Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. օրվա խաղերը

Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնությունը մեկօրյա դադարից հետո վերսկսվում է:
A խմբում մրցաշարի ֆավորիտներից մեկը` Իսպանիայի ընտրանին, 18:45-ին «Բանանց» մարզադաշտում կմրցի Պորտուգալիայի հետ: Երկու թիմերն էլ իրենց առաջին խաղում հաղթել են: Ժամը 21:00-ին Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կխաղա Իտալիայի հետ:
A խմբում Իսպանիան և Պորտուգալիան ունեն 3-ական միավոր: Հայաստանը և Իտալիան միավորներ չունեն:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի անցկացվում է Հայաստանում: Հանդիպումները կայանում են Հանրապետական, «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում: