00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրո-2020. ընտրական փուլի օրվա արդյունքները (տեսանյութ)Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ)Արմեն Գյուլբուդաղյանցն ու Տիգրան Բարսեղյանը` հավաքականի առաջիկա խաղի մասին Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեցՀայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերության մասին հարցեր Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել Ովքեր պետք է լինեին վարչապետի կոչի իրական հասցեատերերըԲալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Կրթությունը զարգացման հիմք. Մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովը

Երիտասարդների զարգացմանն ուղղված նոր մոտեցումները ներկայացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» (Living smart-empowering youth) խորագրով համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:

Համաժողովը ՀՀ-ԵՄ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության կարևորագույն հարթակ է կրթության, երիտասարդության, ստեղծարար մտածողության և թվային օրակարգերի հարցերը քննարկելու, անդամ երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների փորձի փոխանակում իրականացնելու և գործընկերության հաջորդ փուլերը ուրվագծելու համար:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է. այն շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է»,-նշեց նախագահը:

Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորեց  ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: «Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, որի վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, որն իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»,-շեշտեց Սարգսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձավ կրթության և նորարարության փոխկապակցվածության խնդրին. «Մարդկային կապիտալի զարգացման հետ կապված ծրագրերը, որոնց թիրախում երիտասարդներն են, մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Այսօր մենք քայլ ենք կատարում դեպի այլ դարաշրջան, որտեղ կրթության հարացույցի մեջ կատարվել են կարևոր փոփոխություններ` կրթության մասսայականացում, բաց դասընթացներ, կրթական կենտրոնների տեղաշարժեր, ապակենտրոնացում: Մասնագիտությունները, կրթական ծրագրերի միջև ջրբաժաններն այլևս ընդգծված չեն: Երբ մենք երազում ենք ապագայի մասին, պետք է հասկանանք, որ այն վաղվա համար չէ: Մենք նախագծում ենք ապագան` բոլորս միասին` արհեստավարժ մասնագետներով, երիտասարդներով, որոնք աջակցում են միմյանց նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Մենք պետք է ոչ թե ձգտենք զարգացման, այլ ինքներս դառնանք այդ զարգացումը»,-ընդգծեց Արևիկ Անափիոսյանը:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն էլ նշեց, որ ցանկանում են հնարավորություններով զինել երիտասադրներին: «Մենք պետք է  նոր հնարավորություններ ընձեռենք երիտասարդներին: Այդ նպատակով  առաջնահերթ ենք համարում համագործակցությունը կրթության նորարարության բնագավառում, թվայնացման ոլորտում»,-ասաց դեսպանն ու շեշտեց, որ Հայաստանն ընթանում է լուրջ բարեփոխումների ճանապարհով, ու Եվրոպական  միությունը աջակցում է  Հայաստանին:

«Ձեր կապիտալը երիտասարդներն են. նրանք են կառուցում ձեր ապագան, ուստի անհրաժեշտ է նրանց որակյալ կրթություն տալ»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

Միջոցառումը բաղկացած էր չորս թեմատիկ պանելներից, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տասը տարվա ընթացքում կրթության և նորարարության ոլորտում Արևելյան գործընկերության  շրջանակում գրանցված հաջողություններին, առկա մարտահրավերներին և ԱլԳ ապագա տեսլականին: Քննարկվեցին կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր:

Համաժողովը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

 

Այս թեմայով
Լրահոս
15 Հոկ
Հայտնի կորեացի երգչուհի Սոլլին ինքասպան է եղել (տեսանյութ)200 երեխայի սեռական բռնության ենթարկած մանկապիղծը սպանվել է բանտակիցների կողմիցԵվրո-2020. ընտրական փուլի օրվա արդյունքները (տեսանյութ)Ամերիկուհին ցուցադրել է, թե ինչպես են թմրանյութերը փոխել իր որդուն (լուսանկարներ)Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)Երևանում հարևանները վիճաբանել, ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ և սպորտի մարզիչ Դեմի Ռոուզը շարունակում է գայթակղել իր գրավիչ մարմնով (լուսանկարներ)Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը․ Հրայր Թովմասյան (տեսանյութ) Disney-ի աստղը Pornhub-ից մրցանակ է ստացել իր առաջին պոռնոֆիլմի համար (լուսանկար)Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ)Արարատի մարզի Վարդաշատ գյուղի սարերում մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ Չիտայում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը երեխաների ներկայությամբ (տեսանյութ)Արմեն Գյուլբուդաղյանցն ու Տիգրան Բարսեղյանը` հավաքականի առաջիկա խաղի մասին Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները (տեսանյութ) Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեցUEFA-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ն և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր Արարատի մարզպետարանը՝ Նորաշենում ստեղծված իրավիճակի մասինՀայաստանի և Բելգիայի խորհրդարանների պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերության մասին հարցեր Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈՒ ուժի նկատմամբ վստահությունն ավելացել է. Նիկոլ Փաշինյան Մանրամասներ Գեղանիստում տեղի ունեցած սպանության դեպքից․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը (Տեսանյութ)Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա Ոստիկանները հայտնաբերել են Վանաձորի զինված միջադեպի մասնակիցներից մեկին․ նա կալանավորվել է (տեսանյութ) «Երևան Մոլի» ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ Երկրպագուհին հոկեյի խաղի ժամանակ կրքոտ պարել է՝ զայրացնելով համացանցի օգտատերերին (տեսանյութ) Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլյացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան Շուշիում վերաբացվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը Ոստիկանությունը բողոքի մասնակիցների դեմ ուժ Է կիրառել Բարսելոնայի օդանավակայանում (տեսանյութ) Պուտինը գիշատիչ թռչուն է նվիրել Սաուդյան Արաբիայի թագավորին (տեսանյութ)ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի Սիրիա թուրքական ներխուժման առնչությամբ. Արմեն Աշոտյան Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով Երեւանում 4 հոգով ծեծի են ենթարկել 30-ամյա կահույքագործին. նրանցից մեկը ժամկետային զինծառայող է Երևանի Մեծարենցի փողոցում տան պատ է փլուզվել ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սևանա լճից հավելյալ ջրառը սահմանափակող օրենքի նախագծին Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել Լեհաստանում «Օրենք և արդարություն» կուսակցությունը հայտարարել է հաղթանակի մասինՈվքեր պետք է լինեին վարչապետի կոչի իրական հասցեատերերըՍԴ-ի այսօրվա որոշումն ուղղակի ապտակ է Ազգային ժողովին և նրա քաղաքական մեծամասնությանը. Նորայր Նորիկյան 39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Հիմնարկ նետված առարկաներն անմիջապես հայտնաբերվել են Սուրեն Պապիկյանն ընդունել է Մինսկի ավտոմոբիլային գործարանի պատվիրակությանը Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացմանը Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանըԴեռ ուշքի չեմ գալիս, թե ինչ ապշեցուցիչ է Հայաստանը. Քարդաշյանը նոր գրառում է արել Պահանջում ենք ապահովել «Հայելի» ակումբի նախագահի անվտանգությունը. Զարուհի Փոստանջյան Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին (տեսանյութ) Հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է և ապագայի կուսակցություն. ՇարմազանովՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի վարույթի ընդունումը
Ամենադիտված
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար ՎանեցյանըՔիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ) Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Ալիևը վերելակում փաստաթուղթ է փոխանցել Փաշինյանին. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Փաշինյանի նոր մեքենան արժեցել է ավելի քան 290 հազար դոլար․ վարչապետի շռայլ ծախսերը շարունակվում են. Politik.am Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից, ողջ գիշեր իրականացվել է սպանդ (լուսանկարներ)Հայ մարզիկը մենամարտի ժամանակ փորձել է խեղդել իր թուրք մրցակցին (տեսանյութ)Պուտինը չի սեղմել Իլհամ Ալիևի ձեռքը (տեսանյութ)
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար ՎանեցյանըՔիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ. Hraparak.am Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե Հովհաննիսյան«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանԻնչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)