր. ԱԺ փոխնախագահներն ամփոփեցին նստաշրջանը

ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանն աչքի է ընկել աննախադեպ երկար տևողությամբ նիստերով, կառավարության անդամներին ուղղված ամենաշատ թվով հարցերով, կարևոր հարցերի սուր քննարկումներով: Երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ամփոփելիս նման տեսակետ հայտնեցին ԱԺ փոխնախագահներ՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Վահե Էնֆիաջյանը:

Քառօրյա, թե վեցօրյա. ռեկորդային թվով հարցեր

«Քառօրյա նիստերը դարձել էին վեցօրյաներ, և մենք շաբաթվա ընթացքում չէինք կարողանում ավարտել բոլոր հարցերի քննարկումները, արդյունքում շարունակում էինք հաջորդ շաբաթ: Պատգամավորները գրեթե բոլորը ներկա էին լինում հարցերի քննարկումներին, բուռն հարց ու պատասխաններ են եղել՝ և կառավարության, և ընդդիմության հետ: Սա վկայում է այն մասին, որ խորհրդարանը հագեցած օրակարգով է աշխատել և շատ տարբեր հարցերին գտել է լուծումներ»,- նկատեց Նազարյանն ու հիշեց, որ կառավարության հարց ու պատասխանների ժամանակ գրանցվել է մինչև 45 պատգամավոր, և հարց ու պատասխանը տևել է մինչև ժամը 20։30-ը:

Նա շեշտեց հատկապես տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքը, որի նիստում քննարկվել են մեծ թվով հարցեր: Տնտեսական հարցերի հանձնաժողովն ամփոփել է անցյալ 6 ամիսների աշխատանքը: Անցած 6 ամիսներին ամբողջությամբ ընդունվել է 126 օրենքի նախագիծ, այդ թվում, 48 նախագծերի գլխադասային հանձնաժողովը եղել է տնտեսական հարցերի հանձնաժողովը:

Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց, որ նստաշրջանի սկզբնական փուլում, ըստ էության, տեղի էին ունենում խորհրդարանի ձևավորման աշխատանքները, և այդ ժամանակում նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը որոշակիորեն պասիվ էին: «Հետագայում բնականոն հունի մեջ ընկնելով՝ խորհրդարանական գործառույթները՝ օրենսդրական լուծումների առումով, արդեն բավականաչափ ակտիվացան: Ընդ որում, մենք ունեցանք այնպիսի նիստեր, որ պետք է արձանագրենք, որ նախկինում նման տևողությամբ և հագեցած օրակարգով երբևէ չէին եղել: Ռեկորդային ցուցանիշներով պատգամավորներ են գրանցվել կառավարության անդամներին հարց տալու, հայտարարություններ կատարելու համար»,- ասաց Էնֆիաջյանն ու ակտիվություն բավականին բարձր գնահատեց այդ փուլում:

Կառավարության նախագծերին միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն

Անդրադառնալով կառավարության և պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների հարաբերակցությանը՝ Լենա Նազարյանը նկատեց, որ իհարկե մեծամասնությունը եղել են կառավարության նախաձեռնությունները: Սակայն նա դա համարեց օրինաչափ։ «Բոլոր երկրներում հիմնականում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս կառավարությունը, քանի որ գործադիր մարմին է և գործնականում շատ արագ է նկատում խոչընդոտները, որոնց վերացումն անհրաժեշտ է խնդիրներ լուծելու համար: Սակայն խորհրդարանի դերն է՝ դառնալ այն հարթակը, որը պետք է հնարավորինս լայն բացի հարցը և ներկայացնի հանրությանը, հարցի քննարկման մեջ ընդգրկի շահագրգիռ կողմերին»,- ասաց նա:

Նազարյանը նշեց, որ կառավարության նախագծերին անկախ ամեն ինչից միայն կողմ քվեարկելու սկզբունքային որոշում չունեն. «Թե ինչ նախագիծ գալիս է լիագումար նիստերի օրակարգ, կողմ ենք քվեարկում»: Սակայն այդպես չէ, ճանապարհին տարբեր օղակներ կան, որտեղ շատ դրույթներ փոփոխվում են: Եթե կառավարությունից գալիս է մի նախագիծ, և հանրության արձագանքից տեսնում ենք, որ չի ընդունվելու, և կան խնդիրներ, հենց հանձնաժողովի մակարդակում սկսվում է կառավարության և շահագրգիռ կողմերի հետ քննարկումը: Եվ հենց այդ փուլում է, որ հնարավոր է կառավարությունը հրաժարվի կամ փոխի նախագիծը:

 

Ընդդիմությունը չի անտեսվում

Նազարյանը նաև շեշտեց, որ կարծրատիպային կանխադրույթ չկա, որ եթե ընդդիմության նախագիծն է, ապա պետք է դեմ քվեարկեն: Նա նշեց, որ չի տեսել մի նախագիծ, որը մերժվի չհիմնավորված կամ չպարզաբանված, նկատեց՝ միգուցե ընդդիմությանը չի բավարարել այդ բացատրությունը, բայց դա եղել է:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այդ հարցի վերաբերյալ շեշտեց, որ ընդդիմադիր երկու ուժերն էլ՝ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», կաշկանդված չեն իրենց դիրքորոշումը հայտնելու համար։ «Այս նստաշրջանի ընթացքում նման կարծիքներ հնչել են, թե ընդդիմության առաջարկները մերժվում են, ընդ որում՝ հարցն այնպիսի արձագանք ստացավ, որ վարչապետն անդրադարձավ ու ասաց, որ պարտադիր չէ, որ կառավարությունը կամ իշխանության ներկայացուցիչը լինի նախագծի հեղինակը, որ դրական եզրակացություն տան, կարող է ընդդիմության նախաձեռնությունն էլ դրական արձագանքի արժանանալ»,-ասաց Էնֆիաջյանն ու նկատեց, որ նման դրսևորում եղել է:

Ինչու «Իմ քայլը» տապալեց Աննա Մարգարյանի ընտրությունը

Երկրորդ նստաշրջանի կարևոր հարցերից էին Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները, ընդ որում, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց՝ բավարար ձայներ չհավաքելով:

Լենա Նազարյանը դա հիմնավորեց նրանով, որ իրենց խմբակցության պատգամավորները գործուղման են եղել, և չեն կարողացել ներկայանալ նիստին: «Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կարևոր նիստ, որտեղ Իռլանդիայի մի պատգամավոր ներկայացրել էր բանաձևի նախագիծ, որում ընդգրկված էին հակահայկական շատ անընդունելի ձևակերպումներ: Մեզ անհրաժեշտ էր, որ վեհաժողովի այլ երկրների պատգամավորները աջակցեին մեր առաջարկությունները այդ հակահայկական ձևակերպումները նախագծից հանելու համար: Եվ որպեսզի պատվիրակներին կարողանայինք համոզել, շատ պատգամավորներ մեկնել էին գործուղման՝ ընդ որում ընդամենը 24 ժամով: Եվ այնպես է դասավորվել, որ այդ հանգամանքը խոչընդոտել է, որ մենք մեր ձայներով ընտրեինք այդ թեկնածուին, ինչի համար իրականում շատ եմ ափսոսում»,-ասաց Նազարյանը։

Սակայն, նրա կարծիքով՝ ընդդիմությունը կարող էր ցուցաբերել իր աջակցությունը, մանավանդ այն դեպքում, երբ ինքը չէր լսել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու չեն քվեարկել այդ թեկնածուի օգտին:

Վահե Էնֆիաջյանն այս հարցի վերաբերյալ նշեց, որ խմբակցությունով քննարկումների ժամանակ կաշկանդված չեն եղել խոսելու անկեղծ, բաց և հաշվի առնել ընդհանուր քննարկման արդյունքները: Նա նշեց, որ խմբակցությունը հաճախ ազատ է թողնում պատգամավորներին իրենց քվեարկության համար, արդյունքում պատգամավորները փակ ու գաղտնի քվեարկությամբ են իրենց դիրքորոշումը հայտնել:

Վահե Գրիգորյան, ՍԴ, հակասական քննարկումներ. որտե՞ղ է իրականությունը

Երկրորդ նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկն էլ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն էր, որին հաջորդեց դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները: Այդ հայտարարությունը հակասական քննարկումների առիթ դարձավ: Էնֆիաջյանը չցանկացավ մեկնաբանել Վահե Գրիգորյանի հայտարարությունը: «Մեր իշխանության ճյուղերը պետք է իրենց հաստատուն տեղն ունենան, և Սահմանադրությունն ու օրենսդրությունը պետք է պահպանենք»,-ասաց Էնֆիաջյանն ու նկատեց՝ քաղաքական գործիչները կարող են դատական իշխանության մասին գնահատական տալ՝ միևնույն ժամանակ չմոռանալով, որ դա իշխանության առանձին ճյուղ է: Նազարյանը ևս զերծ մնաց խորը մեկնաբանություններ անելուց, նշեց՝ իրենք իրենց անելիքն արել են, ընտրել են իրենց համար ընդունելի թեկնածուին, մնացած մեկնաբանությունները պետք է անեն համապատասխան անձինք։

Հարկային օրենսգիրք. կողմ, թե դեմ

ԱԺ-ն երկրորդ նստաշրջանում լսումներից, երկարատև քննարկումներից հետո ընդունեց նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Քննադատություններ էին հնչում, թե նախագիծը ներկայացված նախնական տարբերակից հետո բազմաթիվ փոփոխություններ կրեց: Նազարյանը, հակառակը, դա համարեց լավ նշան, որ կառավարությունը մանրամասն քննարկում է առաջարկները:

Էնֆիաջյանն անդրադարձավ հարցին, թե ինչու խմբակցությունով դեմ քվեարկեցին փաթեթին: «Հայտարարվել էր, որ երկրում պետք է տեղի ունենա տնտեսական հեղափոխություն։ Եվ գտնում ենք, որ դրա լավագույն երաշխիքը պետք է ապահովի Հարկային օրենսգիրքը: Այս առումով հիմնական, արմատական փոփոխությունները ըստ էության արձանագրված չէին դրանում, այդ պատճառով դեմ ենք քվեարկել»,-ասաց նա:

Պատգամավորները շեղվում են բուն թեմայից

Հանրության, տարբեր ուժերի կողմից երբեմն քննադատություններ էին հնչում, թե պատգամավորները հաճախ շեղվում են քննարկվող բուն թեմաներից: Նազարյանն ու Էնֆիաջյանը միանշանակ նորմալ համարեցին: Նազարյանի խոսքով՝ կա հստակ հարցերի օրակարգ, որոնք պետք է քննարկեն, բայց, երբ ինչ-որ պատգամավոր համարում է, որ կա հրատապ հարց, որի մասին պետք է խոսի, ապա իրավունք ունի շեղվելու հարցերից և ներկայացնելու այդ պահի հրատապ խնդիրը: Էնֆիաջյանն էլ շեշտեց՝ պատգամավորն իրավունք ունի կարծիք, դիրքորոշում հայտնելու որևէ հարցի հետ կապված:

Ամենակարևորի մասին

Լենա Նազարյանը երկրորդ նստաշրջանի ընթացքում ընդունված ամենակարևոր նախագծերից համարեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց, հարազատներին աջակցություն տրամադրելու մասին նախագիծը և Արարատ Միրզոյանի նախագիծը, որով հնարավորություն է տրվում ընդդիմադիր խմբակցություններին առաջադրել ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուներ: Նա հույս հայտնեց, որ հաջորդ նստաշրջանն ավելի ակտիվ կլինի, քանի որ պատգամավորների մեծամասնությունը նոր էին, և պետք է մտնեին հունի մեջ:

Էնֆիաջյանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ նշված նախագծին դեմ արտահայտվելու պատճառներին՝ նշեց, որ նախագծով ստացվում էր ոչ թե վերահսկողական, այլ մասնակցային գործընթաց էր տրվում: «Գտնում ենք, որ ղեկավարի մակարդակով պետք է քվոտա ունենանք, որպեսզի կարողանանք լիարժեք վերահսկողական գործառույթներ իրականացնել: Այս պարագայում ըստ մեր քաղաքական ուժի՝ կստացվեր պարզապես մասնակցային գործընթաց, իսկ մեր խորհրդարանական գործառույթները բավականաչափ են, որպեսզի արձանագրենք, բարձրաձայնենք հիմնախնդիրները»,-նշեց նա։

Ինչ սպասել ապագայում

Էնֆիաջյանը կարծում է, որ խորհրդարանն ունի դեռ չիրացված պոտենցիալ, որն առաջիկայում պետք է իրացնի: Խմբակցությունը ևս ունի նախաձեռնություններ, որ դեռ պետք է իրականացնի: Նա տեղեկացրեց, որ հաջորդ նստաշրջանում անպայման կազմակերպելու են խորհրդարանական լսումներ՝ օտարված և իրացված տարածքների հիմնախնդիրներին նվիրված, նշեց, որ արդեն բավականաչափ նյութեր պատրաստել են, ինքն անձամբ պարբերաբար այցելում է նման տարածքներ, բնակիչների հետ շատ ինտենսիվ շփման մեջ է: Էնֆիաջյանը չբացառեց, որ լսումներից հետո մի քանի օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգան:

Աննա Գրիգորյան

Լրահոս
20 Հուլ
Օրվա խորհուրդըՄի «անտեր» շենքի ոդիսական. «Փաստ»«Սևերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին. «Հրապարակ»Պետք է պատրաստ լինել հակահարվածի Նախիջևանի կողմից. «168 ժամ»Պարազյան-Կարապետյան կոնֆլիկտն ունի նախապատմություն. «Ժամանակ»Հարկային նոր արտոնություն է լինելու. «Ժամանակ»«Փաստ». Առճակատումը սրվում է. ՍԴ-ի` ձիով քայլը. որն է լինելու հաջորդ քայլըՀրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացվի. «Ժամանակ»Որոշումը միաձայան չի կայացվել. «Ժամանակ»Ձկնորս ծովագյուղցիներն էլ ճանապարհ կփակեն. «Փաստ»Աշնանն անաղմուկ կանցկացնեն Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»Մտադիր է բժշկագիտական կենտրոնը հանձնել Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»Սպառնացել են վնասել Յուրա Ադյանի ընտանիքին ու 250 մլն պահանջել. «Փաստինֆո»Ռուբեն Վարդանյանը կոչ է արել միանալ #AraratChallenge համաշխարհային շարժմանը (տեսանյութ)Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Ավտոերթ Էջմիածնում՝ ի աջակցություն Արման Առաքելյանի (տեսանյութ) Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացելԿամ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, կամ հնարավոր են սահմանադրական փոփոխություններ. Լենա Նազարյան Շուշան Փաշինյանը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկար) Բրիտանիայում ավտովազքի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ (տեսանյութ) Պարգեւատրվել են պետական մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարները Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ շարունակելու է մահակ կիրառել Հրայրը լուրջ դաս տվեց առաջին հերթին Փաշինյանին. Ռուբեն ՀակոբյանՔենդալ Ջենները` մերկ ֆոտոշարքումՄահվան ելքով վրաերթ Սարդարապատում. Nissan Tiida-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնինՀաղթանակ զբոսայգում բռնկված հրդեհը դեռևս մարել չի հաջողվում Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է Էջմիածնում կինը ծեծել է իր ընկերոջը Բաղդադը կարեւորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին Ուկրաինական ռեստորանը ռուսախոսներին վիրավորող ցուցանակ է փակցրելԳրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. ԱԻՆ Քայլի Ջեները յուօրինակ լողազգեստով (լուսանկարներ)Եսենինի թանգարանում տեսանկարահանել են «ուրվականի» (տեսանյութ) Արմավիրում մի կին փորձել է բենզին լցնել ամուսնու սիրուհու վրա, բայց ինքն է տուժելԱնշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի PR թիմը չի կարողանում դեռևս հակազդեցություն գտնել. Մեդիա պաշտպան Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանի «քաղաքացու» հետ դեռ ծաղիկներ են. Արթուր ՂազինյանՄոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը. Fip.amՔԿ նախագահի տեղակալը Ջերմուկի բնակիչների և ՀԿ-ների հետ քննարկել է Ամուլսարի միջադեպը Հայաստանում կազմակերպվել է չոչ անող մանուկների մեծ մրցույթ (տեսանյութ) Դիմակավորված մտել են տուն, տղայիս մերկ տեղից հանել են. Իջևանի ակցիայի մասնակցի մայր (տեսանյութ) Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի. դատարանը հրապարակեց որոշումըԽաբարովսկում կիսամերկ աշակերտուհին պարել է գերեզմանի վրա (տեսանյութ)Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենանԿարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան Սերենա Ուիլյամսը` Sports Illustrated-ի միջոցառմանը (լուսանկարներ)ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ
Ամենադիտված
Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Անդոյի նոր տեսահոլովակը. Բոլոլա Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում «Ժողովուրդ». Մասիվցիները հարցը լուծելու համար դիմել են Անդիկին. նոր մանրամասներԶելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ)15-ամյա տղան՝ վտանգելով իր կյանքը, Արփա գետից դուրս է բերել ընկերոջը, որից հետո ինքն է ջրահեղձ եղել
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)