00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով Էլեն Մանուկյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտ Արցախում 2021 թվականից առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անվճարՀայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենՎերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը Հուլիսի 18-ից Երեւանի ողջ տարածքում առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամՊարո՛ն Փաշինյան, Նոր Հայաստանում ասում ենք՝ կերածդ անուշ լինի՞, հետ արի, որ էլի ուտե՞ս (տեսանյութ) Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ

Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին-մայիսին, ինչո՞ւ եղավ և ինչպե՞ս դրան վերաբերվել, ի՞նչ գնահատական տալ։

Կարճ պատասխանս է. հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Այսքանը, եթե շատ կարճ:

Իսկ եթե ավելի հանգամանորեն, ապա հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:

Այս ամենը մեկ մարդու և մեկ իշխանության գործունեության հետևանք չէ։ Սա շատ ավելի խորը, համընդհանուր, տևական ու համակարգային ախտանիշ է։ Ու հենց այդ պատճառով, այդ բեռի, կարծրատիպերի, որակների և հանրային շերտերի անհաշտության պարագայում հեղափոխությունը դիտվում էր որպես միակ և վերջին փրկօղակ, ճակատագրի վերջին շանս։ Ու Հայաստանում եղավ «հեղափոխություն»: Ու փոփոխությունն ինքնին այնքան կարևոր էր, որ ոչ ոք չհիշեց փոփոխության բովանդակության մասին:

Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:

Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը: Ու այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք ընդամենը իմաստազուրկ իշխանափոխություն:

Արդյունքում, թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածում 1.5 տարվա ընթացքում չկա հաջողության գեթ մեկ ներկայանալի պատմություն։ Ու չէր էլ կարող լինել. մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա: Իսկ ռեպրեսիաները չեն կարող անվերջ շարունակվել, ավելին, եթե շարունակվեն էլ, մեծամասնությունը դրանց վերաբերվելու է խորը անտարբերությամբ, որովհետև գալիս է պահը, երբ պետք է խոսես շոշափելի՝ առարկայական արդյունքից, ոչ թե հպարտանաս կալանավորված նախկին նախագահների կամ այլ պաշտոնյաների քանակով։

Այս իշխանությունն իրական փոփոխություն անելու փոխարեն ընտրեց չդադարող ներկայությունը սոցիալական ցանցերում, Նոր Հայաստանի փոխարեն` ֆեյսբուքի Հայաստանը, ծրագրային ելույթների փոխարեն՝ ագրեսիվ՝ էմոցիոնալ գոռոցը, հասարակությունը միավորելու փոխարեն՝ բոլորին իրար հետ թշնամացնելը։ Սա չափազանց վտանգավոր է երկրի՝ պետականության համար։ Հնարավոր չէ հասարակությանը տևականորեն պահել բացասական էներգիայի, նյարդային պրոցեսների և ջղային սպասումների մեջ։ Հնարավոր չէ յուրաքանչյուր քիչ թե շատ կշիռ ունեցող գործչի վրա մեկ կիսաբաց քրեական գործ սարքել ու զարգացման դիսկուրս պահանջել հանրությունից։ Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։ Դեռ հեղափոխությունների պատմության մեծագույն տեսաբանն էր ասում. «Մարդիկ, ովքեր հպարտանում էին, որ հեղափոխություն են արել, միշտ հաջորդ օրը համոզվել են, որ իրականում չգիտեին, թե ինչի են մասնակցել և որ արված հեղափոխությունն ամենևին նման չէ նրան, ինչ ցանկացել են իրականացնել»։

Հաշված ամիսներ անց հասարակությունն արձանագրելու է, որ «հեղափոխությունը» չդարձավ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապես լավ ապրելու համար: Արդեն չի դարձել: Իսկ հասարակության վերջնական հիասթափությունը կարող է դառնալ ավելի մեծ թակարդ՝ հայտնվելու համընդհանուր անտարբերության մեջ և մեկընդմիշտ դադարել երազել։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Դա է ամենավտանգավորը։

Անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։ Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան:

Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է:

Հ.Գ. Այսօր իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Մի առիթով ասված նրա այս խոսքը` «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի», այսօր առավել քան երբևէ արդիական է։ Խոնարհումս լույս հիշատակին»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
8 Հուլ
Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է. ԱՆ խոսնակը պարզաբանում էԱմենագեր մոդելն իր տարեդարձի օրը լուսանկարվել է անկեղծ լողազգեստով (լուսանկարներ) «Արսենալը» բանակցություններ է վարում «Ռեալի» հետ Սեբալոսի տրանսֆերի շուրջ. ԱրթետաՓաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. Միհրան Հակոբյան Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 50-ամյա հոբելյանն է «Վիլյառեալի» առաջատար Բակկան վնասվածքի պատճառով հեռացվել է մինչև մրցաշրջանի ավարտը Շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ աղջիկը. Նունե Եսայանի հուզիչ շնորհավորանքը դստեր տարեդարձին«Նախարար Թորոսյանը «գործ» է անում»Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարը տեղափոխել, տեղը Մովսես Հակոբյանի դղյակն են սարքել. Գեղամ Գրիգորյան «Բորուսիան» սահմանել է «Մանչեսթեր Յունայթեդի» ժամկետը Սանչոյի տրանսֆերային գործարքի համար․ SportBildԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն Ոստիկանությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալ իրականացված ստուգողական գործողությունների մասին. 168.am Թամմի Աբրահամը ցանկանում է շաբաթական 130 հազար ֆունտ ստանալ «Չելսիում»․ The TimesԱփսոս, որ այսպես անփառունակ կերպով է մսխվում հեղափոխության հսկայական ռեսուրսը. Արմեն ԴարբինյանԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից 80-ամյա ճապոնացին Microsoft Excel-ով գլուխգործոցներ է ստեղծում (լուսանկարներ) Երևանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի Քսենիա Սոբչակը ձերբակալվել է․ RBC (տեսանյութ)Թրամփը դեմ է արտահայտվել երկրում բողոքների ֆոնին թիմերի անվանափոխմանըՈստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետն ու տեղակալը, ովքեր ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից, գրավով ազատ են արձակվել Քայլի Ջենները լուսանկարվել է առանց ներքնազգեստի (լուսանկարներ) «Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր` ապացուցելով, որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է» Հերիք է հանդուրժենք այս ամենը. ժամանակն է խոսել. Ջիվան Աբրահամյանն ուղիղ եթերում է Ադրբեջանում գնալով ավելի է խորանում ջրի խնդիրը (լուսանկարներ)Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, առողջացել է 23 հիվանդ Բա հիմա ի՞նչ ենք անելու, ու՞ր մնացին գիշերային ճռռիկներն ու գազավատները մեր փոքր Երևանում. Ալեն Սիմոնյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածելԹուրքիան արձագանքեց Սպիտակ Տան մամուլի քարտուղարինԴիմակների հարկադրանքը փողոցում չունի բժշկական հիմնավորում. Հայկ Մանասյան«Ժողովրդի համբերության բաժակը լցվում է» Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի. Հայաստանում ՌԴ դեսպանություն «La Casa de Papel» սերիալում Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանն այցելել է ֆուտբոլի ակադեմիա (տեսանյութ)«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լոռի»-ին «Սև սրտին կարմիր մխիթարանք». Նազենի Հովհաննիսյանը` հրապուրիչ կերպարում (լուսանկար)Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով Էլեն Մանուկյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտ Արցախում 2021 թվականից առողջապահական ամբողջ համակարգը կդառնա անվճարԴիջեյ Վակցինան բացահայտել է իր ընտրյալին (լուսանկար)Կասեցումներ «Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. ԱԱՏՄ Մարտունու ԲԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է․ Արսեն Թորոսյան Աշակերտներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարը. կա 21 զոհ, 15 վիրավոր (տեսանյութ)Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը Ու՞մ է պատկանում Հայաստանի ամենաթանկարժեք` 2.000.000 դոլար արժողությամբ մեքենան (լուսանկարներ) Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է. Արմեն Սարգսյան (տեսանյութ)Վարակի նոր օջախ Գյումրիում․ ծերանոցի 55 շահառուներ են վարակվել, կա նաեւ մահացած. Aravot.am 28-ամյա մի աղջիկ գողացել է թոշակառու հարևանուհու բանկային քարտն ու 300 հազար դրամ կանխիկացրել (տեսանյութ)Խոշոր ավտովթար` Երևանում. կա վիրավորՊարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 274 կազմակերպության գործունեությունը «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի չարաշահումներով հարուցվել է քրգործ Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Ֆոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Ընտանիքը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում. Աննա Հակոբյանը նրանց վտարում է տրամադրված բնակարանից (տեսանյութ)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենԿրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըԶավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են