00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Փաստ». ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն «Ժամանակ». Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր «Ժողովուրդ». Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի «Ժամանակ». ՀՅԴ-ում հակասություններն էլ ավելի են սրվել«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը«Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը «Հրապարակ». Իշխանությունն ինչպե՞ս կաշխատի Բալասանյանի հետ «Ժամանակ». Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածուՊորտուգալիան հաղթեց խոշոր հաշվով. օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ով և ինչու խախտեց ռազմավարական պայմանավորվածությունները

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո անդրադարձել է իր հավանական ձերբակալման մասին լուրերին՝ նշելով, որ ինքը չի վախենում նման սցենարից: «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ է, որ դրանից հետո Սարգսյանը  վստահեցրել է, որ ժողովրդի հետ իր անկեղծ խոսելու, զրուցելու պահը անչափ մոտ է: Երրորդ նախագահը, ըստ էության, բացահայտ մեսիջ է հղում, որ որքան իշխանությունները թիրախավորեն և մոտենան իրեն, այնքան ավելի անկեղծ կլինի վերոնշյալ զրույցը ժողովրդի հետ: Սերժ Սարգսյանը, լինելով 2018թ-ի իրադարձությունների առանցքային ֆիգուրներից մեկը, երկար ժամանակ չէր խոսում՝ նախընտրելով մնալ ստվերում, ընդամենը մեկ անգամ ակնարկելով, որ ասելիք ունի, սակայն կասի, երբ կգա պահը:
 
Ինչո՞ւ էր մինչ այս լռում Սարգսյանը, եթե ասելիքն այդքան քաղաքական կշիռ ունի, և արդյո՞ք պատահական էր հեղափոխության օրը հնչած և թևավոր դարձած՝ «Ես սխալ էի, Նիկոլը՝ ճիշտ» արտահայտությունը, արդյո՞ք պատահական էր հեղափոխությունից հետո շուրջ 5 ամիս Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ բնակվելը և ամառանոց տեղափոխվելը միայն այն բանից հետո, երբ մամուլում տարատեսակ շշուկներ սկսեցին պտտվել, որ Սարգսյանը ու Փաշինյանը բավական հաճախ են հանդիպում, արդյո՞ք պատահական էր Սարգսյանին այդքան հավատարիմ ուժային բլոկի «հանձնվելը» Փաշինյանին և, ի վերջո, պատահակա՞ն էր արդյոք այն համանգամանքը, որ Սերժ Սարգսյանի անունը մինչ օրս չի շրջանառվում և ոչ մի քրեական գործի շրջանակում: Թերևս՝ ոչ: 
 
Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը որոշել է խոսել հենց այս պահին: Ընդհանրապես, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ վերջինիս փեսա՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ վերջին շրջանի քաղաքական մեսիջները բավական հստակ են ու միանշանակ: Իր հոդվածներից մեկում Մինասյանը ակնարկում էր, որ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցածն ընդամենը իշխանափոխություն է, իսկ բուն հեղափոխությունը հասունանում է: Միևնույն ժամանակ Մինասյանը իր հաջորդ իսկ գրառման մեջ խոսում է իշխանությունների կողմից ծայր առած քաղաքական հաշվեհարդարների մասին՝ համարելով դա վտանգավոր ճանապարհ և բաց տեքստով հայտարարելով, որ իշխանությունների պլանավորած «золотой запас»-ը հենց Սերժ Սարգսյանին կալանավորելն է: Իսկ ամենաուշագրավը Մինասյանի վերջին՝ Երկիր-«Հայկական ժամանակ» հոդվածում տեղ գտած ձևակերպումն էր. «Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու: Եվ այդ մարդն այդպիսին է եղել միշտ՝ ամեն օր ու ամեն ժամ պայմանավորվածություններ խախտելով: Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի և պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին»: Ընդ որում,  Մինասյանի գրառումները հաճախակի և առավել սուր դարձան ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ասել է թե, հենց այդ պահից սկսած է ֆիքսվել առկա պայմանավորվածությունների խախտումը, և վտանգը երրորդ նախագահի համար դարձել է առավել քան իրատեսական, և դա է պատճառը, որ արդեն իսկ բաց տեքստով է խոսվում պայմանավորվածությունների խախտման մասին:
 
Հեղափոխությունից հետո բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին առ այն, որ հեղափոխությունն ընդամենը իշխանափոխություն էր, իսկ Սարգսյանի ու Փաշինյանի միջև առկա են որոշակի պայմանավորվածություններ: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե ինչ համաձայնություններ են դրանք, գուցե անձնական անվտանգության և անձեռնմխելիության, և Սարգսյանի կալանավորումը կարող է դիտարկվել հենց այդ պայմանավորվածության խախտում: Այդ հնարավոր պայմանավորվածությունների շարքում կարող էին լինել նաև Արցախի հարցի որոշակի առաջընթացը (տարածքների զիջում կամ ստատուս-քվոյի պահպանում), Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելը և արևմուտքի «ծիր» տանելը, դաշտը օլիգարխներից մաքրելը: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի տեսլականն Արցախի հարցում դեռևս հստակ ուրվագծված չէ, չի շտապում  Փաշինյանը նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների վեկտորի կտրուկ փոփոխության հարցում, այստեղ նրան «շտապեցնում» են սորոսական թևի ներկայացուցիչները և այս հարցում Փաշինյանը դեռևս փորձում է որոշակի բալանս պահպանել: Ինչ վերաբերվում է օլիգարխներին, ապա պետք է նշել, որ դաշտը օդիոզ դեմքերից «մաքրելու» գործընթացը ևս տեղից չի շարժվում, թերևս տեղի է ունենում մեկ այլ գործընթաց. նախկին իշխանությանը հավատարիմ օլիգարխները այսօր հավատարմության երդում են տալիս Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը Փաշինյանը նման սցենարին բնավ էլ դեմ չէ:
 
Եթե ի մի ենք բերում այս բոլոր մեսիջները, ապա ստանում ենք հետևյալ պատկերը. պայմանավորվածությունները չպահպանելը և արդյունքում՝ քաղաքական հաշվեհարդարի սլաքը դեպի Սարգսյանը ուղղելը կարող է բերել Սարգսյանի կողմից բոլոր խաղաքարտերի բացմանը՝ վա-բանկ գնալուն: Ունի՞ արդյոք Փաշինյանը Սարգսյանին կալանավորելու ցանկություն և նպատակ, թերևս՝ այո, քանի որ հասկացել է, որ ընթացիկ քաղաքական գործընթացներում կարող է «գլուխ հանել» նաև միայնակ, և այս տեսանկյունից «խաղից դուրս» վիճակում հայտնվող Սարգսյանն իրոք ունի մտահոգվելու առիթ: Փաշինյանի մտադրությունների լրջության մասին է վկայում նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին և մի շարք այլ խաղացողների խաղի մեջ մտցնելը: Բաբաջանյանը, ինչպես գիտենք, խորհրդարան է անցել «Լուսավոր Հայաստան»-ի մանդատով, և բազմաթիվ էին պնդումները, որ այս ուժի «թիկունքին» կանգնած է հենց Միքայել Մինասյանը: Եթե «Լուսավոր Հայաստան»-ը դեռևս մնում է պայմանավորվածությունների «դաշտում», ապա ինքը Բաբաջանյանը, դուրս գալով ֆրակցիայից, փաստացի կտրեց այդ «պորտալարը»՝ բռնելով Նիկոլ Փաշինյանի կողմը: Մյուս «խաղացողներից» կարելի է առանձնացնել Ստյոպա Սաֆարյանին, ով նույնպես վերջին շրջանում անչափ ակտիվ է և հանդես է գալիս պրո-իշխանական մեսիջներով: Փաշինյանը, չունենալով ավելի խոշոր կալիբրի խաղացողներ, ստիպված խաղի մեջ է մտցնում նրանց, ովքեր նախկին իշխանության հետ որոշակի կապեր են ունեցել, այնուհետև սակայն այդ կապերը խզվել են, հարաբերություններում էլ որոշակի լարվածություն է ի հայտ եկել: 
 
Կարող ենք փաստել, որ ուրվագծվում է նոր սցենար, որի միակ ճարտարապետը ցանկանում է լինել Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեկտեղ և արդյունքում խաղը ստանում է լրիվ այլ ընթացք, քան կանխատեսել էին Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը:
Լրահոս
15 Նոյ
«Փաստ». ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն «Ժամանակ». Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր «Ժողովուրդ». Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի «Ժամանակ». ՀՅԴ-ում հակասություններն էլ ավելի են սրվել«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը«Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը «Հրապարակ». Իշխանությունն ինչպե՞ս կաշխատի Բալասանյանի հետ «Ժամանակ». Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածուՊորտուգալիան հաղթեց խոշոր հաշվով. օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)Լոնդոնում խանութի պահակը բռնաբարել է գողություն կատարած աղջիկներին (լուսանկար)Էրդողանը Հայոց ցեղասպանության գովքն է անում. Կարո Փայլան Motorola-ն երկու Էկրանով ծալովի սմարթֆոն Է ներկայացրել (տեսանյութ) Թիերի Անրին` «Մոնրեալ Իմպեկտ»-ի գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ)Օրվա կադր. «Անդավաճան սեր»Նիկոլի հոգեվիճակն անհանգստացնող է. Բաբկեն Հարությունյան Միլոնովը Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծումը համարում է «խայտառակություն»Գանձագողերը կոտրել են Խոսրովի արգելոցի խաչքարերը Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է. Նաիրա ԶոհրաբյանՎերադառնում եմ. Մխիթարյանը լուսանկար է հրապարակել 40-ամյա տղամարդը համացանցով ծանոթացել է հայ և ռուս աղջիկների հետ ու իր կնոջ ներկայությամբ ցուցադրել իր սեռական օրգանըԹաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Բայց արդեն հեչ հետաքրքիր չէ. Սուրենյանը՝ եղանակի մասինՎրաստանը մերժել է ԿադիրովինՄալաթիայի ոստիկանները հայտնաբերել են մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Ասում էի աղջիկ, ջան, մի՛ արա, ասում էր՝ աղջիկը դու ես․ Փաշիկ Ալավերդյան. Hraparak.amԱդրբեջանում առանց բերանի և խոճկորի քթով երեխա է ծնվել (տեսանյութ)Կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանություն բացել Երբեք տեղիք մի տվեք ձեր ֆիզիոլոգիական տարիքին, ինչպես որ դա անում է Տիգրան Մանսուրյանը. Արամ MP3 (տեսանյութ)Ջենիֆեր Լոպեսն ու այլ հայտնիներ` The Hollywood Reporter-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)Հեռու պահե՛ք երեխաներին այս ծխախոտային արտադրատեսակներից․ Արսեն Թորոսյան Ռուսաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ Վարազը ոչնչացրել է 20 հազար եվրո արժողությամբ թմրանյութըԱրմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի Կառավարությունը հաստատել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը Հավաքականը պատրաստ է հույների դեմ խաղին. ԽաշմանյանԱմանորին ընդառաջ տոնական լուսավորության հետ միասին ևս մեկ նվեր կմատուցվի էջմիածնեցիներին. Դիանա Գասպարյան (լուսանկարներ)Ձգտելու ենք մեր խաղը ցուցադրել. Հունաստանի ընտրանու խաղացողը` Հայաստանի դեմ կայանալիք խաղի մասինՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա Հայաստանի հավաքականը մարտական է տրամադրված. Հովհաննես ՀամբարձումյանԱվանի Թումանյան թաղամասում այգի է բացվել ավտոտնակների տեղում (տեսանյութ) Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրել ներդրումներին պատշաճ արձագանքելու հարցը «Дома-2»-ի աստղն ամբողջովին մերկացել է որդու հետ (լուսանկար)Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց «Տարեդարձ է այսօր». Մարիամ Փաշինյանը փչեց ծննդյան տորթի մոմերը (տեսանյութ)Ես աշխատավարձ էի ստանում առաջին փոխվարչապետ աշխատելու համար․ Արարատ ՄիրզոյանՍիրիայում թուրք զինվորները կրակել են թուրքերի անմարդկային վերաբերմունքից բողոքող կնոջ վրա (տեսանյութ)
Ամենադիտված
Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի. Նիկոլ Փաշինյան«Չերեզ Աշտարակ Մոսկվա է գնացել». ո՞ւր է եղել վարչապետը (լուսանկարներ)«Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը». Ադրբեջանի զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել 13-ամյա երեխան կախվել է գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից. առեղծածային դեպք Գեղարքունիքի մարզում Թագուհի Ղազարյանն Արմեն Գրիգորյանի հարսանիքից լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՊահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ)