00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արցախում զինծառայող է զոհվելԴավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան «Երևան մոլ»-ը փակվեց. Պարետը նոր րոշում է կայացրել. Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին. պահանջում է վերացնել զանգելու և տեսակցելու սահմանափակումը․ Փաստինֆո Գաբրիել Բալայանը` Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարության մասին (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը Տնտեսապես շատ վատ վիճակում ենք հայտնվել․ կտրուկ քայլեր են պետք վիճակը շտկելու համար․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)Արմեն Դարբինյանը ստոր երեսպաշտությամբ նախապատրաստվում է գալիք իշխանություններին գովերգել․ Արթուր ԴանիելյանՄենք մեր խաչը մինչև վերջ տանելու ենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ավիացիոն անվտանգության գործակալության որոշումը լուրջ ապտակ է երկրի հեղինակությանը. կարծիք

Այսօր ամբողջ աշխարհը Հայաստանը համարում է ժողովրդավարության հույս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայ համայնքի հետ կազմակերպված հանդիպմանն աջակցելը համարում է ԱՄՆ-ի բարեկամական ժեստը Հայաստանի ժողովրդավարական իրականության, Հայաստանի նկատմամբ: Այս մասին վարչապետն ասաց Լոս Անջելեսի Գրանդ Փարքում  կայացած հանրահավաքի ընթացքում իր ելույթում:

«Այս անմոռանալի միջոցառմանն աջակցելը ես համարում եմ ԱՄՆ-ի բարեկամական ժեստը Հայաստանի ժողովրդավարական իրականության, Հայաստանի նկատմամբ: Եվ ուզում եմ ընդգծել, որ ԱՄՆ-ն մշտապես սատար է կանգնել Հայաստանին և հայ ժողովրդին: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը, Արցախը և համայն հայությունը երախտապարտ են ԱՄՆ Կոնգրեսի և Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի այն անդամներին, ովքեր իրենց ազնիվ ու անաչառ գործունեությամբ մեծապես նպաստել են հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացմանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար: Վարչապետը նաև երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ճանաչման համար:

«Այսօրվա մեր հանդիպումը մի յուրօրինակ շարունակությունն է Հայաստանի անկախության 28-րս տարեդարձի տոնակատարությունների, որ երեկ մենք սկսեցինք Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին: Եվ մեր հիմնական տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, և ես հույս ունեմ՝ դուք տեսաք, թե ինչ է կատարվում: Եվ դա, ըստ էության, Գյումրիի վերածննդի մի յուրօրինակ խորհրդանիշ էր»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Լոս Անջելեսի Գրանդ փարքում հավաքվածներին և ի դեմս նրանց՝ ամբողջ սփյուռքին: «Այսօր ես եկել եմ այստեղ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ձեզ, և ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնեմ ամբողջ սփյուռքին՝ սկսելով ամենաթարմ իրադարձություններից: «Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել , որ թավշյա հեղափոխության օրերին դուք ամուր կանգնած էիք Երևանի Հանրապետության հրապարակում: Այո, կապ չունի՝ ձեզնից ով էր ֆիզիկապես ներկա այնտեղ, բայց մենք բոլորս Հանրապետության հրապարակում այդ օրերին զգացել ենք ձեր աջակցող շունչը, ձեր հզոր ներկայությունը, ձեր մեծ էներգիան: Եվ դուք, և մենք միասին ենք կերտել ժողովրդավարական և ժողովրդական այն հաղթանակը, որն այսօր նոր փառք է բերել Հայաստանին և հայ ժողովրդին՝ ի դեմս նրա ցույց տալով մի երկիր և ժողովուրդ, որ պատրաստ է և վերցրել է շատերի կարծիքով անկում ապրող ժողովրդավարության դրոշը: Եվ այսօր ամբողջ աշխարհը Հայաստանը համարում է ժողովրդավարության հույս, և այդ հույսը նաև դուք եք կերտել:

«Եվ ուզում եմ երկրորդ շնորհակալությունը հայտնել Սփյուռքին, որովհետև մենք այսօր նշելով Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը՝ պետք է հստակ ասենք, որ անկախ Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել առանց Սփյուռքի անգնահատելի և ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, Սփյուռքը պահել է Հայաստանը, Սփյուռքը սնել է Հայաստանը: Եվ ես ուզում եմ այսպիսի մի կարևոր արձանագրում անել. Հայաստանի անկախացումից հետո շատ քաղաքացիներ ստիպված են եղել արտագաղթել Հայաստանից և այս երևույթին բնականաբար Հայաստանը, մենք բոլորս շատ ցավոտ ենք վերաբերվել, բայց այսօր այստեղ կարծում եմ՝ պետք է շատ կարևոր խոստովանություն անել. շատերը Հայաստանից հեռացել են, արտագաղթել  Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա ոչ թե հաճույքով, ոչ թե ուզելով, այլ արտագաղթել են, որպեսզի այստեղ աշխատեն և Հայաստանում մնացած իրենց հարազատներին ու հայրենակիցներին աջակցեն, որպեսզի նրանք հաղթահարեն դժվարությունները: Սա պետք է խոստովանել»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետը սփյուռքին շնորհակալություն հայտնեց արցախյան ազատամարտին ցուցաբերած հսկայական աջակցության համար: «Գիտե՞ք, երբեմն հարց է տրվում, թե ի՞նչով և ի՞նչպես է Սփյուռքը աջակցել արցախյան ազատամարտին: Ցավոք կամ , բարեբախտաբար, իրավիճակն է այդպիսին. այդ աջակցության հսկայական մասն այնպիսին է, որ դրա մասին ընդունված չէ և պետք չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է շատ հստակ արձանագրել, որ արցախյան ազատամարտը, Արցախում կրած հաղթանակը նույնպես անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության: Եվ ես ուզում եմ սա նույնպես շատ հստակ արձանագրել՝ վստահություն հայտնելով, որ Սփյուռքն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է կանգնած մնալ ազատ Արցախի թիկունքին, Հայաստանի Հանրապետության թիկունքին»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ անկախության առաջին շրջանում, իսկապես այն հումանիտար աջակցությունը, որ ցուցաբերվում էր՝ հսկայական նշանակություն ունեցավ, բայց որից հետո եկավ Սփյուռքի վերաբերմունքի հաջորդ կարևորագույն փուլը և Սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանում կամաց-կամաց սկսեցին մտածել զարգացման ծրագրեր իրականացնելու մասին: «Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել այն հսկայական ծառայությունը, որ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելով մատուցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ բարեգործական ընդհանուր միությունը», «Հայ օգնության ֆոնդը», «Հայ օգնության միությունը», «Հայ դատի հանձնախումբը», «Ամերիկայի հայկական համագումարը» և այլ կազմակերպություններ»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում և Արցախում կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհներ, վերանորոգվել հարյուրավոր դպրոցներ, ֆինանսավորվել հարյուրավոր կրթական ծրագրեր: «Ես  ուզում եմ այս համատեքստում գնահատանքի խոսք ասել նաև մեր ավանդական կուսակցություններին՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, Ռամկավար Ազատական կուսակցությանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որոնց գործունեությունը նույնպես հսկայական աջակցություն է եղել Հայաստանին»:

 

Փաշինյանն ընդգծեց  նաև Հայ Առաքելական եկեղեցու Սփյուռքում գտնվող թեմերի աջակցությունը, Հայ Ավետարանական եկեղեցու և Հայ Կաթոլիկ եկեղեցու աջակցությունը: «Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մեծապես գնահատում են ձեր աջակցությունը և ես ուզում եմ, որ մենք բոլորս ծափահարենք այս բոլոր կազմակերպություններին, որոնք միշտ եղել են Հայաստանի և Արցախի կողքին: Ուզում եմ առանձնահատուկ նշել Քըրք Քըրքորյանի, «Լինսի» հիմնադրամի ցուցաբերած շրջադարձային աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը: «Լինսի» հիմնադրամի միջոցներով Հայաստանի ճանապարհային ցանցը բերվել է նորմալ վիճակի, նորոգվել են տասնյակ դպրոցներ, տասնյակ մշակութային օջախներ, որոնք գտնվում էին քայքայման եզրին»,- նշեց նա:

Նրա գնահատմամբ՝  այդ աջակցությունն իսկապես անգնահատելի դեր է ունեցել երրորդ հանրապետության պատմության մեջ: Նա առանձնահատուկ նշեց  Քըրք Քըրքորյանին, Շարլ Ազնավուրին, որոնց աջակցությունն այսօր էլ ջերմացնում է մեր ժողովրդին, այսօր էլ ջերմացնում է մեզ բոլորիս: «Նշածս կազմակերպություններից բացի Հայաստանի Հանրապետությանն աջակցություն են ցուցաբերել հազարավոր անհատներ՝ տասնյակ, հարյուրավոր գյուղերի, ընտանիքների, անհատների ցուցաբերելով աջակցություն, որպեսզի նրանք հաղթահարեն այն դժվարությունները, որոնց առաջ կանգնած են: Այս ամենն ընդգծում եմ՝ արձանագրելու համար Սփյուռքի՝ Հայաստանի նկատմամբ տածած վերաբերմունքի և քաղաքականության փոփոխությունը և էվոլյուցիան, ցույց տալու համար, որ ժամանակի ընթացքում արդարացված կերպով և անհրաժեշտաբար Սփյուռքը Հայաստանը  զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման մի համահայկական նախագիծ: Եվ ահա այս տրամաբանության և տրամադրության վերջին ամենակարևոր արտահայտություն է դառնում Հայաստանի և հայ ժողովրդի համար շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձությունը, որը ես համարում եմ Թումո կենտրոնների և smart center-ների բացումը, որոնք տեղի են ունենում հիմնականում Սփյուռքի ներդրումների միջոցով: Ես այս դինամիկան ցույց եմ տալիս՝ հույս ունենալով, որ ահա այսօրվա մեր հանդիպումը կնշանավորի մի նոր փուլի մեկնարկը, երբ Հայաստանն այլևս չի դիտվում որպես հումանիտար օգնության օբյեկտ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում իշխում է հպարտ քաղաքացին և Հայաստանի քաղաքացին պիտի ամեն օրվա հետ ավելի մեծ հնարավորություն ունենա ոչ թե գոյատևել հումանիտար աջակցությունների շնորհիվ, այլ սեփական բարեկեցությունը կերտել արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով, իր տաղանդով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
4 Հուն
Կենդանակերպի նշաններ, որոնց հետ իդեալական սեքս կունենաք Ռուսաստանում հայտնաբերել են տզերի նոր վտանգավոր տեսակԻշխանության հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը գահավիժում են հենց իշխանության մեղքով․ Ժիրայր Սեֆիլյան Ավտովթար` Սյունիքի մարզում. կան վիրավորներ Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ (տեսանյութ) Արման Բաբաջանյանը հրճվում է, որ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիք»-ի հեռարձակումը «Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...». Արսեն ԹորոսյանՄիջազգային դատականի մակարդակով ամրագրվեց՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ կա խտրականություն. ՄԻՊ Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Տիգրան Ավինյան Արայիկ Հարությունյանը 2 լավ լուր է հայտնել ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսի նոր «կործանարար բռնկում»«Ի՞նչ ուտեստ պատրաստել». Գայանե Բաղդասարյանը՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)Սա՞ է «Կորոնավիրուսային հեղափոխություն» բուն էությունը. Անդրանիկ ԹևանյանՎթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Կոչս նախորդ իշխանության ներկայացուցիչներին. Դավիթ ՍանասարյանԻրականությունից կտրված իշխանությունը. որտեղից է գալիս այդ խնդիրը. Դանիել Իոաննիսյան Բրիտանիայի ոստիկանությունն աջակցություն է հայտնել ԱՄՆ֊ում Ֆլոյդի մահվան կապակցությամբ ծավալված բողոքի ակցիայի մասնակիցներինՆիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքը երբ կհամաձայվի հեռանալ. Ստեփան Դանիելյան Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակՍթափվե՛ք, այս իշխանության վրա մատ թափ տվողները հաստատ Դուք չեք. Նորայր ՆորիկյանԵրեւանի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտավ գործնական փուլ. քաղաքապետՉիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժԳյումրիում տեղակայված ՌԴ N զորամասի թիկունքի պետը զորամասի շտաբից տեղափոխվել է հիվանդանոցՄաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համար. Թեհմինա ՎարդանյանԿառավարության և վարչապետի հանցավոր տապալումներն անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. ԱշոտյանՎարչապետը շարունակում է «հանցանքի» պահին «բռնել» քաղաքացիներին (լուսանկարներ) Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել էՊարետի որոշմամբ՝ 7 և 1 օրով արգելվել է երևանյան 2 մանկապարտեզի գործունեությունը Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյանի բացառիկ հարցազրույցը. «Արմենպրես» Սենատորը կոնֆերանսից հետո մերկացել է տեսախցիկի առջև՝ չիմանալով, որ իր գործընկերները դեռ կապի մեջ են (լուսանկարներ) Տեսչական մարմինները կայացրել են 1 532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական շղթան (տեսանյութ)Բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը Սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը. ՓաշինյանԳագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին. Փաստինֆո Լուկաշենկոն ցրել է կառավարությունը Մի քանի օրից մեր հերոսական բժիշկներն այլևս չեն կարողանա օգնել բոլորին. Ռաֆայել ՀովհաննիսյանԻնչու են ոլորտները տապալած պաշտոնյաները շարունակում աշխատել. Փաշինյանը պատճառ ունիԵրևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն. Հակոբ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում․ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել Գախարիան, Թրյուդոն և Փաշինյանը՝ «Facebook»-ում. ով ինչպես է պայքարում համավարակի դեմԵրեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ. Ոստիկանապետ Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հնարավոր պաշտոնանկություններինՄենք իրականացրինք մի փոքրիկ մինի հեղափոխություն. վարչապետը՝ իր սկսած ֆլեշմոբի մասինՎարչապետի որոշմամբ` ՔԿ քննիչը կգործուղվի Ուկրաինա՝ անհրաժեշտ քննչական գործողությունների նպատակով Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից