Նոր տվյալներ ընտրատեղամասերից Հոսանքազրկումները համընկնումներ չեն․ իշխանությունները փորձում են հասնել իրենց ուզած արդյունքին. Հայկ Մամիջանյան Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿ Մի ամբողջ պատերազմ ղեկավարեց հայ զինվորը, երկիրն էլ կարող է հենց ինքը ղեկավարել»․ քաղաքացին ընտրելու փոխարեն՝ նամակ է գրել 36-20 ընտրատեղամասում տեղի է ունեցել 3-րդ համարի քվեաթերթիկների թաքուն ավելացում ընտրաթերթիկների տրցակի մեջ. Yerkir.am Հրապարակվել են էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները Սյունիքում ամփոփվել են 34 գյուղից ստացված քվեարկության տվյալները «Եթե մինչ այս պահը եղած պաշտոնական թվերը ճիշտ են, ապա կապիտուլյանտը պարտված է»․ Էդգար Էլբակյան ՀՀ-ի մի շարք մարզերում հոսանքազրկումներ են․ քաղաքացիները ահազանգում են Մասիսի Նիզամի գյուղում առաջատարը «Պատիվ ունեմ» դաշինքն է 

Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը:

«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- նշել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հիասթափված եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին բազմիցս ոտնահարել է ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- ասել է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:

Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին այս բանաձևի մասին խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով փաստաթուղթը բնութագրել է որպես վիրավորանք թուրք ազգին: Նրա կարծիքով՝ այս բանաձևը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, և նա հույս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառվող Հայոց ցեղասպանության մասին նմանատիպ բանաձևը:

Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտում է Էրդողանի այցը Վաշինգտոն և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների հետևում առանց քրդերի մասնակցության վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար:

Օրվա երկրորդ կեսին բողոքի ցույցի մասնակիցների մի խումբ հավաքվեց Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ գտնվող Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհի տարածքում, որտեղ 2017 թվականի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանական ցույցի մասնակիցներին: Արամ Համբարյանը հիշեցրեց, որ Էրդողանը որևէ պատասխանատվություն այդպես էլ չկրեց միջադեպի համար, և այս հարցում, ըստ նրա, իր մեղքի բաժինն ունի նախագահ Թրամփը:

«Որպես ԱՄՆ նախագահ՝ նա պարտավոր է հարգել և պաշտպանել մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտահայտվելու ամերիկացիների իրավունքը»,- ընդգծել է Համբարյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ Նոր տվյալներ ընտրատեղամասերից Հոսանքազրկումները համընկնումներ չեն․ իշխանությունները փորձում են հասնել իրենց ուզած արդյունքին. Հայկ Մամիջանյան Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿՄի ամբողջ պատերազմ ղեկավարեց հայ զինվորը, երկիրն էլ կարող է հենց ինքը ղեկավարել»․ քաղաքացին ընտրելու փոխարեն՝ նամակ է գրել36-20 ընտրատեղամասում տեղի է ունեցել 3-րդ համարի քվեաթերթիկների թաքուն ավելացում ընտրաթերթիկների տրցակի մեջ. Yerkir.am Ծովակում երկու քվեաթերթիկ դուրս եկավ մեկ ծրարից․ վավեր համարվեց ՔՊ-ինը (տեսանյութ)Հրապարակվել են էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները Սյունիքում ամփոփվել են 34 գյուղից ստացված քվեարկության տվյալները«Եթե մինչ այս պահը եղած պաշտոնական թվերը ճիշտ են, ապա կապիտուլյանտը պարտված է»․ Էդգար Էլբակյան ՀՀ-ի մի շարք մարզերում հոսանքազրկումներ են․ քաղաքացիները ահազանգում ենՄասիսի Նիզամի գյուղում առաջատարը «Պատիվ ունեմ» դաշինքն է Քվեարկության արդյունքները հայտնի են Ալավերդու մի քանի բնակավայրերում Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ 9/59 տեղամասում քվեատուփը դեռ բացված չէ․ «Հրապարակ» Նախնական արդյունքներ ընտրատեղամասերից. թարմացվողԻնչպես է Դանիել Իոաննիսյանը պոկում քվեատուփի կնիքը (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն Ամենաշատ խախտումները Երևանում են եղել. որտեղ ինչ խախտումներ են հայտնաբերվելԱրձանագրված 141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47–ին․ փոխոստիկանապետExit-poll․ ՔՊ-ի պատվիրած exit-poll-ի արդյունքներով ՔՊ-ն հավաքել է 50.2%, իսկ Քոչարյանը՝ 15.7% Եզդիական Կանչ գյուղում ՔՊ-ն 84% ձայն ստացավ. Ռուստամ ԲաքոյանԱրտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. Տիգրան ՄուկուչյանԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները ՄԻՊ իրազեկող հայտարարությունը ենթարկվել է շահարկումների. պարզաբանում ԱԱԾ-ն որոշել է խուզարկել Մասիսի քաղաքապետի առանձնասենյակը և բնակարանը. փաստաբան 20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ Դանիել Իոաննիսյանին բերետավորները դուրս բերեցին ընտրատեղամասից (տեսանյութ) Արդյունքների նախնական ամփոփումը կսկսվի կեսգիշերին. ԿԸՀ նախագահ Ընտրություների անմիջապես ավարտից հետո կոշտ ու դաժան փողոցային պայքար է սպասվում. Արշավիր Ղարամյան9/21 տեղամասում լարված իրավիճակ է. այդտեղ է նաև Դանիել Իոաննիսյանը (տեսանյութ) Նիկոլն ու իրանցքայլականները իսկապես «կյանքի ու մահու» կռիվ տվեցին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որոշ տվյալներ արդեն հայտնի են. Hraparak.amՀայկ Սարգսյանի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելը «Անկախ դիտորդը» խախտում չի համարվում ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել ՔՊ-ականների կողմից կնիքը տուն տանելու դեպքերից «Անկախ դիտորդը» միայն մեկն է արձանագրել Կրակոցներ ընտրատեղամասում, կան վիրավորներ. ՔԿ Ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ. Արփինե Հովհաննիսյան «Հայաստան» դաշինք՝ 41%, ՔՊ` 21%. Գաբրելյանովը հրապարակել է ռուսական էքզիթփոլերի արդյունքները ՈՒՂԻՂ. Ձայների հաշվարկ 1/19 ընտրատեղամասում Գավառի 19/22 ընտրատեղամասում քվեաթերթիկները բաժանող անդամը սեղանի վրա մեծ 3 նշումն է արել (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ձայների հաշվարկ 1/18 ընտրատեղամասում Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չէ․ hetq.amՔվեարկությունն ավարտվեց․ 8-րդ գումարման ԱԺ-ի քաղաքական կազմը հայտնի կլինի մի քանի ժամից Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին Թիվ 29/20 տեղամասում քաղաքացին քվեարկությունից հետո փորձել է դուրս բերել քվեաթերթիկ. նա բերման է ենթարկվել. ՔԿ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում այսպես են տվել քվեաթերթիկը զինվորներին Գետափ համայնքում քաղաքացու մոտ երկու ծրար կար, երկուսն էլ փորձում էր քվեատուփ նետել (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը վերադարձել է ընտրատեղամաս
Ամենադիտված