00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՎարչապետի որոշմամբ Հրանտ Աբաջյանն ազատվել է պաշտոնիցԿառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր «Արմավիր» ՔԿՀ-ում երիտասարդի ենթադրաբար ինքնասպանության մասով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սրբազան հայրեր և հոգևոր դասի ներկայացուցիչներ,

հայազգի ընտրված և նշանակված մարզային, քաղաքային ու նահանգային պաշտոնյաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսներ Ֆրեզնոյում և Լաս Վեգասում,

Կալիֆորնիահայ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ներկայացուցիչներ, լրագրողներ,

Սիրելի հայրենակիցներ,

ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօրվա փառահեղ օրվա համար, որովհետև այսօրվա այս հանդիպումը, այս մթնոլորտը, այս օրը, որ մենք միասին անցկացնում ենք, անմոռանալի իրադարձություն է բոլորիս համար, և կարծում եմ, որ նրանք, ովքեր հեռվից են հետևել, ևս այս օրը պիտի հիշարժան համարեն։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի հայությանը, ԱՄՆ հայությանը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ նախանձախնդիր պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին՝ այն ժառանգություն ստանալով իրենց հայրերից և պապերից։

Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։

Մենք այսօր մեր պատմության կրողն ենք, և մենք հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք։

Այդ ցիկլը մոտավորապես հետևյալն է. աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով մենք ստանում ենք շանս, հնարավորություն, ապա աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով հիմնականում կորցնում ենք այդ հնարավորությունը, և դրա հետ կորցնում ենք նաև հայրենիք ու ժողովուրդ։ Եվ այդ պատմության ամենամեծ դասն այն է, որ մենք, ցավոք, շատ հաճախ չենք կառավարում ինքներս մեր ճակատագիրը։ Եվ երբ ասվում է, որ այսօր կա պատմական շանս՝ մեր պետության և ժողովրդի համար, ես դա հասկանում եմ այսպես, որ մենք ունենք հնարավորություն՝ մեր ճակատագրի ղեկը վերցնել մեր ձեռքը։ Մենք այսօր, ամենակարևորը, ունենք ներուժ՝ դա անելու, և այսօրվա ուղերձի ամենակարևոր հատվածը դա է։

 

Ընդհանրապես ասվում է՝ ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային գործոնը։ Դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, զգում է իր անհատական ուժը։ Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը։

Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, որ կոչվում է հայ ազգ, զգա իր ստեղծարար ուժը, և այդ ստեղծարար ուժը կիրառելու կոնկրետ նպատակ դնի, և այդ նպատակը կարող է լինել մեկը՝ ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետությունը, ուժեղ և հզոր Արցախը և միասնական հայրենիքը։ Եկել է ժամանակը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք մեր ուժը, կանգնենք կողք կողքի: Այսօրվա իրադարձությունը սրա մասին է։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակի առավել, քան երբևէ։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ համարում եմ, որ մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է։ Մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը տնտեսության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը գիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունն արվեստի մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը դիվանագիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը սպորտի մեջ և ընդհանրապես բոլոր բնագավառներում։

Պատահական չէր, որ ես այսօրվա հավաքն սկսեցի Պարույր Սևակի բանաստեղծությամբ, որովհետև այդտեղ շատ կարևոր կերպով համադրված է երկու հանգամանք՝ հարգանքը ուրիշ ազգերի նկատմամբ, որը չպիտի մեզ խանգարի, այլ, հակառակը, մեզ պիտի օգնի, որ մենք ինքներս մեզ առավել ևս հարգենք և մեծացնենք ուրիշների հարգանքը մեր նկատմամբ։ Դրա համար մեզ հարկավոր է այսօր ընդամենը մեկ բան՝ ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել միասին հանուն այդ մեկ միասնական նպատակի։ Այդ մեկ նպատակի անունը պարզ է և հստակ՝ այդ նպատակի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ նպատակի անունն է Արցախի Հանրապետություն։

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախը, կեցցե Սփյուռքը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է Մկքենզի ընկերության կողմից։ Ֆիլմը պատմում է 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները և զարգացումները, ինչպես նաև անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։

Լրահոս
18 Նոյ
Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում. Յուրի ԱվետիսյանԿրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը. Նիկոլ ՓաշինյանDark Ravens մոտոակումբը «Տղա եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին. ՀովհաննիսյանԸնդունելության քննությունները վերանալու են. ԿԳՄՍ նախարարը՝ սպասվող փոփոխությունների մասինՎարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Սամվել Կարապետյանի դուստրը հրավիրվել է Ֆրանսիայի Սենատ (լուսանկարներ)Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՄեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք ճիշտ չեն. Արայիկ Հարությունյան«Ես պտի էս ավտոների հետ նկարվեմ, էն կողմ գնացեք». Փաշինյանը լուսանկարվել է մետաղական ջարդոնների վրա (տեսանյութ)Վարչապետի որոշմամբ Հրանտ Աբաջյանն ազատվել է պաշտոնիցԿառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր «Արմավիր» ՔԿՀ-ում երիտասարդի ենթադրաբար ինքնասպանության մասով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը (տեսանյութ)Սաակաշվիլին հայտարարել է՝ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ. ուղիղ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել ԲանցհաֆինՎայոց ձորի նախկին մարզպետը սեպտեմբերի 17-ի վիճաբանության վայրում չի գտնվել. ՔԿ Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը Ո՞վ է եղել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հերթական հրավիրյալը. մանրամասնում է Անդրանիկ Քոչարյանը Շաքարավազի գինն անհամեմատ էժանացել էՈստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքըԶինծառայողներն այցելել են Երկրագիտական թանգարան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 մարմնավաճառ (տեսանյութ)Երբ փոքր էի, շատ կերազեի՝ զարթնիմ՝ տղա եմ. ցանցում է «Մել» ֆիլմի թրեյլերը Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև կստեղծվի համագործակցության նոր կամուրջ Այն պաշտոնյաները, ովքեր «կույս են ձևանում», թող հիշեն ինչպես են ապականել մեր երկիրը․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)Սերենա Ուիլյամսը 10-րդն է6-րդ վարչությունը Ավինյանի խորհրդականի եղբոր ընկերությունում է «Իմ քայլ»-ի «հեղափոխական» ծրագրի որ կետերն են կատարվել մեկ տարի անցԱրմեն Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում Հակածխախոտային պայքար․ ի՞նչ են պարզել բրիտանացի գիտնականներըՀյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է Էս ամբիոնը բեմական վախ է ներշնչում բոլորին․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)Նադալը կրկին առաջինն էՏիգրան Բարսեղյանը` հունական ակումբի ուշադրության կենտրոնումԿոռուպցիայի դեմ պայքարում պետք է լինել անզիջում․ Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)«Ասում են՝ ջուր է, բա որ ջուր է, թողեք՝ հոսի, տեսնենք՝ ուր է հոսում»
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«Ժամանակ». Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով «168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)