00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քաղաքացին իր բնակարանի պատուհանից գազային ատրճանակով կրակել է օդԹագուհին Մեգան Մարքլին արգելել է պատռված ջինս կրելՀամահայկական 8-րդ խաղերը հնարավոր է անցկացվեն նաև պրոֆեսիոնալ մակարդակով. Տիգրան Ավինյան Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը Երկրաբանը Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Գողություններ կատարած քաղաքացին բերման է ենթարկվել Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)

Աստղագուշակ՝ օգոստոսի 11-ի համար

Խոյ. Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։

Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս մասի համար ցանկալի չէ հանդիպումների ծրագրումը, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ հակասական զգացումներ են առաջացնում։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։

Ցուլ. Օրը հենց սկզբից լավ է դասավորվում, մեծ հնարավորություններ է բացում նշանի շատ ներկայացուցիչների համար։ Աշխատեք ձեր տաղանդների համար արժանի կիրառություն գտնել, ափսոս է մեծ ջանքեր և ժամանակ ծախսել մանր և ոչ նշանակալի գործերի վրա։ Դուք լավ գլուխ եք հանում կազմակերպչական բնույթի հարցերից, ենթականերին խելքին մոտ հանձնարարություններ եք տալիս, իսկ առաջնորդական հատկություններ էլ ցուցաբերում եք ճիշտ ժամանակին։

Փողի և սիրո հետ կապված հարցերում ձեր բախտը բերում է, ընդ որում այնքան, որ ձեզ կարող են նախանձել։ Հարմար օր է մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար։

Երկվորյակներ. Նպատակին հասնելու համար ցուցաբերած ձեր հնարամտությունը շուտով կպարգևատրվի։ Շրջապատի հետ դուք ձեզ այնքան անմիջական և ուրախ եք զգում, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ընդդիմանալ ձեր հմայքին, չնայած որ այսօր հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հետևանքներ ունենան։

Ձեզ հաջողվում է հարթել հարազատների հետ ունեցած տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ վերջերս վիճել էիք։ Այսօր կարելի է մեծ գնումներ անել, հատկապես տան համար անհրաժեշտ իրեր։ Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել։

Խեցգետին. Լավ օր է կարևոր գործ կամ այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ մեծ հույսեր եք կապում։ Աշխատանքի մեջ հաջողությունները կարծես պատահականորեն են գալիս, բայց իրականում այն ջանքերի արդյունքն են, որոնք ավելի վաղ թափել էիք։ Հնարավոր է ծառայողական առաջխաղացում, ինչպես նաև հետաքրքիր գործնական առաջարկներ։ Շահույթներն ավելանում են։

Դուք ընդհանուր լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք շփվում, և ոչ թե այն պատճառով, որ դուք զիջումների եք գնում։ Պարզապես դուք ասում եք այն, ինչ մտածում եք, և ձեզ ճիշտ են հասկանում։

Առյուծ. Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ հաճելի են։ Գործընկերների և ղեկավարների հետ հարաբերությունները հարթ և ներդաշնակ են կառուցվում։ Ձեր հարմարավետության մասին մտահոգվում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում անտարբեր էին։ Հնարավոր են ուշադրության փոքրիկ դրսևորումներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։

Օրվա երկրորդ կեսը դժվար կլինի։ Կենսական տոնուսն ընկած է, դուք հոգնածություն եք զգում, բայց, այնուամենայնիվ, չեք ուզում թողնել սկսած գործերը։ Մինչդեռ լավ կլիներ հանգստանալ, իսկ ավելի ուշ, երբ ձեր ուժերը վերականգնված կլինեն, շարունակել մնացածը։

Կույս. Անբարենպաստ օր է ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումների համար։ Լուրջ տարաձայնություններ են ծագում գործընկերների և մտերիմների հետ հարաբերություններում, ձեզ թվում է, թե կորցնում եք վաղեմի դաշնակիցներին։ Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել կամ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են աշխատավայրի փոփոխության հետ։ Այսօր ստացված տեղեկատվությունը մանրամասն վերամշակման կարիք կունենա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ միտումնավոր մոլորության մեջ է գցում։

Հնարավոր են չծրագրված այցեր։ Այսօր ծագած ֆինանսական խնդիրներն ավելի լուրջ են, քան թվում է առաջին հայացքից։

Կշեռք. Բարենպաստ օր է աշխատանքի համար, կարելի է բարձրանալ կարիերայի աստիճանով կամ եկամուտների նշանակալի ավելացման հասնել, ընդ որում այդ ամենը մեծ ջանքեր չեն պահանջի։ Հաջողվում է նոր դաշնակիցներ գտնել, այդ թվում ազդեցիկ մարդկանց շրջանում։

Օրը հարմար է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար։ Հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և շատ դրական էմոցիաներ կպարգևեն։ Հնարավոր է հաշտեցում ընտանեկան վեճից հետո կամ հարազատների հետ կոնֆլիկտների կարգավորում։

Կարիճ. Ստիպված եք ծրագրերը շտկել ընթացքում, օրը շատ անսպասելի բաներ կբերի իր հետ։ Տեղի ունեցածի գնահատումը հեշտ չի տրվում, բայց շուտով դուք կգաք այն եզրակացության, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում։ Հարմար օր է ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքի համար։

Դուք սուր զգացողությունների կարիք ունեք, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն կամ ռոմանտիկ հարաբերության սկիզբ։ Դրանց շարունակականությունը և լրջությունը կախված է միայն ձեզնից։

Աղեղնավոր. Չնայած որ օրն այնքան էլ բարենպաստ և հետաքրքիր չէ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հաճույքով են գլուխ հանում անսովոր և բարդ գործերից։ Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում, բայց հաջողությունը կայցելի ձեզ, թեև ավելի ուշ։ Լավ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել նրանց հովանավորությունը։

Ռոմանտիկ ժամադրությունները լավ են անցնում և երկար հիշվում։ Այսօր կարելի է հանդիպումներ նշանակել այն մարդկանց հետ, ում ցանկանում եք դուր գալ․ ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Իմիջի հետ կապված փորձարարությունները հաջող կստացվեն։

Այծեղջյուր. Մարդկային շփումներում խնդիրներ կծագեն։ Դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճեր կարող են ծագել անգամ մանրուքներից։ Ձեր հասցեին հնչած դիտողություններին դուք շատ սուր եք արձագանքում, նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր հասցեին հնչած քննադատությունը կառուցողական բնույթ է կրում։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ։

Օրվա երկրորդ կեսը նորությունների համար է, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ։ Հանգստացեք, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Դեռ ուշ չէ իրավիճակի վրա ազդելու և այն ձեր ուզած ուղղությամբ տանելու համար։

Ջրհոս. Երևակայության և պատրանքների ժամանակ չէ, պետք է մտածել իրերի իսկական դրության մասին։ Իհարկե, օդային դղյակներ կառուցելը հետաքրքիր է, բայց, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ զուրկ չէ հետաքրքրությունից։ Հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի նորություններ ստանաք, չի բացառվում, որ դրանց պատճառով փոխվեն ձեր պլանները և հրաժարվեք նշանակված հանդիպումներից։

Այսօր ցանկալի չէ ուղևորության մեկնել։ Ռոմանտիկ ժամադրությունները շատ լավ չեն անցնի, սիրելիի հետ վեճի բռնվելու վտանգ կա։ Դուք իմաստուն կվարվեք, եթե հրաժարվեք դիտողություններ անելուց։

Ձկներ. Անհանգստության առիթներ կան, բայց անհաջողությունները, որոնք ձեզ աղետալի են թվում, շուտով կմոռացվեն։ Չնայած ձեր նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց, դուք իրագործում եք ձեր մասնագիտական մտահղացումները և հաջողության եք հասնում այնպիսի գործերի մեջ, որոնք պահանջում են ոչ ստանդարտ որոշումներ և արարքներ։ Անձնական հմայքը գործնական բանակցությունների ժամանակ իր դերն է խաղում։ Վերջինս աշխատում է այնտեղ, որտեղ առողջ դատողությունը և փաստարկները պարտություն են կրում։

Օրը հարմար է իրավաբանական և ֆինանսական տիպի հարցերի լուծման համար։ Ինչ որ մեկի վրա դուք հնարավոր է սառը մարդու տպավորություն թողնեք, բայց այն մարդը, ով արժանի է ուշադրության, ձեր մեջ ուժեղ զգացմունքներ կարթնացնի։

 

Լրահոս
17 Օգոս
Քաղաքացին իր բնակարանի պատուհանից գազային ատրճանակով կրակել է օդԹագուհին Մեգան Մարքլին արգելել է պատռված ջինս կրելՀամահայկական 8-րդ խաղերը հնարավոր է անցկացվեն նաև պրոֆեսիոնալ մակարդակով. Տիգրան Ավինյան Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը Երկրաբանը Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Գողություններ կատարած քաղաքացին բերման է ենթարկվել Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է29-ամյա և 28-ամյա երիտասարդ տղաները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց (տեսանյութ)Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը «Բարնլի» դեմ խաղում ԼՀԿ-ի անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ազատամարտիկների պուրակում Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտա կրակել իր ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ գեներալ Կարապետյանի մասին. ԹԵՐԹ.am Հրապարակվեց «WCIT 2019»-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները «Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենը հիմնել է նոր հեռուստաընկերություն Անակնկալներ սպասվում են. Ալեքսանդր Եսայանը՝ Օբամայի՝ Հայաստան հնարավոր այցի մասին Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսությունը կավելանա 18 հա-ով Օշականի ճակատամարտի 192-ամյակի միջոցառման մասնակիցները հարգեցին հայ և ռուս նահատակների հիշատակը Վարչապետն անդրադարձավ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ«Փայտի մաֆիան» արդեն արտոնյալնե՞րն ենԳյումրի-Մայիսյան ավտոճանապարհին մատուռն ամբողջությամբ այրվել է Ռոնալդուն` գովազդային հոլովակումԷմինը և Նարեկը մեկ տարի է՝ Նիդերլանդներից վերադարձել ու բնակվում են Հայաստանում. Մխիթար Հայրապետյան Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակըՀակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան․ News.amԻրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. փաստաբանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու մասինԿոտայքի մարզում կհիմնվի խոշոր ադամանդագործական ընկերություն Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ ՓաշինյանՏիգրան Մեծի պողոտայում կայանված ավտոմեքենայում կինը կտրել է երակները Ջոկովիչը կիսաեզրափակչում է ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ) Ծաղկաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումը. ներկա է Փաշինյանը Հրդեհ` Բագրավան գյուղում. այրվել է կուտակած անասնակեր «Բավարիա»-ն հայտարարել է «Բարսելոնա»-ի հետ համաձայնության մասին Սիսիանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. վարորդի վիճակը ծանր է Աստղագուշակ՝ օգոստոսի 17-ի համարՎանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Լույս չի լինիՕրվա խորհուրդը«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել «Հրապարակ». ՍԴ դատավորների թնջուկը չի լուծվի․ նրանք մերժում են իշխանությունների առաջարկը «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում Մոսկվայում կտրել են «Բրիգադա» սերիալի հայտնի ծառը (լուսանկար)Սանմաքրման աշխատանքներով պայմանավորված` ճանապարհը կփակվի․ Երևանի քաղաքապետարան
Ամենադիտված
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻնչպես են վերաբերվում կնոջ հետ, ով Փաշինյանին մեղադրում է ժողովրդին խաբելու մեջ (տեսանյութ) Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերԱրթուր Ջանիբեկյանի հեռահար քաղաքական ամբիցիաներըՍերժից ոչնչով չես տարբերվում. Գյումրեցի կինը՝ ՓաշինյանինՍյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) Մերկ Դեմի Ռոուզը՝ ծաղիկներով լցված վաննայում (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.am
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՍա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին (տեսանյութ) Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Մահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Անդոյի նոր տեսահոլովակը. Բոլոլա Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)