00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում եւ Էստոնիայում Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ Ես խոսեցի բժիշկների հետ. մենք կարող ենք համեմատաբար արագ մշակել պատվաստանյութը. Թրամփ Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 32-ի Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա «Ժողովուրդ». Որքան է քրեական գործերով վերականգնված գումարը

Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ)

Օգոստոսի 21-ին Երևանում տեղի ունեցավ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) համատեղ միջազգային START-UP ծրագրի շնորհանդեսը։

YEDI-ն կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։  2016 թ.-ին YEDI-ն Իսրայելի Արիել համալսարանում բացել է բիզնես-աքսելերատոր, իսկ 2018 թ. Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանում Միջազգային ֆինանսների բազային ամբիոն։ Հայաստանում YEDI-ի պաշտոնական գործընկերն է Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղը, որի հրավերով էլ Երևան էին ժամանել YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը, բիզնես-մոդերատորների կանադական թիմը, ինչպես նաև ծրագրին մասնակցելու նպատակով խոշոր գործարարներ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Իրանից։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով կառավարության անունից ողջունեց այս նախաձեռնությունը՝ հայտնելով իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկին, հետագա զարգացմանն ու ընդլայնմանը Հայաստանում։

Գ. Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն իր խոսքում նշեց, որ այս ծրագիրն արդեն լայն տարածում ունի աշխարհում ու մեծ հեռանկար է բացում գիտելիքահեն տնտեսության զարգացման համար։ Ծրագրին մասնակցությունը ոչ միայն առաջնակարգ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ներառում է նորարարական բիզնես ծրագրերին ու Start-UP-երին բազմակողմանի օժանդակության ցուցաբերում։

«Սա բացառիկ հնարավորություն է նոր գաղափարների, ծրագրերի և բիզնես-նախագծերի հեղինակների համար, որպեսզի իրենք ձեռք բերեն դրանք իրականության վերածելու գործիքակազմ»,- ասաց Թ․ Վարդանյանը՝ նշելով նաև, որ սա աննախադեպ միջոցառում է, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Մոսկվայում։ Սակայն, հետևելով մեր երկրում ընթացող քաղաքական անցուդարձին՝ YEDI-ի նախագահ, պարոն Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան՝ դրանով իսկ իր աջակցությունը հայտնելով մեր երկրում ընթացող փոփոխություններին։ 

Նշվեց, որ 2018 թ. շվեդական UBI Global գործակալության կողմից YEDI-ն ճանաչվել է որպես աշխարհում «Առաջին համալսարանական բիզնես-աքսելերատոր»:

YEDI-ի նախագահ Մարատ Րեսինն իր խոսքում նշեց, որ Կանադայում իրենք ստարտ-ափերի համար ունեն տարբեր ծրագրեր, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, նաև ծրագրեր միջազգային ձեռներեցների համար, որոնք կարող են բիզնես ծրագրեր իրականացնել իրենց աջակցությամբ։ YEDI-ն ունի բոլոր հնարավորությունները (այդ թվում առանձին կամպուս) միջազգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել Հյուսիսային Ամերիկայի շուկա։

«Երբեմն, երբ երկիրն ունի փոքր շուկա, խնդիր է առաջանում, քանի որ մարդիկ սկսում են իրենց բիզնեսը, զարգացնում ու ընդլայնում այն, իսկ հետո ի՞նչ անել։ Նրանք կամ վաճառում են իրենց ծրագրերը ամերիկյան կամ եվրոպական ընկերություններին, կամ  տեղափոխում այլ երկիր, ինչը դրական երևույթ չէ։ Ահա մենք ձևավորում ենք հատուկ ծրագիր նման ստարտ-ափերի համար, որպեսզի իրենք մեծացնեն իրենց բիզնեսն ու մուտք գործեն նաև Հյուսիսային Ամերիկայի շուկա»,- ասաց YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը։

Րեսինը նշեց, որ այս ծրագիրը Հայաստան բերելով՝ իրենք ցանկացել են մի փոքր աջակցություն ցույց տալ այն գործընթացներին, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, և ողջ աշխարհից մարդկանց բերել Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, որ սա հիանալի շուկա է, որը կարող է ներգրավել ներդրումներ։

«Տեսնելով այսպիսի մեծ աջակցություն Հայաստանի կառավարության և Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի կողմից՝ ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մենք ուրախ կլինենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, կառուցելու մեր կամպուսն այստեղ ու իրականացնելու մեր ծրագրերն այստեղից»,- ասաց Րեսինը։

 

Գ. Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Րեսինին՝ միջոցառումն Հայաստանում անցկացնելու համար։

«Հայաստանում ներդրումային մթնոլորտը օր օրի բարելավվում է։ Մենք բաց ենք համագործակցության համար և արդեն իսկ ուրվագծել ենք մեր ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզը YEDI-ի հետ։ Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք ամենակարևորը՝ ինտելեկտուալ ներուժ, աշխատասեր ժողովուրդ, ճկուն միտք, որը, ցավոք, դեռ բավարար չափով չի կապիտալիզացվում»,- ասաց Արման Վարդանյանը։

 

Նշենք նաև, որ Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը (erevan.rea.ru)  հիմնադրվել է 2004 թ.-ին,  որտեղ իրականացվում են Բարձրագույն կրթություն (Բակալավրիատ) և MBA ծրագրեր։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում գործում է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը (միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հենքով)։

 

 

Լրահոս
27 Փետ
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում եւ Էստոնիայում Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ ՈՒՂԻՂ․ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստըԵս խոսեցի բժիշկների հետ. մենք կարող ենք համեմատաբար արագ մշակել պատվաստանյութը. Թրամփ Պրեմիերա․ Ջասթին Թիմբերլեյք և SZA՝ "The Other Side"Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 32-ի Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչական արշավի տեսահոլովակը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ փետրվարի 27-ի համար«Ժողովուրդ». Որքան է քրեական գործերով վերականգնված գումարը «Անհարմար բան ստացվեց… Դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ». «Հրապարակ» Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային սկանդալ է հասունանում. «Հրապարակ» «Ժողովուրդ». «Գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չենՆոր «դավաճանների» փնտրտուք. «Փաստ» «Փաստ». «Ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «այո»-ի քարոզարշավինԱրթուր Վանեցյանը՝ իր առաջիկա քայլերի մասին. «Հրապարակ» «Հրապարակ». Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Դիմակի բիզնես և դեֆիցիտ Օրվա կադր. «Կփոխանակեմ «Ռենջ Ռովերի» կամ հողատարածքի հետ»Փարիզում կորոնավիրուսից մահացել է առաջին ֆրանսիացինՔիմ և Քորթնի Քարդաշյանները վիճել են իրապատում շոուի եթերում (տեսանյութ) Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է Քարիմովի դուստրն Ուզբեկստանի նախագահին առաջարկել է 686 մլն դոլար՝ ազատության դիմաց Ասել են՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Վրաստանում ևս երկու անձ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքովԵրկիր մոլորակը երկրորդ բնական արբանյակն ունիԻրանի քաղաքացիների մուտքը Վրաստան կարգելվիԱննա Հակոբյանի սելֆին` հայելու դիմաց (լուսանկարներ) «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց«Գնամ քեզի համար լոգո գողանամ». քննարկումներ՝ համացանցումՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Կորոնավիրուսով վարակված անձինք այս պահի դրությամբ Հայաստանում չեն հայտնաբերվել. Ավինյան«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել Չինական գյուղերից մեկի բնակիչները կունգ-ֆուի հնարքներով «պաշտպանվել են» կորոնավիրուսից (տեսանյութ)«Այո»-ի լոգոյի 3 մլն. դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևանի» երեք աշխատակիցների միջև. Սուրեն Պապիկյան (տեսանյութ) Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը. Աղասի ԵնոքյանԱրմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել Քադիրովը խոսել է Փարիզում նորաձևության շաբաթվա շրջանակներում դստեր ցուցադրության մասին Արմավիրի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Mercedes-ն ու 30-ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներԶարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար. Analitik.am ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել Գիտնականները նավթից ադամանդ են ստացելԿորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտնաբերվել․ Արցախի կառավարություն
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինՈվքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին «Պահանջո՛ւմ ենք. Արայիկ Հարությունյանը պետք է հանի իր թեկնածությունը»Տաթևիկ Ռևազյանը հղի է (տեսանյութ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ)