Անթալիայում ռուս զբոսաշրջիկները պարաշյուտով ընկել են ծառերի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 14-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում երկու ռուս զբոսաշրջիկ է տուժել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ուժգին քամու պատճառով նրանց պարաշյուտն ընկել է ծառերի վրա: Մեծ բարձրությունից ընկնելու հետևանքով զբոսաշրջիկները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Հրապարակված տեսանյութում երևում են արդեն ընկած զբոսաշրջիկները և նրանց օգնության հասնող քաղաքացիները: