Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ. կան բերման ենթարկվածներ Աստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն․ Արայիկ Հարությունյան Բելառուսի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հայտնել նախագահական ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բեյրութում զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը․ 728 տուժած կա․ Global News (տեսանյութ) Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիըրը և Ջուդի Չուն հանդիպումներ են ունեցել Արցախի խորհրդարանում

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ:Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի, Հայաստանի և ԱՄՆ հայկական համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ջեքի Սփիըրին՝ Հայկական Համագումարի կողմից մրցանակի արժանանալու կապակցությամբ և նշել. «Այն երկարատև աշխատանքը, որ դուք արել եք ի նպաստ հայության խնդիրների լուծման, արժանացել է պատշաճ գնահատականի»:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ջուդի Չուի աշխատանքը Կոնգրեսում՝ նշելով, որ ԱՄՆ օրենսդրության մեջ ազգային պաշտպանության հարցերով նրա նախաձեռնությունը կարևոր է՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման առումով, ինչն էլ իր հերթին որոշիչ է տարածաշրջանի ժողովուրդների ապագայի կերտման հարցում:

Կոնգրեսական Ջեքի Սփիըրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ դեռևս շատ անելիք ունեն Արցախի շահերը պաշտպանելու ուղղությամբ, և այդ առումով արցախցիները կարող են վստահել իրենց:

Ջուդի Չուն ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու իր նախաձեռնությունը, որը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և նպատակ ունի ամրապնդելու հրադադարի ռեժիմը ու համապատասխան մեխանիզմներ սահմանելու դրա պահպանման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ականազերծման աշխատանքներին և համագործակցության հետագա ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և կոնգրեսական Ջեքի Սփիյըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոննելին:

Կոնգրեսականներն այնուհետև հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում, խորհրդարանի ղեկավարը  նշել է, որ Արցախը բաց է համագործակցության համար և ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում ամերիկյան կառույցները, ազատության ու ժողովրդավարության իրավիճակի մասին ոչ միայն հեռակա մշտադիտարկում իրականացնեն, այլև ուղղակիորեն աշխատեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ ու աջակցություն ցուցաբերեն ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը:

«Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես ցանկացած երկրում ապրող մարդիկ, և քաղաքական կարգավիճակով պայմանավորված սահմանափակումներն անթույլատրելի են: Ուստի՝ հույս ունեմ, որ մեր հարգարժան կոնգրեսականներն իրենց նախաձեռնություններում ուշադրություն կդարձնեն նաև անվտանգությունից ոչ պակաս կարևոր այս խնդրին»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

 Ջեքի Սփիըրը, խոսելով Հայոց ցեղասպանության և այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին, նշել է, որ պետք է անեն հնարավորը դրանց կանխման համար: Անդրադառնալով Արցախին՝ նա նշել է. «Հաստատակամ եմ իմ ջանքերում և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք Ձեր երկրում, ունենաք կանխատեսելի ապագա, լինեք անվտանգ և ունենաք այն ապագան, որին դուք ձգտում եք որպես Հայաստանի մաս»:

Ջուդի Չուն Արցախի խորհրդարանականներին է ներկայացրել ազգային պաշտպանության վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում: «Հույս ունենք, որ Ամերիկան կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,-ընդգծել է Ջուդի Չուն:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը՝ առանձնապես ընդգծելով ԱՄՆ կառավարության կողմից Արցախում իրականացվող ականազերծման ծրագրի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագրի ավարտից հետո գումարները կվերահասցեավորվեն Արցախում այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հիշեցրել է Արցախի գյուղերում առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ամերիկյան աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերի մասին և առաջարկել օժանդակել զարգացման ծրագրերին:

Առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական   հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուսաղբյուր գյուղում 31-ամյա տղամարդը գողացել է հորթերը ու մեքենայով տարել Սպիտակ (տեսանյութ)«Մերոնց ղեկավարում էին դրսից ոչխարների նման»․ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հետընտրական բողոքի ցույցերի մասին (տեսանյութ)«Սա արդեն վաղուց ծիծաղելու չի». Ռուբեն Մելիքյանը` ԱԺ շենքի դիմացից քաղաքացիներին բերման ենթարկելու մասինԿոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել է հերթափոխը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինԼարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ. կան բերման ենթարկվածներ Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ուղիղԱստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ Սուրբ Սոֆիայի՝ որպես մզկիթ բացման արարողության ժամանակ ավելի քան 3000 մարդ վարակվել է կորոնավիրուսով․ Ahval NewsԱվտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբՍեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն․ Արայիկ ՀարությունյանԲելառուսի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հայտնել նախագահական ընտրությունների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր ԼուկաշենկոյինԲեյրութում զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը․ 728 տուժած կա․ Global News (տեսանյութ)Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԲելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ցույցերը շարունակվել են մինչև առավոտ․ Ռիա նովոստի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված խորհրդակցություն է անցկացրելԻնչու չի կայացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը Ես զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ ԼուկաշենկոԲելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել (տեսանյութ) ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Քաղաքացիների անդորրը խանգարվում է․ Ավինյանը հանձնարարական է տվելԼուսինե Թովմասյանը՝ բնական կերպարումՍնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակՔրիստինե Պեպելյանը արտագաղթում է ԱՄՆ (տեսանյութ)Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել «Նոան» արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթի» հետԻրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Արամեն ու Աննա Թովմասյանն արտագաղթում են Ռուսաստան 100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը Տարածում էին տարատեսակ կեղծ «սլիվներ», թե իբր նվերներ եմ ստացել, ավտոմեքենա, կոստյում եւ այլն․ Դավիթ Սանսարյան«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրԶոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս․ հարուցվել է քրգործ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի․ փաստաբանական խումբԱնձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով Արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք․ ՊԵԿԾնողները ուզում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց․ որոշել են հանդիպել Փաշինյանին ու Ավինյանին. Նորամարգի դպրոցի ուսուցչուհիՁեր շնորհիվ՝ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ԼուկաշենկոյինՏիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Զգեստների «ճակատամարտ»․ Էմիլի Ռատակովսկին՝ ընդդեմ Էլզա Հոսկի (լուսանկար)ՀՀ վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել եմ վարչապետին․ Մարուքյան Արմավիրի ոստիկանները բացահայտել են Նոր Կեսարիա գյուղում կատարված բնակարանային գողությունները Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել«Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ տուգանք է կիրառվել՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
Ամենադիտված