00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիանԻնձանից վերցնեն տան ինչ-որ օլիգարխի՞. սեփականատիրոջ իրավունքների ոտնահարում կա․ Ֆիրդուսի բնակիչՎահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում«Ինձ վրդովեցրել է նոր իշխանությունների վերաբերմունքը»114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը Սեյրան Օհանյանի և իր կնոջ նոր լուսանկարներըԶորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց Իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է․ նա կասկածվում է «Արայի ամրոց» հոթելում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի պատգամավորին (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում ԱԳ նախարարը համապարփակ ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է, որ անցյալ տարվա ընտրություններում հանրության կողմից ստացված լայն մանդատը նաև վստահություն է և մեծ պատասխանատվություն կառավարության համար՝ հասցեագրելու այդ մանդատի հիմքում ընկած առաջնահերթությունները.

«Առաջին ամիսների ընթացքում կառավարությունը հիմնականում կենտրոնացած էր այդ մանդատի հիմքում ընկած ամենաանմիջական պահանջները հասցեագրելու վրա. այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական-հասարակական կյանքում հավասար հնարավորությունների ապահովումը, արդարադատության ամրապնդումը, ընտրությունների անցկացումը: Միաժամանակ  քաղաքական կամքի դրսևորմամբ ի ցույց դրվեց կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև հանրության և քաղաքական ուժերի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելու կարողությունը: Սակայն դա բավարար չէ, դա միայն սկիզբն է՝ առաջին քայլը: Քանի որ ամենակարևոր մարտահրավերը և ամենակարևոր նպատակն այդ պետության կառուցվածքային կարողությունների ամրապնդումն է այնպես, որ անկախ քաղաքական կամքի առկայությունից, հանրային կառույցներն ունենան կարողություն պահպանելու այն մոդելը, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության վրա: Եվ այսօր Հայաստանում տեղի է ունենում հենց այս գործընթացը»:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարբեր գործընկերների հետ առկա համագործակցության համատեքստում նախարար Մնացականյանը նշել է. 

«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է շատ հետևողական կերպով՝ ապահովելու մեր ազգային անվտանգության ճարտարապետության ամրապնդումը: Դրա էությունը բացատրելու համար՝ նշեմ, որ մենք ունենք անվտանգության երկու հիմնարար մարտահրավեր: Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելն է, իսկ մյուսը՝ Թուրքիայի սպառնալիքը: Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»:

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի բացման խոսքին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, նախարար Մնացականյանը հակադարձել է, թե ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.

 «Դուք լսել ե՞ք Բաքվի մասին: Լսել ե՞ք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսել ե՞ք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսել ե՞ք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզում ե՞ք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրաստ ե՞ք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրաստ ե՞ք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրաստ ե՞ք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդիրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք: 

Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են և որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։ Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»:   

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարար Մնացականյանը նշել է.

«Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաև այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը:

Վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Կարծում եմ, սա նաև վերաբերում է բարձրաձայնված մյուս հարցին: 

Այժմ, ինչպես ես նշեցի, մենք ունենք որոշ առաջարկներ, որոշ գաղափարներ, որոնց հիման վրա մենք փորձում ենք կառուցել, ապաքաղաքականացնել մարդկանց միջև շփումները: Ինչպես տեսաք, մենք ունենք այս քաղաքականացված շփումները, մենք փորձում ենք մեղադրել միմյանց, մենք փորձում ենք անտարբեր լինել մյուս կողմերի մտահոգությունների նկատմամբ: Քաղաքականացված երկխոսությունը մեզ ամենևին անհրաժեշտ չէ: Կան շատ լավ գաղափարներ, և կա փոխըմբռնում, ինչպես նաև իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում, որ պետք է այնքան զգուշորեն առաջ շարժվենք, որ կարողանանք պահպանել այն, ինչ հիմա փորձում ենք անել, պահպանել այդ հարթակի ստեղծումը, որտեղ որոշակի դրական փորձառություն կարող է ձևավորվել, ինչի հիման վրա էլ կարող ենք կատարել հետագա քայլեր: Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»: 

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Հուլ
Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիանԻնձանից վերցնեն տան ինչ-որ օլիգարխի՞. սեփականատիրոջ իրավունքների ոտնահարում կա․ Ֆիրդուսի բնակիչՀայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին․ Ռիա ՆովոստիԱշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են կամավոր․ մեզ մոտ բոլորին պատվաստելու մտադրություն ունենՎահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է Երբ ասացի, որ ուզում եմ վարչապետ դառնալ, ինձ հետ կապվեցին մասոններ՝ առաջարկով, որ ուղեղիս մեջ չիպ տեղադրեն․ Անի ԶախարյանԿանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում«Ինձ վրդովեցրել է նոր իշխանությունների վերաբերմունքը»114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը Սեյրան Օհանյանի և իր կնոջ նոր լուսանկարներըԶորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց «Տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմալ է մի մարդու համար, որը սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց» Իրանցի 35-ամյա քաղաքացին ձերբակալվել է․ նա կասկածվում է «Արայի ամրոց» հոթելում 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջՀպարտություն է զինվոր եղբայր ունենալը․ Մարիամ ՓաշինյանԴու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանի ցավակցականըՓաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով «Ինչո՞ւ ինձ թույլ չեք տալիս նամակս տամ, ակցիա չեմ անում»․ ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին (տեսանյութ)Ո՞վ է Էդուարդ Մելիքյանը և ինչո՞ւ է օգտվում կառավարության տված արտոնություններիցՀակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներԾառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանքի մնացած հազարավոր մարդկանցից Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի ՈՒՂԻՂ․ Ոստիկանները բերման են ենթարկում Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա անողներին Համաճարակով պայմանավորված՝ աճել են կիբերհանցագործությունների թվերը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքինՔաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի բուժաշխատակիցներին Նիդերլանդների ԱԳՆ-ը Հայաստանին կհատկացնի 200 000 եվրոՓառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնինԱրցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում «Ձերոնք գիտե՞ն, որ տունը 30 տարեկան էշ ունեն». Անատի Սաքանյանը բարկացել է կոմպլիմենտից Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Ֆիրդուս թաղամասը վերածվել է առնետանոցիԻտալիան արգելել է Հայաստանի քաղաքացիների և Հայաստան այցելած անձանց մուտքը․ ReuteursԴանակահարություն՝ Երևանում. 45-ամյա տղամարդն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախՏնօրենը կրակել է 53-ամյա տղամարդու աչքին. հարուցվել է քրեական գործ Այս երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան․ ՄԻՊ Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է60-ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից․ դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները Երևանի, Սևանի, Եղվարդի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 557-ով, մահվան դեպքերի թիվն ավելացել է 7-ով Երիտասարդը գլխով հարվածել է բժշկի քթին՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավումից Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ. Հակոբ ԱրշակյանԿյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Ահազանգ՝ Գորիսից. տներից մեկի բակային ծածկում հրդեհ է բռնկվել Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Երկարաձգելով արտակարգ դրությունը փորձելու են առաջ մղել վիճահարույց նախաձեռնությունները․ Ավետիք Չալաբյան Օրվա խորհուրդը
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ Լույս աշխարհ է եկել դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկը (լուսանկար)«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են