00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվելԱկանի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է ԵրևանՎարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՀերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

Եկատերինա Զախարիևայի Երևան այցի շրջանակում ստորագրվել է երկու փաստաթուղթ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և  նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրն ու «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ  հայ-բուլղարական հարաբերությունների բազմաշերտ և հագեցած օրակարգը, դրանց զարգացման և ընդլայնման դինամիկան արդեն իսկ վկայում են համատեղ ջանքերով այն որակապես նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Նախարար Մնացականյանի խոսքով՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմական, ավանդական, մշակութային ամուր կապերի վրա, և բազմակողմ հարթակներում վերջին շրջանում ունեցած շփումներին համալրելու եկած այս երկկողմ ձևաչափով այցը հերթական լավ հնարավորությունն է կրկին անդրադառնալու երկկողմ օրակարգի հարցերին, ուղենշելու դրա առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: 

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ փոխգործակցության շուրջ, երկուստեք ընդգծվեց տնտեսական հարաբերությունների ընձեռած ներուժի և հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Նախարարները կարևորեցին Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների  ամրապնդմանն ու աշխուժացմանը:

Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական հարթակի դերը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել խորացմանը: 

ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային հարթակներում, հատկապես ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում առկա սերտ համագործակցության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը և վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի ԱԳ նախարարին իր երկրի կողմից համաձայնագրի վավերացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և բարձր գնահատեց այդ գործընթացի շրջանակներում Բուլղարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ:  

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: 

ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: 

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները հանդիպումն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսով: 

Նույն օրը՝ առավոտյան, Եկատերինա Զախարիևան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
18 Նոյ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը Էմիլի Ռատակովսկին կրկին «մոռացել» է կրծկալ կրել (լուսանկարներ)Կանադայում կովը վաճառվել է 106 հազար դոլարովՎրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն. Վահագն Վարագյան Սիրիայում այրել են Ռուսաստանի ռազմական տեխնիկան (տեսանյութ)Ձեր եղբոր տղայի կուսակցությունը կստանա արկղերով քրգործերը․ Արայիկ Հարությունյանը՝ դասախոսինՖրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվելԱկանի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է ԵրևանՀայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում. Յուրի ԱվետիսյանԿրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը. Նիկոլ ՓաշինյանDark Ravens մոտոակումբը «Տղա եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ) Իջեցված պահանջների համապատասխան՝ առաջադրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք չէին առաջադարվի, եթե պահանջները չփոխվեին. ՀովհաննիսյանԸնդունելության քննությունները վերանալու են. ԿԳՄՍ նախարարը՝ սպասվող փոփոխությունների մասինՎարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին Սամվել Կարապետյանի դուստրը հրավիրվել է Ֆրանսիայի Սենատ (լուսանկարներ)Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակելՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը «Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես ՀակոբյանըՄեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք ճիշտ չեն. Արայիկ Հարությունյան«Ես պտի էս ավտոների հետ նկարվեմ, էն կողմ գնացեք». Փաշինյանը լուսանկարվել է մետաղական ջարդոնների վրա (տեսանյութ)Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր «Արմավիր» ՔԿՀ-ում երիտասարդի ենթադրաբար ինքնասպանության մասով ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտեցին ոսկյա զարդերի գողությունը (տեսանյութ)Սաակաշվիլին հայտարարել է՝ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ. ուղիղ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել ԲանցհաֆինՎայոց ձորի նախկին մարզպետը սեպտեմբերի 17-ի վիճաբանության վայրում չի գտնվել. ՔԿ Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պատվիրակությանը Ո՞վ է եղել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հերթական հրավիրյալը. մանրամասնում է Անդրանիկ Քոչարյանը Շաքարավազի գինն անհամեմատ էժանացել էՈստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքըԶինծառայողներն այցելել են Երկրագիտական թանգարան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 մարմնավաճառ (տեսանյութ)Երբ փոքր էի, շատ կերազեի՝ զարթնիմ՝ տղա եմ. ցանցում է «Մել» ֆիլմի թրեյլերը Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև կստեղծվի համագործակցության նոր կամուրջ
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«Ժամանակ». Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով «168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)