Փաշինյանը պաշտոնից ազատման և նշանակման որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Սամվել Սողոմոնյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Անուշ Պողոսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։