00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԺ-ն ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը (տեսանյութ) Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Որտե՞ղ եք մեզ գցում․ Անանյանը պատասխանեց Բագրատյանին (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, որը հիմա կոմայի մեջ է. Tert.amԽուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք (լուսանկարներ)Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյան-Դոնեցկին Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում Էդ 56 մլրդը որ վերադարձնում եք տնտեսությանը, ի՞նչ միտումներ են սպասվելու․ Միքայել Մելքումյան (տնտեսություն) Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը Ներդնելով այդ 56 մլրդ դրամը՝ մենք 2020-2021 թթ․ համար ապահովում ենք հենք տնտեսական աճի համար․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Ազգային ժողովում հյուրընկալվել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով:

«Մեծարգո պարոն խոսնակ, հարգարժան գործընկերներ, դեսպաններ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Բավականին թարմ են տպավորություններս հունիսին Ստոկհոլմում մեր պատվիրակության հանդիպումներից, որոնք նոր էջ բացեցին մեր երկու խորհրդարանների փոխհարաբերություններում: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ ձեր պաշտոնական այցը մեր երկիր: Գիտեմ, որ նման կազմով Շվեդիայի խորհրդարանի խոսնակը ճամփորդում է չորս տարին մեկ անգամ, եւ մենք երախտապարտ ենք, որ դուք ընտրել եք Հայաստանն այս անգամ: Կարծում եմ, որ սա լավագույն գնահատականներից մեկն է հայ ժողովրդի կողմից անցյալ տարի իրականացված ժողովրդավարական փոփոխություններին, որոնք մեր եւ ձեր նման գործիչների ջանքերի շնորհիվ դառնում են անշրջելի: Նման այցերը նպաստում են նաև մեր քաղաքական երկխոսության ընդլայնմանը, որն ակտիվորեն զարգանում է: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձեռնարկում են հաստատակամ քայլեր՝ ուղղված ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացի իրականացմանը: Ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունից և դեմոկրատական փոփոխությունների հռչակումից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ եւ այդ գործընթացներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Այս համատեքստում մենք ուրախ ենք արձանագրել այս մոտեցումը եւ շատ բարձր ենք գնահատում այն: Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար»,- նշել է Միրզոյանը:

Նա ընդգծել  է, որ Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության երկիր և Հայաստանի համար օրինակելի է և ոգևորիչ Շվեդիայի իշխանությունների կողմից որդեգրված և տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը հասարակությունում կանանց դերի բարձրացման հարցում:

«Կարծում եմ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կին գործընկերներս՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը, հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ մյուսները հիանալի օրինակ են կանանց համար եւ վստահաբար առաջ կտանեն կանանց զորեղացմանն ուղղված օրակարգը: Բացի այդ, Հայաստանը հայեցակարգային մոտեցում է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների եւ միջազգային նորմերի կիրառումն ապահովելու հարցում, եւ մենք բարձր ենք գնահատում Շվեդիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին: ՀՀ Ազգային ժողովի համար չափազանց մեծ նշանակություն ունեն համապարփակ միջխորհրդարանական շփումները. այս համատեքստում ցանկանում եմ ողջունել մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնում, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան նշանակում է նաեւ, որ սերտ համագործակցություն կհաստատվի խմբակցությունների միջեւ: Մեզ համար կարեւոր է նաեւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Ցանկանում եմ ընդգծել շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեդիայի որդեգրած հավասարակշիռ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը համահունչ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ մեր երախտիքն եմ հայտնում Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության դատապարտման համար: Շնորհակալություն եմ հայտնում 2019թ. մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար: Այժմ մեզ համար կարեւոր է համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- ասել է ԱԺ նախագահը:

Ամփոփելով խոսքը` նա վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու կառուցողական երկխոսությունը:

Հանդիպման ավարտին Անդրեաս Նորլենը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում, այնուհետև բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:  Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Լրահոս
20 Սեպ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Մանրամասներ՝ երեկ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձիցԿարծում եմ՝ դատարանը արդարացիորեն դրական որոշում կկայացնի. Քոչարյանի փաստաբանԱԺ-ն ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը (տեսանյութ) Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Որտե՞ղ եք մեզ գցում․ Անանյանը պատասխանեց Բագրատյանին (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին, որը հիմա կոմայի մեջ է. Tert.amԽուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. հայտնաբերվել են 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք (լուսանկարներ)Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյան-Դոնեցկին Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում Էդ 56 մլրդը որ վերադարձնում եք տնտեսությանը, ի՞նչ միտումներ են սպասվելու․ Միքայել Մելքումյան (տնտեսություն) Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը Ներդնելով այդ 56 մլրդ դրամը՝ մենք 2020-2021 թթ․ համար ապահովում ենք հենք տնտեսական աճի համար․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում «Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ ՀՀ».Դավիթ ՏոնոյանԵթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքն աշխատի, անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները ՀՀ-ին դատի տան. ջերմուկցի (տեսանյութ)ՀՀ նախագահն Անկախության տոնի առթիվ պարգևատրել է ՊՆ մի խումբ զինծառայողների Սենց կլինի ընդդիմությունը, 56 մլրդ վերադարձնում ենք տնտեսվարողներին, էլի լավ չի (տեսանյութ)Գնացել եք այն ճանապարհով, որը դեռ հայտնի չէ՝ արդյունք կտա՞, թե ոչ․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով Նախագահն Անկախության տոնի առթիվ պարգևատրել է ոստիկանության մի խումբ զինծառայողների Պարոն Բագրատյան, Ձեր ելույթից հետո «Իմ քայլ»-ի պատգամավորները կարող են ելույթ չունենալ (տեսանյութ) Ալեքսանդր Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում Պրինցիպի վատ սխեմա չի․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)Ծաղիկ և Արմեն Վարդանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով Եվրասիական մեծ գործընկերության կազմավորումը մնում Է Ռուսաստանի անվերապահ գերակայությունը. Լավրով Գագիկ Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Մենք Ամուլսարի հարցը լուծել ենք, մնում է, որ կառավարությունը լեգիտիմացնի. ջերմուկցիներԲաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Միրզոյանն Անանյանին խնդրեց ավելի հանրամատչելի խոսել (տեսանյութ)Ինչո՞վ են շահեկան Հարկային օրենսգրքի փոփոխությունները. Դավիթ Անանյան (տեսանյութ) Նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր ՈՒՂԻՂ. Ջերմուկից, Գնդեվազից և Կեչուտից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները երթ են անում Ջո Բայդենն ԱՄՆ-ին կոչ է արել հաստատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը ԱԳ նախարարն ընդունել է Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը Վթար` Թալին-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂՎարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Ամուլսարի շահագործման դեմ միշտ էլ պայքարը եղել է. Ջերմուկի թիվ 1 դպրոցի ուսուցիչ (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում Մահացել է հայտնի հայազգի դերասան Շառլ Ժերարը Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավորԱստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համարՕրվա խորհուրդը Փաշինյանը ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին (տեսանյութ)«Ժամանակ». Մեղադրանքից խուսափել է եւ նշանակվել ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Դասադուլ եւ բողոքի այլ ակցիաներ Ջերմուկում «Ժողովուրդ». Բացառիկ մանրամասներ «Հաց բերողի» մահվան փորձագիտական եզրակացությունից «Իրատես». Բանակցությունների մեջ են
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)