«Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ ՊՇ-ն իր տեղում է» «Եթե համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը, արի՛ հրապարակ» Մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. հարազատներին է հանձնվել 135 մարմին. ՀՀ վարչապետ Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Փաշինյան 2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ Փաշինյան Մեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է խուսափող էիք 2016-ին խուսափեիք. Փաշինյան (տեսանյութ) Ինչքան և ինչ տեսակի օգնություն է տրամադրվել նախարարություններին՝ Արցախ ուղարկելու համար. 168.am Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 5-ի համար Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ՈՒՂԻՂ 

Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը՝ ավելի լավ հասկանալու աշխարհը. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը:

Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դիվանագիտական դպրոցի հոբելյանի կապակցությամբ և նշել, որ հայտնի ու հին հասկացությունների նշանակությունները ժամանակակից աշխարհում նոր նրբերանգներ են ստանում և  կարևոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ արձանագրենք, թե ինչ ակնկալիք և պահանջ ունենք մեր դիվանագիտական ծառայությունից, դիվանագետներից:

«Այժմ այնպես է ստացվել, որ եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, ապա կպարզենք, որ դրանով պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարանները և գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ է լայնացել: Մի ժամանակ էր, որ օտարերկրացի հիմնականում տեսնում էին դիվանագետները և օտարերկրացիների հետ շփվում էին հիմնականում դիվանագետները:

Եվ ուրեմն, նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական համակարգի ամենամեծ ծառայությունը: Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև մեծապես սրանով է պայմանավորված, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային ու պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսներն ու կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս առումով կարևոր է, որպեսզի մեր դիվանագիտական կրթությունը շրջանավարտներին տա աշխարհը, սեփական երկիրը և ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտություն: Հետևաբար, կառավարության ղեկավարի կարծիքով, վկայականները, դիպլոմները պետք է ոչ թե ընկալել որպես վկայություն, որ ունենք բավարար չափով գիտելիքներ, այլ վկայություն այն բանի, որ ունենք բավարար հմտություններ՝ զարգացող աշխարհում իմանալու այն ամենը, ինչ կապահովի մեզ ստանալ տեղեկատվություն, ունենալ կարողություն, հաղորդակից լինել այն գիտելիքին, հմտություններին և հատկություններին, որոնք ամեն օր տեղի են ունենում փոփոխվող աշխարհում:

«Այս առումով, կարծում եմ՝ հենց սա պետք է նկատի ունենանք, երբ ասում ենք, որ մեր պետությունը, երկիրը և ժողովուրդը պետք է լինեն մրցունակ: Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը: Եվ զարգացում ասելով՝ ես նկատի ունեմ հետևյալը. մեր հազարամյա պատմության մեջ հաջողված կարելի է համարել այն հատվածները, որտեղ մենք ոչ թե լուսանցքում ենք եղել, այլ եղել ենք աշխարհի մաս: Այդ աշխարհի ոչ բոլոր երևույթների հետ լինելով համաձայն, այդ աշխարհի ոչ բոլոր երևույթները մեզ համար համարելով ընդունելի, բայց այնուամենայնիվ, աշխարհի մաս լինելը և այս զգացողությամբ ոչ միայն ինքներս մեզ համակրելը, այլև ուրիշներին համակրելը, կարծում եմ՝ մեր մրցունակության բարձրացման ամենակարևոր ճանապարհն է:

Ահա այս գործոնն է, որ դիվանագիտությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, դիվանագիտական ծառայությունը, իսկապես շատ մեծ և տանող դերակատարում ունի: Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել այս առաքելության իրականացման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ դիվանագիտական դպրոցին 10-րդ տարեդարձի կապակցությամբ և բոլոր շրջանավարտներին՝ դիվանագիտական ծառայության նոր փուլ, կամ գիտելիքի ձեռք բերման նոր փուլ մուտք գործելու կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը. ՀՀ նախագահը՝ ոստիկաններին Մարզերում բնակվող մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին. Մարուքյան Ատելության հողի վրա մասնատումը մեզ լավ տեղ չի տանելու․ Աննա ՀարությունյանԹելման Վարդանյանն աշխատանքից ազատվել է. նա կանցնի բիզնես գործունեությանՆիկոլ, դու այդպես էլ ոչ միայն չպատասխանեցիր Ալիևի ստորացումներին, այլ ուղերձումդ լրիվությամբ խոսեցիր Ալիևի լեզվով. Արսեն Բաբայան«Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ ՊՇ-ն իր տեղում է»Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես. Տիգրան ԱբրահամյանՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալՆիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Զաքարյան «Եթե համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը, արի՛ հրապարակ»Կան դժվարանցանելի ճանապարհներ, Ապարանում ձյուն էՄեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. հարազատներին է հանձնվել 135 մարմին. ՀՀ վարչապետՀողատու, հերիք է աննպատակ խոսեսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք. մահացել է 35 մարդ Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Փաշինյան2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ ՓաշինյանՄեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է խուսափող էիք 2016-ին խուսափեիք. Փաշինյան (տեսանյութ)Ինչքան և ինչ տեսակի օգնություն է տրամադրվել նախարարություններին՝ Արցախ ուղարկելու համար. 168.amԽնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾԱստղագուշակ՝ դեկտեմբերի 5-ի համարՆիկոլ Փաշինյանի ուղերձը. ՈՒՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Չորս ընտրություն և թեժ նիստ«Հրապարակ». Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու«Ժողովուրդ». Ինչով է հետաքրքրվել Փաշինյանը ՍԴ նախագահից«Ժողովուրդ». Ծրագրերը փոխվել են«Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին«Հրապարակ». Փաշինյանն ուզում է վստահության հանրաքվե անցկացնել«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը եւս կմիանա Փաշինյանի հրաժարականի պահանջինԻսկ ովքե՞ր են «դատավորները. «Փաստ»Նոր քաղաքական ուժ. ով է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման. 168.am ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊՌոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու չի մեկնել ՄոսկվաՊաշտոնից ազատված ԱԱԾ ղեկավարը մինչև վերջ մնացել է Արայիկ Հարությունյանի մոտ և ինչ-որ մեկին ամեն օր զեկուցել. Քոչարյան Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) «Մեր Էլչիբեյն է». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին. News.am Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին․ Ռոբերտ Քոչարյան Համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ ՔոչարյանԱյո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար. Ռոբերտ ՔոչարյանՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթովՌոբերտ Քոչարյանը խոսեց Մարտակերտում զոհված իր հարազատի մասինԱրցախցիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայկական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին․ Քոչարյան Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան. Քոչարյան
Ամենադիտված