00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում էԱնվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք «Գիտակցո՞ւմ եք՝ ինչ ստորաբաժանումներ են գործում ԱԱԾ համակարգում». Տիգրան ՈւրիխանյանՄխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստՀստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները Ի աջակցություն և ընդդեմ Քոչարյանի. բողոքի ակցիա դատարանի դիմաց (լուսանկարներ)Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում «Ճի՞շտ եմ հասկանում՝ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել»Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի իրական օրինակ է. Արման Թաթոյան

Որոշեցինք, որ նոր Հայաստանում անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը. Փաշինյանը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։

Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Պետական այրեր, 
Հյուրեր,
«Քայլ դեպի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ,

երբ ծրագրի ամենասկզբում հնչում էր քոչարին, և դուք այդ երաժշտության ներքո քոչարի էիք պարում, ես մտածեցի, թե ինչ զարմանալի է, որ հազարամյա այդ երաժշտությունը և հազարամյա այդ պարն այսօր այստեղ հնչում են և պատկերվում են այդքան նորովի։ Այդ պարը երկար դարեր մենք պարում ենք, այդ պարը պարել են մեր նախնիները, այդ պարը պարել են մեր պապերը, այդ պարը պարում եք դուք, և այդ պարը չի հնանում. այդ պարն ամեն տարի հնչում է ավելի արդիական, այդ պարն ամեն տարվա հետ հնչում է ավելի հեռանկարային։

Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Ես ուզում եմ մի քանի նրբերանգ ներկայացնել այսօրվա մեր քննարկումից, որովհետև պատեհ է, որ հենց այս միջավայրում այդ երևույթը, այդ քննարկման բովանդակությունը ներկայացվի։ Այստեղ պատկերը կա. մենք խոսում ենք տան մասին, որն ունի տանիք, պատեր, ժամանակակից ընկալմամբ՝ ունի նաև ցանկապատ։ Մենք որոշեցինք, որ նոր Հայաստանում ընդհանրապես անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը, և անհատի հնարավորությունները բոլոր ուղղություններով պետք է լինեն անսահմանափակ։

Բայց, մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է, որ այսօրվա Հայաստանը, նոր Հայաստանը հիմնված լինի մեր ազգային ավանդույթների և արժեքների վրա։ Դրա համար մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարևորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը՝ մեր օջախը և այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, որտեղ չկան պատեր, որտեղ չկա բռնություն, որտեղ չկա սահմանափակում։ Մենք ուզում ենք այդ օջախի շուրջ ստեղծել մի միջավայր և տարածություն, որը մղում է անընդհատ ստեղծագործության, որը մղում է անընդհատ թռիչքի, դեպի առաջ, դեպի վեր։ Ընդհանրապես մեր միտքը, մեր հայացքը, մեր աշխարհայացքը որևէ ուղղությամբ չպետք է կաշկանդված և սահմանափակ լինի։ Եվ այդ է պատճառը, որ այսօր իմ աչքերում «Կարնո քոչարին» հնչեց և պատկերացավ նորովի, որովհետև դա հին քոչարին է, որովհետև դա նոր քոչարի է, որովհետև դա բխում է մեր արմատներից, և դա ձգտում է դեպի երազանքներ, որ մենք իրար հետ պետք է կերտենք։

Այո՜, Հայաստանն օջախ է, որովհետև Հայաստանը մեր, ձեր, բոլորիս ինքնության կենտրոնն է, և այդ օջախի շուրջ պիտի կառուցվի ողջ հայ ժողովրդի կյանքը։ Այդ օջախի շենությունը, արժանապատվությունն ու ուժեղությունը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը, և այո՜, Հայաստանի հողը պետք է թնդա ձեր, մեր քոչարու ներքո։ Եվ դա ազդանշանն է այն բանի, որ մենք իրար հետ վճռական ենք՝ կառուցելու նոր երկիր մեր հին օջախի շուրջ։ Այդ օջախը լինելու է հայկական օջախ, այդ օջախը կերտվելու է նորովի, որտեղ ազատությունը, օրինականությունը, եղբայրությունը, ժողովրդավարությունը, իրավունքը գերակայելու է և հիմնվելու է մեր ավանդույթների վրա։

Ինձ համար ապրել Հայաստանում ինչ-որ առումով նշանակում է նաև ապրել Հայաստանով, և մենք առաջին հերթին նաև հենց այս պետք է մեր գիտակցության մեջ ամրագրենք։ Այսօր այստեղ ներկաներից ոմանք ապրում են Հայաստանում, ոմանք չեն ապրում Հայաստանում, բայց, կարծում եմ, մեզ միավորող ամենակարևոր գործոնը պետք է լինի այն, որ մենք բոլորս, անկախ նրանից՝ ֆիզիկապես ապրում ենք Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ապրում ենք Հայաստանով, և դա է մեզ միավորում։

Ես ուզում եմ այս օրը, մեր հանդիպումը, այս միջոցառումը, այդ քոչարին համարել մեր մեջի Հայաստանի հաղթանակը։ Ես ուզում եմ համարել, որ այսօրվա մեր հանդիպումը և այս միջոցառումները՝ երկար տարիներ շարունակվող և դեռ շարունակվելիք, պիտի նշանակեն, որ մեր մեջի Հայաստանն ուժեղ է և անբեկանելի, և այն պիտի արտահայտվի նաև իրականության մեջ։ Հայաստանն այնպիսին է, ինչպիսին մենք նրան երազում ենք, որովհետև այսօրվա Հայաստանը մեր մտքերի, մեր երազանքների արտահայտությունն է։ Եվ ուրեմն մենք չպիտի վախենանք երազել ավելի լավ, ավելի ուժեղ ու հզոր Հայաստանի մասին։ Մենք չպիտի վախենանք և պետք է վճռական ու հաստատակամ լինենք՝ քայլել, գործել, ապրել այդ երազանքը կյանքի կոչելու վճռականությամբ։

Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա առիթով, որովհետև հավատում եմ, որ դա նոր ու երջանիկ, ազատ ու երջանիկ, հզոր ու երջանիկ Հայաստան ունենալու մեր միասնական, համազգային, համահայկական պայմանավորվածության, համահայկական որոշման արդյունքն է։ Ձեր քոչարին այդքան նորովի հնչում է, որովհետև արտահայտում է մեր վճռականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ պետք է լինի ավելի հզոր, ավելի իրավական, ավելի ազատ, ավելի ժողովրդավարական պետություն։

Ես ձեզ, մեզ, բոլորիս տեսնում եմ որպես այդ ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացի։ Եվ ուրեմն, մենք բոլորս ազատ և երջանիկ Հայաստանի քաղաքացիներ ենք, անկախ նրանից՝ ապրում ենք Հայաստանում, թե ոչ, որովհետև քաղաքացիության ամենակարևոր արգասիքը Հայաստանով ապրելն է։ Եվ ուրեմն, մենք ապրել ենք, ապրում ենք և պիտի ապրենք Հայաստանով։ Շնորհակալ եմ ձեզ, որ ապրում եք Հայաստանով»։

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության շրջանակում կազմակերպված համերգին։

Լրահոս
17 Սեպ
Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում էՀստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտներըԱնվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Փաշինյան Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն շտապում մեկնաբանել Վանեցյանի հրաժարականը «Գիտակցո՞ւմ եք՝ ինչ ստորաբաժանումներ են գործում ԱԱԾ համակարգում». Տիգրան ՈւրիխանյանՄխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստՀստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները Ի աջակցություն և ընդդեմ Քոչարյանի. բողոքի ակցիա դատարանի դիմաց (լուսանկարներ)Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում «Ճի՞շտ եմ հասկանում՝ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել»Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի իրական օրինակ է. Արման Թաթոյան Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը Ավտովթարի հետևանքով վարորդի դին գտել են դաշտից 80 մետր հեռուԱզգային ժողովը պատրաստ է հետևակ աշխատել Փաշինյանի համար. Արմեն ԱշոտյանԱստղագուշակ՝ սեպտեմբերի 17-ի համար Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ կարձակվիՀեղափոխական նորարարություն շինարարության ոլորտում. Ideal MasterՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը«Հրապարակ». «Բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում» «Ժողովուրդ». Բնակարանի հարցը լուծում կստանա«168 ժամ». Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ«Ժամանակ». Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի «Հրապարակ». Նոր կուսակցություն է ստեղծում«Հրապարակ». Ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը «Իրատես». Ինչո՞ւ է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել «Ժողովուրդ». Գազը կթանկանա Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ ԳՄ հայտարարությունըԱշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է. խոսնակՆիկոլ Փաշինյանի դուստրը և որդին Երևանում թիկնազորով զբոսնում են (տեսանյութ)Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ. ՀԺ Մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանը կարծում էր, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում (տեսանյութ)Ոստիկանությունում օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ) Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը. Irakanum.amԹուրքմենստանի նախագահը գիրք Է հրատարակել ալաբայ շների մասին Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 80-ամյա տղամարդու դիակը (տեսանյութ) Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում դադարեցնել հակասահմանադրական ընթացքը. ՀՅԴ«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն Է նվաճել լավագույն հատուկ Էֆեկտների համար Աննա Հակոբյանը շվեյցարահայ գործարարի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը Էրեբունի ամրոցի տարածքում նոր տաճարի հիմքեր և խճանկարներ են հայտնաբերվել «Արարատ»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնըԶանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում ենք անազատության մեջ. ոստիկանություն (տեսանյութ) Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը Պատկերացրեք Փաշինյանն ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ». քաղաքագետ Երևանում վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԻսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյան
Ամենադիտված
Ամբողջովին մերկ Քայլի Ջենները` սիրելիի գրկում (լուսանկար)6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում. բնակիչները դրսում են (լուսանկարներ)«Ժողովուրդ». Գաղտնալսման գործը բացահայտվել է5 սեքս-դիրքեր այն կանանց համար, ովքեր հոգնել են լինել տղամարդու ներքևում (լուսանկարներ) Վարորդը քնել է 100 կմ/ժ արագությամբ ընթացող Tesla-ի ղեկին (տեսանյութ)Ռուս երկրպագուհին բասկետբոլային խաղի ժամանակ իր տեսքով շփոթեցրել է մեկնաբանին (տեսանյութ)Երկրաշարժի հետևանքով Վանաձորում բջջային կապ չկա, բնակիչները լքել են տները. քաղաքացի Հայաստանում 4.8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը. Irakanum.am«Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Էմոները սատանայապաշտական ծե՞ս են արել Նուբարաշենի գերեզմանատանը. ահազանգ (լուսանկարներ) Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է