00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալ»-ի հետՌոնալդուն ու Ջորջինա Ռոդրիգեսը ամուսնացել են Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին Նուրբ խաղ է ընթանում. ե՞րբ վա-բանկ կգնա Սերժ ՍարգսյանըԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Ուզբեկստանի ԱԽ քարտուղարի հետ Իրանը ԱՄՆ-ին բողոք Է հայտնել իր ներքին գործերին միջամտելու պատճառով Հրանտ Մելքումյանը միավոր է կիսելԵս այստեղ եմ օգնելու «Ռոմա»-ին արդյունքների հասնել. ՄխիթարյանՊետությունը նորարարական գաղափարների համար նախատեսում է 2 մլրդ դրամի դրամաշնորհային ծրագիր

Անբավարար է Հայաստանի արձագանքը սիրիահայերի անվտանգության տեսակետից. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Թուրքիան նվազագույնը երկու տարի է՝ նախապատրաստվում է այս հարձակմանը, մեր պաշտոնյաներն ինչպես անպատրաստ եղել են քաղաքական, միջազգային հարցերի կանխատեսման գործում, այնպես էլ անպատրաստ և դիլետանտ մնում են. վերլուծելով Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների վրա թուրքական ռազմական գործողությունների հետևանքները՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

«Գոնե վերջին ամիսներին Էրդողանն անընդհատ հայտարարում է՝ մտնելու եմ, մտնելու եմ, մտնելու եմ»,- նշեց նա՝ կարևորելով, որ այս ամիսների ընթացքում ՀՀ պաշտոնյաները խոսեին սիրիահայերի հետ, կազմակերպվեր նրանց վերադարձը: «ՀՀ կառավարությունը չպիտի հենց երեկ հայտարարեր Հայաստանի՝ սիրիահայերին ընդունելու պատրաստակամության մասին. այդ մասին պիտի խոսվեր անընդհատ, պիտի խոսվեր, հայտարարվեր գոնե վեց ամիս առաջվանից, երբ այս վտանգներն արդեն ակնհայտ էին»,- ասաց նա:

Արմեն Այվազյանն ասաց, որ հիմնավորումները, թե հայերը չեն ուզում գալ Հայաստան՝ չցանկանալով թողնել իրենց՝ տարիների, տասնյակ տարիների վաստակով ստեղծած տները, հավաքած ունեցվածքը, ճիշտ չեն: «Ես Ղամիշլիում եղել եմ, հայերն այնտեղ մեծ-մեծ շինություններ ունեն՝ դպրոցի շենք, այլ շենքեր. այդ ամբողջ հարստությունը վերջում հայերին չի մնալու: Հայերն այնտեղ մնալու են կա՛մ քրդերի վերահսկողության ներքո, ինչպես հիմա է, կա՛մ սիրիական կառավարությունն է վերադառնալու, կա՛մ Թուրքիան է այն գրավելու, կա՛մ Իսլամական կվազիպետության ուժերն են նորից ոտքի կանգնելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստան մեկնելու մասին հայերը պիտի լսեն մանկուց, որ դրան պատրաստ լինեն. «Դեռ տարիներ առաջ պիտի խոսեինք հայության հետ՝ երբեմն բացահայտ, երբեմն՝ ոչ բացահայտ, որպեսզի Սիրիայի կառավարության հետ խնդիրներ չառաջանային, պիտի խրախուսեին վերադարձը, համոզեին, որ այնտեղ վտանգավոր է»,- ասաց Այվազյանը:

Խոսելով Թուրքիայի՝ այս հարձակումն իրականացնելու նպատակների մասին՝ Այվազյանն ասաց, որ դրանք դեռ  բախվելու են այլ պետությունների շահերին և ձևափոխվելու են: «Թուրքիայի նպատակն է հիմնել Սիրիայի սահմանի երկայնքով անվտանգության գոտի մոտ իր սահմանից 30 կմ դեպի հարավ, այնուհետև այդ 30 կմ-անոց հատվածը բնակեցնել մոտ 2 մլն սիրիացիներով, որ այսօր բնակվում են Թուրքիայում»,- ասաց նա:

Ռազմական առումով, քաղաքագետի դիտարկմամբ, այս գործողությունն ունենալու է մի քանի փուլ: «Առաջինն արդեն սկսվել է. այս 3 օրվա ընթացքում նրանք արդեն առաջ են գնացել, շրջապատել այն երկու քաղաքները, որ գտնվում են Եփրատից դեպի արևելք և փորձում են ավելի առաջանալ, բայց առաջիկա շաբաթների ընթացքում հազիվ թե սկսվի ամբողջությամբ թուրքական հարձակումը, քանի որ Էրդողանը նայելու է, թե ինչպես է արձագանքում աշխարհը՝ ԱՄՆ-ն, Եվոպան, ինչպիսի դիմադրություն են ցույց տալու քրդական ուժերը: Այդ զոնդաժն անցկացնելու է մի քանի շաբաթվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 13-ը, երբ Վաշինգտոնում պիտի հանդիպեն Թրամփն ու Էրդողանը: Այդ հանդիպումից հետո պարզ դառնա, թե էլ ինչ կանի Էրդողանը»,- նշեց Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ այս երեք օրվա ընթացքում արդեն իսկ այս շրջաններից արտագաղթել է մոտ 100 հազար մարդ. հենց նրանց տեղում էլ Թուրքիան նախատեսում է «լցնել» թուրքախոս, թուրքական բնակչությամբ: «Թե հետագայում ինչ կլինի, դժվար է ասել. կարող է ավելի առաջանա, կարող է այլ պահանջներ դնել: Էրդողանը տեսեք ինչպես լկտի է խոսում՝ հեյ, Եվրոպա, ասում է, ուզու՞մ եք սահմանը կբացեմ, այս 3.6 միլիոնին ուղարկեմ Եվրոպա: Իսկ Եվրոպան ինչ-որ բան ուզում է անել, բայց սարսափելի թույլ է: ԱՄՆ-ի գիծն էլ, տեսանք, թե ինչպես նահանջեցին ու կանաչ լույս վառեցին թուրքերի առաջ»,- ասաց նա:

Թուրքիայի հարձակումը ՀՀ-ն դատապարտել է թե ԱԳՆ-ի հայտարարությամբ և թե վարչապետի ելույթով. «Դա բացարձակապես անբավարար է. եթե նկատի ենք առնում Սիրիայի հայության անվտանգությունը. որովհետև այդտեղ հայերն ապագա չունեն: 10-15 տարի հետո Սիրիայում հայ չի մնալու»,- նշեց Այվազյանը: Այն, որ թուրքական այս հարձակումը կարելի էր կանխատեսել դեռ տարիներ առաջ, ըստ քաղաքագետի, ևս մեկ ապացույց է մեր դիվանագիտական մտքի տկարության. «Դիլետանտ են և չեն ուզում օգտվել մասնագիտական մտքից: Դրա համար էլ անընդհատ հայտնվում ենք այսպիսի ցայտնոտային վիճակներում»,- ասաց նա:

Այս պահին վտանգված են թե սիրիահայերը, թե Թուրքիայի հայերը, և Այվազյանը վստահ է, որ Հայաստանը պարտավոր է միջոցներ գտնել նրանց անվտանգության մասին հոգալու, նրանց վերադարձնելու կամ վերադարձը խթանելու համար: «Թուրքիան Հայաստանի թշնամին է՝ ցեղասպան թշնամին: Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ մշակվում են ռազմական գործողություններ Հայաստանի դեմ, Թուրքիայի բանակը հաստատուն ներկայություն ունի և լավ կապեր ունի Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ուժերի հետ: Նրանք քանիցս ասել են, որ հայերին կարող են արտաքսել Թուրքիայից, իսկ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ ընդհանրապես քաղաքականություն չի վարում՝ ավելի ճիշտ, ջայլամի քաղաքականություն է վարում: Հայաստանի պետությունը պարտավոր է զգուշացնել իր քաղաքացիներին՝ որ ձեր գտնվելը Թուրքիայի տարածքում վտանգավոր է և խիստ սպառնալից. մենք՝ որպես պետություն, ձեզ խորհուրդ ենք տալիս դուրս գալ այդտեղից: Կա՛մ վերադարձեք, կա՛մ գնացեք ուրիշ երկիր: Մի՛ մնացեք այդ երկրում: Այդպես են վարվում բոլոր երկրները. իրենց արտգործնախարարությունները պարբերաբար հայտարարություններ են տարածում իրենց քաղաքացներին, որ մի մնացեք այն երկրներում, որտեղ վտանգ է լինում»,- ասաց քաղաքագետը:

Հայկական փորձագիտական շրջանակներում հնչող այն դիտարկումը, ըստ որի, Ղամիշլին վտանգավոր չէ, Այվազյանն անհիմն համարեց՝ նշելով, որ այդ հատվածն առավելագույնս վտանգավոր է: Թե ինչ և ինչպես կարող է սպառնալ Ղամիշլիի հայերին, ինչպես նաև քաղաքագետի այլ կարևոր դիտարկումներ՝ տեսանյութում.

Լրահոս
21 Նոյ
Բա որ մահապարտ ահաբեկիչ լիներ ու շենքն օդ բարձրացնելու միտք ունենար. Աշոտ Ասատրյան Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀայաստանում դեռևս կան երեխաներ, որոնք ենթարկվում են բռնության և որոնց ձայնը լսելի չէ. Զարուհի Բաթոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը Ձեռք բերելու համար պետք է հաղթահարես կորցնելու վախը. վարչապետը՝ Միլանի հայ համայնքին Փրկիչը. շարունակվում է «եվ փրկեա զմեզի չարե» տրագիկոմեդիան Սա ձեզ համար 90-ականների պատերազմող երկրի մայրաքաղաքը չէ, որ ում ուզեք գյուլլեք. Արման Բաբաջանյան Հնարավոր չէ լուծել ԼՂ հարցը առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության. Փաշինյան «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Փաշինյանն իրեն համեմատեց Հիսուսի հետ Մեհրիբան Ալիևան պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան (լուսանկարներ)ՀՀ և Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ և ապագա փեսացուին խորհուրդ Է տվել աղոթել Խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը. Սերժ Սարգսյանը՝ ԵՄ-ին Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան Սեւանա լճում բաց թողնվեց Սեւանի իշխանի Ամառային եւ Գեղարքունի ենթատեսակների 60 հազար մանրաձուկ «Անսահման սգում եմ». Եվգենի Պետրոսյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանի մշակույթը` Արթուր Ջանիբեկյանի դստեր աչքերով (լուսանկար) Պատգամավորն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը Սերժ Սարգսյանը պարզաբանեց՝ ինչու է հրաժարական տվել 2018 թ.-ի գարնանը Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալ»-ի հետՈ՞ւր են նայում ջրային ոլորտի պատասխանատուները Ռոնալդուն ու Ջորջինա Ռոդրիգեսը ամուսնացել են ՌԴ ԱԻ փոխնախարարն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն (տեսանյութ) Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը. Փաշինյանը՝ ադրբեջանցունՆիկոլ Փաշինյանի ելույթը Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝ ISPI ուղեղային կենտրոնում. ուղիղԱրմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միլանի քաղաքապետի հետ (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԺԿ համագումարում (տեսանյութ)Վարչապետ Փաշինյանը ժամանեց Միլանում գտնվող ISPI միջազգային քաղաքագիտության ինստիտուտ (տեսանյութ) 109 տարեկանում մահացել է Հայոց եղեռնը վերապրած Գույնա Մարկոսյանը Ուզում եմ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն. ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ)Վատիկանների որ պադվալներում էլ պախկված լինեն, վզներից բռնած՝ հանելու ենք. Նիկոլ ՓաշինյանՀայտարարում եմ, որ գործ տվող եմ. Սերգեյ Դանիելյան (տեսանյութ) Կոռուպցիայի դեմ պայքարը միայն կառավարության կամ իրավապահ մարմինների խնդիրը չէ. Փաշինյան Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին Կոչ եմ անում մեր բոլոր զինապարտ որդիներին գալ հայրենիք և զինվորական ծառայություն անցնել հայոց բանակում. ՓաշինյանԵս կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք. հայ գիտնականը՝ Փաշինյանին Փաշինյանն ավելի մեծ կոռուպցիայի մեջ է գազի գործով, կամ նրա հերթական ստի փուչիկը պայթեց. ՇարմազանովՊետք է աշխարհում մեր սփռվածությունը դարձնենք մեր ժողովրդի առավելությունը. Փաշինյան Երգչուհի Մադոննան խմել է իր մեզը (տեսանյութ)Նուրբ խաղ է ընթանում. ե՞րբ վա-բանկ կգնա Սերժ ՍարգսյանըԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Ուզբեկստանի ԱԽ քարտուղարի հետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է տեղական տնտեսության զարգացման վարկային ծրագրի հարցեր Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ․ Հրաչյա ՀակոբյանՈրդեր՝ կոնֆետումՆիկոլ Փաշինյանի ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում. ուղիղՀայկ Մարությանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Երևանում Գանդիի արձանը տեղադրելու գաղափարըԱդրբեջանական ԱզերԹԱջ-ը Google-ում դիրքային առաջխաղացում է գրանցել` տեղաշարժելով Վրաստանի հետ սահմանը Վարչապետ Փաշինյանը ժամանեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի (տեսանյութ)
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՀիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. ԷրդողանԷմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել «Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր...». դերասանն ահազանգում է (տեսանյութ)
«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»Պահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)