Ցուցարարները գիշերում են ԿԳՄՍՆ շենքի դիմաց (լուսանկար)

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍՆ շենքի դիմաց: Չնայած -3 ջերմաստիճանին՝ ակցիայի մասնակիցները պատրաստվում են գիշերել անտեղ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն ֆեյսբուքյան էջը՝ կից հրապարակելով լուսանկար:
«Բարի գիշեր։ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է մեր նստացույցը։ Ջերմաստիճանը` -3»,- ասված է հրապարակման մեջ: