Արագածոտնի մարզում բախվել են ՌԴ քաղաքացու մոտոցիկլն ու 43-ամյա վարորդի Toyota-ն. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Գյումրի -Բավրա ավտոճանապարհի 45-րդ կմ հավածում բախվել են Գյումրիի բնակիչ, 43-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 35 PC 985 համարանիշի և ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդգար Նովոպաշինի վարած Honda մակնիշի 1994 AO 50 RUS համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: