Artak Tovmasyan, Board of Trustees of Tovmasyan Foundation and Dvin Hotel Owner, Wins Over Investment Dispute in Finland Artak Tovmasyan met with RA Ambassador in Lebanon Vahagn Atabekyan Maecenas Artak Tovmasyan provided enormous help to the affected Armenian community of Beirut 3 UN elections on June 17 including new council members Coronavirus: Which countries appear to be hitting or passing their peak in coronavirus deaths? Pakistan blocks Twitter, Zoom and Periscope to curb critical voices Powerful Cyclone Threatens Mumbai as City Grapples With Coronavirus Boris Johnson lays out visa offer to nearly 3m Hong Kong citizens Calgary’s police chief, union call killing of George Floyd ‘gut-wrenching’ and ‘heartbreaking’ Global Internship Challenge 

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան. Փաստինֆո

Right

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաև Եվրոպական կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
 
Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ  պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:
 
- Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ և,  քրեական գործը հարուցելու  որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը:  Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և  5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է:

Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա`  «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» և «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որևէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող:  Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը և նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետևաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը  պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

-  Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում ևս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

- Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաև վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաև ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք  արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետևանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

-  Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

- Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձևական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը ևս բողոքարկման ենթակա է:

- Բայց չունենք դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

- Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետևապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ և  քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, և, միաժամանակ, թեև ձևականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

- Փաստորեն Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել որոշումը:

-  Միանշանակ: Կոնվենցիայի ուժով` նրա նկատմամբ, ըստ էութայն, հարուցված է քրեական հետապնդում:

-  Նկատի ունենալով, թե ինչ է տեղի ունենում ընդհուպ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, ինչպես բնորոշել էր ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անգամ ՍԴ նախագահն է անպաշտպան մնացել` ապա նման պայմաններում առաջին ատյանի որևէ դատարանի դատավոր  կհամարձակվի՞ օրենքի տառին կամ միջազգային նորմերին համապատասխան քննության առարկա դարձնել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը:

- Մենք դատական համակարգում միշտ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ, գրագետ և մարդկային, բարոյական հատկանիշներով օժտված դատավորներ: Բայց, համաձայն եմ, որ այս դեպքում կարող է  բախտը չբերել ու  գործը վարույթ ընդունի մի դատավոր, որը, ինչպես հիմա ընդունված է ձևակերպել, վնգստում է պատերի տակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

   
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Artak Tovmasyan, Board of Trustees of Tovmasyan Foundation and Dvin Hotel Owner, Wins Over Investment Dispute in FinlandArtak Tovmasyan met with RA Ambassador in Lebanon Vahagn AtabekyanMaecenas Artak Tovmasyan provided enormous help to the affected Armenian community of Beirut“Ameria Tour” Draw: Chance to Explore Armenia with Us Leopard can’t change its spots or go “Va banque” for Great Turan «We stand with the Armenian community against violence». Major of LA Eric GarcettiUSA Congressman Tony Cardenas stands in support of the people of Armenia in light of the recent disturbing acts of aggression taken by Azerbaijan"I stand with my fellow Armenians and pray for those that are involved in resent tensions on the border of the country". Kim Kardashian expressed her support to Armenia in defense from Azerbaijan's attackAfter a hot battle, the enemy was thwarted back suffering losses at night A call to stop military operations and to move towards peace. Anna Hakobyan There are no losses from the Armenian side. The Ministry of Defense announced yesterday and this morning what happened on the Armenian-Azerbaijan border3 UN elections on June 17 including new council membersItaly reopens borders - but will tourists travel there?Dozens of GOP donors invited to Pompeo's taxpayer-funded 'Madison Dinners'Paris Black Lives Matter protesters: 'Who protects us from the police?'Missouri: Brothers, six and seven, die after crashing their grandparents' car into treeCoronavirus: Which countries appear to be hitting or passing their peak in coronavirus deaths?Google in $5bn lawsuit for tracking in 'private' modePakistan blocks Twitter, Zoom and Periscope to curb critical voicesPowerful Cyclone Threatens Mumbai as City Grapples With CoronavirusBundesliga roundup: Bayern beat Frankfurt while Dortmund keep paceBoris Johnson lays out visa offer to nearly 3m Hong Kong citizensCalgary’s police chief, union call killing of George Floyd ‘gut-wrenching’ and ‘heartbreaking’Tatevik Hovhannisyan: Human faces come to replace logosMoody's Reaffirms Ameriabank Ba3 Rating with Stable Outlook Global Internship ChallengeCoronavirus: COVID-19 cases in Spain and Germany rise by nearly 3,000 overnightCoronavirus Live Updates: Senators Near Deal on a $1 Trillion Rescue PlanThanks to Sanctions, Russia Is Cushioned From Virus’s Economic ShocksNorth Korea Fires Short-Range Ballistic Missiles, South SaysLONDON LOCKDOWN What does lockdown mean and when could it start in London?Kenny Rogers, country music star, dies aged 81'Nature is taking back Venice': wildlife returns to tourist-free cityFate of US brewery in drought-hit Mexico goes to Amlo pollCoronavirus: When will the outbreak end and life get back to normal?Adjarabet donated 50 million AMD to fight against COVID-19Was Tulip Mania really the first great financial bubble?New York houses frozen in ice by water and wind from Lake ErieDrug shortage fears as India limits exportsIsrael election: Netanyahu seeks defectors after failing to secure majorityFacebook 'rethinks' plans for Libra cryptocurrencyAfghan conflict: US conducts first air strike on Taliban since dealDeadly tornadoes kill 25 and injure many in TennesseeProfile: Third White House run for 'Middle Class Joe'Coronavirus: Men wanted over 'racist' Oxford Street attack on studentAmeriabank as a Promoter of Armenian Culture: Launch of “An Armenian Odyssey: The Color of Pomegranates” Festival GeoProMining directed 110 million AMD /230 thousand dollars/ to the project of gasification of the schoolsAmeriabank Receives Two IFC Awards for Achievements in Trade-Finance SectorNew offer for iPhone fans Australian Open 'is happening' despite air quality concerns, says tournament director
Most Popular