00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Երգչուհի Լիլուն ամուսնացել է (լուսանկարներ)Աստղագուշակ՝ դեկտեմբերի 15-ի համարՕրվա խորհուրդըԱնգլիայի առաջնություն. օրվա արդյունքները (տեսանյութ)Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ)Կանենք հնարավորը, անգամ անհնարինը` այս կարևոր խնդրի լուծման համար.Արեն Մկրտչյան Նոր իշխանությունների սկանդալային դեմքերը. Արսեն Թորոսյան«Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվել. գործը կվերաբացվի՞Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Sputnik Արմենիա-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը ՀՀ երկրորդ նախագահը պատրաստել է քննչական մեկուսարանում։

Համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից եւ մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաեւ՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարեւելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբեւեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները եւ միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի եւ Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաեւ, որ վերջին տարիներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին եւ Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիեւի հայտարարությունը ամենեւին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետեւանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը եւ դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, եւ դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաեւ երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արեւմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները եւ ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում եւ որպես կանոն «նստած» են արեւմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաեւ ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արեւմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության եւ Ռուսաստանի հանդեպ պարբերական ռեւերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները եւ գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը եւ բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արեւմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից եւ շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների եւ պրակտիկ գործողությունների միջեւ գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների եւ արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. եւ վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի եւ Ալիեւի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված եւ մեզ համար շատ կարեւոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձեւակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության եւ իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաեւ այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաեւ հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները եւ կործանարար հետեւանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի եւ զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի եւ պատասխանատվություն կավելացնի իշխանության եւ նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սեւերի եւ սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից եւ զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները եւ ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարեւոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի եւ Արցախի կառավարող էլիտաների միջեւ, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս եւ նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները եւ վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որեւէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության եւ անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր եւ դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ»:

Լրահոս
15 Դեկ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Երգչուհի Լիլուն ամուսնացել է (լուսանկարներ)Աստղագուշակ՝ դեկտեմբերի 15-ի համարՕրվա խորհուրդըՓրկարարները բացել են փակված դռները Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր Հետախուզվողները ներկայացել են կամավոր Անգլիայի առաջնություն. օրվա արդյունքները (տեսանյութ)Առավոտը սկսվեց այսպես. Միհրան Ծառուկյանը իր հարսանիքից նոր տեսանյութ ու լուսանկար է հրապարակել15-ամյա վարորդը BMW-ով 20-25 մետր օդային թռիչք կատարելով` հայտնվել է Երևանյան լճում Ջամայկայի ներկայացուցիչը` «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող (լուսանկարներ)Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ)Վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով՝ հեռացել էր․ հայտնաբերվել է Սալահի դուբլը հաղթանակ բերեց «Լիվերպուլ»-ին (տեսանյութ) Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն Վախենում եմ՝ Գրիգորիս` արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն. քառօրյա պատերազմում զոհվածի մայրն օգնության կարիք ունիԽոշոր վթար Կոտայքի մարզում.22-ամյա վարորդը բախվել է ապառաժ քարերին եւ հայտնվել ձորում Տեսանյութեր՝ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից Ինչպես են տարածվում Սոթքի ոսկու հանքավայրի պայթեցումների ժամանակ առաջացող փոշին և այլ վտանգավոր տարրերը (տեսանյութ)«Նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին չգիտեմ՝ ինչ կոչ անել»․ նախարարը տեսանյութ է հրապարակելԿանենք հնարավորը, անգամ անհնարինը` այս կարևոր խնդրի լուծման համար.Արեն Մկրտչյան «Բարսելոնա»-ն չհաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին (տեսանյութ) Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունիցՏեսնես կգա՞ մի օր՝ Արևմտյան Հայաստանի եղանակային կանխատեսումները ես մեկնաբանեմ. Սուրենյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Օրվա կադրը․ «Շենգավիթի մետրոյի կրեատիվը» Նեյմարին նկատել են հայտնի ռուսաստանցի մոդելի հետ (լուսանկար) Լեռնագոգի բնակիչը ռազմամթերք է հանձնել ոստիկանություն Սալահը գերազանցեց Սուարեսին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել մանկագիրների և նկարազարդողների ամփոփիչ մրցույթինՆոր իշխանությունների սկանդալային դեմքերը. Արսեն ԹորոսյանԿանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում` 8-10 աստիճանով Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն». Անի Սամսոնյան «Հարսնաքար»-ում տեղի ունեցած սպանությունը չի բացահայտվել. գործը կվերաբացվի՞Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Երևանում սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 3 պատանիՄխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետագա ճակատագիրը կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություներից. կարծիքՎրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. կա վիրավոր Փոխհրաձգություն Պետերբուրգում՝ ադրբեջանցիների մասնակցությամբ (տեսանյութ)Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ Ոստիկանները հայտնաբերել են այն վայրը, որտեղ հրկիզվել է այսօր մահացած տղամարդը. կա վարկած, որ ինքնասպանություն է գործել Արսեն Թորոսյանը դիմում է իրավապահներին Ջո Բայդենը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին Ես չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա. Խաչատուր Սուքիասյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին Էապես մեծացել է պատերազմի վտանգը. Դավիթ Շահնազարյան Տաթևիկ Ռևազյանը հերքում է, որ «Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ
Ամենադիտված
Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին ԱՄՆ-ում բնակարան թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին (տեսանյութ)Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են (տեսանյութ, լուսանկար)«Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն. Ես ոչ մի տեղ չունեմ գնալու… թող ձերբակալեն». Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)Տանկ են գտել. Հայրապետյանը՝ առանձնատանը կատարվող խուզարկության մասին (տեսանյութ) «Անհապաղ ազատեք նրան աշխատանքից». եկատերինբուրգցի ոստիկանուհին ցնցել է համացանցը (տեսանյութ)Ձյան տեղումների բացակայության հետ կապված հատկապես 7-14 տարեկան անձանց մոտ բունտ է հասունանում. Սուրենյան Աստղագուշակները նշել են այն գույները, որոնք կարող են դժբախտություն բերել 2020 թ-ին
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահի և Փաշինյանի հանդիպումից առաջ (տեսանյութ) Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ) Գայանե Ասլամազյանի ամուսնուն ցմահ ազատազրկում է սպառնում. մեղադրվում է մի քանի տոննա կոկաինի մաքսանենգության մեջ
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԻնչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)