00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախագահի օգնականից խոշոր չափի գումար շորթելու պահին բռնվել է շորթող 37-ամյա կինըԱնչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են Գազի սահմանային գինն առաջիկայում չի տատանվի. Գարեգին ԲաղրամյանՆինոծմինդայի քաղաքապետարանի հայ աշխատակիցը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար 25-ամյա Անի Ասատրյանը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է. «Սասնա Ծռեր» Ժամանակը չի կարող փոխել ցեղասպաններին. Սասուն Միքայելյան

«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման համար

«Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ առանձնապես խոշոր չափով փողերի լվացման համար:

Այս առնչությամբ, ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանմեջ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Սեդրակյանին 2019 թվականի  սեպտեմբերի 18 մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել եւ լրացվել է նաեւ  Սուրեն Ավագյանին  եւ  Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաեւ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել  38-189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի եւ Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել եւ լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի եւ Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում եւ բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու եւ գումարները այլ ծախսերի պատրվակով  կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու եւ օրինական շրջանառություն մտցնելու եւ այդ կերպ նաեւ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

Ձեռք բերված հանցավոր համաձայնությունն իրականացնելու նպատակով Սեդրակ Առուստամյանը «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի եւ Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Ավագյանի եւ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի միջեւ ծառայությունների մատուցման եւ համագործակցության վերաբերյալ թվով 2 կեղծ պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու, ինչպես նաեւ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իբրեւ թե ծառայությունների մատուցման եւ համագործակցության պայմանագրերի շրջանակներում ստացած ծառայությունների դիմաց փոխանցված գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը եւ իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը եւ Գուրգեն Սարգսյանը, օգտագործելով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակիցներին, վերջիններիս անվամբ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին եւ 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» եւ «Գեւորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրեւ թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ վերը նշված ղեկավար ներկայացուցիչների կողմից ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, ընկերությունից ազատ ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանք այլ նպատակների ծառայեցնելու համար, վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչեւ 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գեւորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրեւ թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

 

 «Գեւորգյան Քոնսալթինգ» եւ «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում եւ աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանը, իբրեւ թե մատուցված ծառայությունների համար, իրենց ընկերություններին որպես կանխավճար փոխանցված վերը նշված գումարների դիմաց դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ՝ այդ եղանակով օրինականացնելով դրանց հանցավոր ծագումը,  եւ 17.10.2016, 25.11.2016., 28.11.2016, 23.12.2016թթ. որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր կանխիկացնելով, այսինքն՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը եւ իրական բնույթը խեղաթյուրելով, այդ գումարներից համապատասխանաբար 108 մլն. ՀՀ դրամը եւ 118.8 մլն. ՀՀ դրամը առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը եւ իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու եւ նրանց փոխանցելու համար, գործելով նրանց ցուցումներով,  «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603 մլն. ՀՀ դրամը ձեւակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին եւ 06.09.2016, 05.10.2016, 23.12.2016, 25.12.2017թթ. նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին:

 «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի եւ հաշվապահի կողմից եւ առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 եւ 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում եւ ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված  գործարքների, ինչպես նաեւ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրեւ թե կատարելու պատրվակով՝ առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված  «Գեւորգյան Քոնսալթինգ» եւ «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ  կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Լրահոս
18 Հուն
Կապահովենք նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկությունն ու հանրային իրազեկումը. Արթուր Դավթյան Դա ես միանշանակ կապում եմ նրա նախկին գործունեության հետ. Հովիկ Աղազարյանը՝ Կուտոյանի մահվան մասին Մենք այսօր լուրջ աշխատանք ունենք տանելու՝ հակազդելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը. Նաիրա Զոհրաբյան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախագահի օգնականից խոշոր չափի գումար շորթելու պահին բռնվել է շորթող 37-ամյա կինըԱնչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են Գազի սահմանային գինն առաջիկայում չի տատանվի. Գարեգին ԲաղրամյանՆինոծմինդայի քաղաքապետարանի հայ աշխատակիցը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով (տեսանյութ) Խստորեն դատապարտում եմ նմանատիպ երևույթները. ԳՇ պետը՝ զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության մասինԱրատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով՝ կինը գումար է շորթել 40-ամյա տղամարդուցՉերչիլն ասում էր՝ հայ ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրա արյունը շատ ավելի թեթև է, քան նավթի կշիռը. Արզիկ ՄխիթարյանԳագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար 25-ամյա Անի Ասատրյանը հայտնաբերվել է Դարբաս բնակավայրում Հունվարի 19-ի առավոտյան «Դալմա Գարդեն մոլն» իր դռները կրկին կբացի. հայտարարություն Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում Հայկական տիրույթում ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվումՇատ շուտով մենք կտեսնենք, թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները. Արա Վարդանյան Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է. «Սասնա Ծռեր» «Բաջանա՛ղ, կողմնորոշվե՛ք, դուք ո՞ւմ շահն եք ներկայացնում»Երկրաշարժը և հաջորդած հետցնցումները Ջավախքում արտառոց չեն և չեն կարող դառնալ խուճապի պատճառ. ԱԻՆ Ժամանակը չի կարող փոխել ցեղասպաններին. Սասուն ՄիքայելյանՀաջորդը դու ես. Ոստիկանության համազգեստով քաղաքացին սպառնո՞ւմ է Հրայր Թովմասյանին (լուսանկարներ)Երգիչ Անդին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» (լուսանկարներ)ԱԱԾ տնօրենն ու անձնակազմը ցավակցել են Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբԽոշոր հրդեհ՝ Մամուլի շենքում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Վանաձորում «դրիֆթի» հեղինակները բաժին են տարվել (տեսանյութ) Կոնգոյում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունիցՄիրզոյանն անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո Ադրբեջանցի երգիչը հրաժարվեց բեմ դուրս գալ հայ եգչուհու հետ. ինչ է սա, եթե ոչ ուղղորդված քաղաքականության արդյունք. Արցախի ԱԺ նախագահՈՒՂԻՂ. Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստ Պաշտոնիայի մեքենան խախտում է օրենքը (լուսանկար)Շիրակի մարզպետն արդարության սկզբունքը ստորադասեց անձնական շահին. «Իմ քայլի» պատգամավոր «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ»«Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը «թալանչիական» եմ համարում. տնտեսագետՊուտինը շնորհավորել է Բորիս Ելցինի դստերը՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)25-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Կոտրել են պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակըՈղբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դինԳեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Երկրաշարժ Հայաստանում «Ժողովուրդ». Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին«Փաստ». «Նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով «Փաստ». Ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները«Ժողովուրդ». Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում «Ժողովուրդ». Ուշագրավ զուգադիպություններ կան«168 ժամ». Սերժ Սարգսյանը մի դրվագ է պատմել Կուտոյանի մասին «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Հրապարակ». «Այնքան ընկճված էր» «Փաստ». Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը նոր Հայաստանում
Ամենադիտված
Արդեն մեկ տարի է, որ դու ինձ հետ չես, և ես կարոտում եմ քեզ ամեն օր. Մարիամ Փաշինյան (լուսանկար)Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ. Արթուր ՎանեցյանՎանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել. Մարիամ Փաշինյան Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ«Ձեր աղջիկը ողջ է և փնտրում է Ձեզ»Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Արթուր ջան, դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք. Փաշինյանի դստեր պատասխանը՝ Վանեցյանին
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) «Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)