Վարչապետն Արամ Ղարիբյանին ազատել է գլխավոր խորհրդականի պաշտոնից
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Ղարիբյանն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։