Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց Քոչարյանը Տղերք, բա ու՞ր եք․․․ Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ) Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունը Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա 

Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի. Արա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՎԵՐԱՑՎԻ

Ա․ Վենետիկի հանձնաժողովը

Զանգվածային լրտավության միջոցները տարածել են հետևյալ լուրը՝ - Վենետիկի հանձնաժողովը եզրահանգել է, որ Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (դեռ պաշտոնական տեքստին ծանոթ չեմ)։

Նախ պետք է հիշեցնեմ, որ դեռևս 27.07.2019թ․ «168 Ժամ»-ի թղթակցին հայտնել էի, որ «Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլ յան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացությունը ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով»։ 

Դիրքորոշումս չի փոխվել Վենետիկի հանձնաժողովը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը, չէր կարող դեմ գնալ Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթղթին։

Բ․ Կոնվենցիայի ռիսկերը

Հիշեցնեմ ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված մի քանի ռիսկերի մասին՝
1. Ստամբուլյան կոնվենցիան ընտենական բռնություն է համարում նաև նույնասեռական զույգի միջև տեղի ունեցած բռնությունը։ Սա նշանակում է, որ ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց անբնական զուգընկերությունը հավասարեցնում է ընտանեկան կարգավիճակին։

2. Ստամբուլյան կոնվենցիան կենսաբանական սեռից տարբերվող գենդերային ինքնությանը իրավական անկյուն է տրամադրում։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է հաշվի առնի անձի սոցիալական սեռը (գենդերային ինքնությամբ որոշված սեռը), ոչ թե՝ կենսաբանական, դրանից բխող բոլոր հետևանքներով։

3. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է պայման, որով պաշտոնական ուսումնական ծրագրերում և ԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ պետք է ընդգրկվեն նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր։

4. Ստամբուլյան կոնվենցիան սահմանում է, որ ապաստան տրամադրելու հետ կապված հարցերով պետք է ապահովվի, որ կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից։ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու այլ երկրների ԼԳԲՏ անձանց տրամադրել ապաստան և փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով:

5. Ստամբուլյան կոնվենցիայով գործելու են երկու «վերպետական» կառույցներ՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագիտական խումբը (այսուհետ՝ ԳՐԵՎԻՕ) և կողմերի կոմիտեն։ Կողմերի կոմիտեն կարող է ԳՐԵՎԻՕ-ի զեկույցի եւ եզրակացությունների հիման վրա ընդունել պետությանն ուղղված հանձնարարականներ, այդ թվում՝ ԳՐԵՎԻՕ-ի եզրակացությունները կիրարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին՝ անհրաժեշտության դեպքում նշելով դրանց կիրարկման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ժամկետ։

6. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում կստացվի, որ այն չի հակասում Սահմանադրությանը, այդ թվում նաև բացառապես տարբեր սեռերի ներկայացուցիչների միությունը ընտանիք համարելու սահմանադրակիրավական մոտեցմանը: Ինչից էլ կբխի, որ ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո Սահմանադրության կոնկրետ նորմեր մեկնաբանելիս պետք է հաշվի առնվեն արդեն ստամբուլյան կոնվենցիայով մարդկանց (անկախ գենդերային ինքնությունից և սեռական կողմնորոշումից) իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա ստեղծված կոմիտեի պրակտիկան, իսկ օրենքների (օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի) հետ հակասության դեպքում գործելու է ստամբուլյան կոնվենցիան, իսկ դա կարող է լինել ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու), երեխա որդեգրելու հարցերի մեկնաբանման օգտին:

Գ․ Պատճառը

Բոլորս էլ լավ գիտենք, որ գլոբալացման գործընթացներին խանգարում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։
Պատահական չէ, որ գլոբալացման քաղաքականությունը թիրախավորում է ազգային ինքնությունը պահպանող ինստիտուտներին (ԸՆՏԱՆԻՔԸ և ԵԿԵՂԵՑԻՆ)։
Ընտանիքի թուլացման (ընտանիքի ինքնավարության խախտման, ընտանիքի անդամների միջև կապերի թուլացման, ընտանիքի քայքայման) դեպքում պետությունը ավելի հեշտ կմիանա ավելի հզոր պետության (միության) ծրագրերին և կձուլվի դրան։
Հիշեցնենք, որ Եվրոպայի միության 28 պետությունից՝ 14 պետությունում թույլատրվում է միասեռ ամուսնությունները և երեխայի որդեգրումը:

Դ․ Կոչ

Մեր նախաձեռնությունը շարունակելու է իրազեկել հանրությանը ստամբուլյան կոնվեցիայի ռիսկերի վերաբերյալ։
Մեր նախաձեռնությանը և մեր գաղափարակիցներին ծաղրող, չընդունող և պիտակավորող մեր քաղաքացիներին ամենայն հարգանքով կոչ ենք անում հիշել, որ՝

- Ստամբուլյան կոնվենցիան չի ազդելու անմիջապես իրենց վրա (նրանք ունեն իրենց կայուն հայացքները), այլ ազդելու է մեր սերունդների վրա, որոնք կրթվելու են ստամբուլյան կոնվենցիայի հիմքերի վրա կառուցվող քարոզչությամբ և ծրագրերով․

- Մենք դեմ ենք բռնությանը և կողմ ենք լինելու բռնությունը կանխարգելող ողջամիտ այն նախաձեռնություններին, որոնք չեն վնասելու ընտանիք ինստիտուտը։

Հ․Գ․ Գլոբալացման ծրագիրը նաև անվանում են բաբելոնյան ծրագիր։ Նկարներում Եվրոպական պառլամենտի շենքն է, վերջինիս կառուցման գովազդային պաստառը, և Բաբելոնյան աշտարակի նկարը։ Այդ շենքը կառուցվել է բաբելոնյան աշտարակի նմանությամբ, խորհրդանշելով, թե ինչ նպատակ է հետապնդում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունըՎերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմԱռաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց ՔոչարյանըՏղերք, բա ու՞ր եք․․․«Մամ ջան». Դիանա Գրիգորյանն ու Կարեն Ասլանյանը տեսահոլովակ են նկարահանելՄենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ)Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունըԵրևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա«Չասեք վրիպակ է, նախարարն իրավունք չունի այսքան անգրագետ լինել»Շվեյցարիայի անձեռակերտ բնությունը (լուսանկարներ)Դերասանուհի Նարինե Ոսկանյանը վիրահատվել է. վիճակը բավարար էՍեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.esՊուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում իրավիճակի վերաբերյալԱվտոբուսը հարվածել է հետիոտնին. 58-ամյա կինը մահացել էԱրմինկայի շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար)Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան«Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ»․ Պիկեն՝ «Բարսելոնա» ֊ «Բավարիա» խաղի մասինՄալդիվյան չքնաղ լողափերը (լուսանկարներ)Հրավառություն կատարած անձինք տուգանվել են. ոստիկանության հորդորը «Փաշինյանը պետք է հիմնավորի՝ ինչո՞ւ Տավուշի մարտերի մասնակիցներից միայն Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման»«Երևանը ձեր խոպանը չէ, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար». Վահան ԲաբայանՀակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամԴրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածներըԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն (լուսանկարներ)Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպքԱղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ)Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների երկիր. Հայկ ՄարտիրոսյանԱստղագուշակ՝ օգոստոսի 15-ի համարՀայրենի տանը. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված