00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Դաշնակցականը հորս արև, մորս արև չի երդվում», հայրենիքի արև է երդվում». երիտդաշնակցականՈ՞ւր է Արսեն Թորոսյանը․ Անի Սամսոնյան (տեսանյութ) Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի․ ՇարմազանովՎարչապետը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին Ձերբակալվել են Մաքսային ծառայության պաշտոնյաներ Արոնյանը 4-րդն է Grand Chess Tour-ում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը Հայաստանի և Վրաստանի նախարարությունների միջև մշտապես առկա է փոխշահավետ գործակցություն. Բադասյան Կարապետյան-Սենեկալ պարային զույգը երկրորդն է Հունգարիայում տեղի ունեցած գեղասահքի մրցաշարում Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը

Արայիկ Հարությունյանը ՇՄԿ նախարարական խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ գիտատեխնիկական ոլորտը

Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով նոյեմբերի 21-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, իր խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես նշել է. «Ժամանակակից գլոբալ աշխարհում առկա միտումներն այնպիսին են, որ գիտական միտքը և առաջատար տեխնոլոգիաները որոշում են գրեթե բոլոր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը: Աշխարհի առաջատար երկրները վաղուց են իրենց ջանքերը կենտրոնացնում՝ ընդհանուր նպատակների հասնելու համար, քանի որ առաջընթացն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական և իրավական, այլ նաև գիտական և տեխնոլոգիական կապերի ընդլայնմամբ և զարգացմամբ:

Այս հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գիտատեխնիկական գործընկերության զարգացման հեռանկարները, այլ նաև կխթանենք նոր համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը:

Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծերի իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:

Բավականին հաջող է ընթանում մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. 2013 թվականից ի վեր Ռուսաստանի Հումանիտար գիտական և Հիմնական հետազոտությունների հիմնադրամների հետ իրականացվել են տարբեր բնագավառների ավելի քան 100 համատեղ նախագծեր: Բացի այդ, ՌԴ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու հիմնադրամի հետ համաձայնագրի շրջանակում մրցակցային հիմունքներով իրականացվել է 10 համատեղ նախագիծ՝ ուղղված  հատուկ կիրառական արդյունքների:

2011 թվականից ի վեր զարգանում է նաև հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը՝ հիմնվելով համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի և պայմանագրերի վրա. մի շարք ոլորտներում արդեն հաջողությամբ իրականացվել է ավելի քան 60 համատեղ նախագիծ:

Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: 2012 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2019-ին համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ երկրաշարժի ուսումնասիրության բնագավառում, որի հիման վրա ստեղծվում է համատեղ լաբորատորիա:

Հայաստանը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական գոտու ասոցիացիայի հիմնադիր երկրներից մեկը, որի նպատակը մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև փոխշահավետ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդումն է, համատեղ նախագծերի իրականացումը: Ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների կողմից:

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի շարք խոշոր միջպետական գիտական համագործակցությունների, ինչպիսիք են, օրինակ, CERN /Conseil Européen pour la Recherche Nucléaire, Ժնև, Շվեյցարիա/ Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտը /Դուբնա, Ռուսաստան/, իսկ 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական միության ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ` «Հորիզոն 2020» գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:

Հայաստանը նաև ստորագրել է «Գիտական հետազոտությունների խթանման Եվրասիական ասոցիացիայի ստեղծման» հուշագիր, որին մասնակցում են Եվրասիական տարածաշրջանի մի շարք պետություններ՝ ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն ու դիտորդ պետությունները:

Մենք Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ պատրաստ ենք զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը հետազոտական տարբեր բնագավառներում, այդ թվում` առաջարկված գերակա ոլորտներում, մասնավորապես, բնապահպանական տեխնոլոգիաներ, էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, նորարարական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և բիոինժեներիա, նանոտեխնոլոգիաներ և այլն: Առաջարկում ենք թվարկվածներին ավելացնել մեր տեսանկյունից երկու կարևորագույն ոլորտ՝ արհեստական բանականություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում»:

Լրահոս
9 Դեկ
«Դաշնակցականը հորս արև, մորս արև չի երդվում», հայրենիքի արև է երդվում». երիտդաշնակցականՈ՞ւր է Արսեն Թորոսյանը․ Անի Սամսոնյան (տեսանյութ) Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի․ ՇարմազանովՎարչապետը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին Ձերբակալվել են Մաքսային ծառայության պաշտոնյաներ Արոնյանը 4-րդն է Grand Chess Tour-ում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը Հայաստանի և Վրաստանի նախարարությունների միջև մշտապես առկա է փոխշահավետ գործակցություն. Բադասյան Կարապետյան-Սենեկալ պարային զույգը երկրորդն է Հունգարիայում տեղի ունեցած գեղասահքի մրցաշարում Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը Վրաստանից շատ բան ունենք սովորելու քրեական ենթամշակույթի դեմ պայքարում. Բադասյան «Երևանի Սիթի»-ն շարունակում է խախտել աշխատողների իրավունքները. ԱԻՊ–ը հորդորում է դադարեցնել անբարեխիղճ գործելաոճըԵ՞րբ են հարցաքննվելու Խաչատուրովը, Բաղմանյանը և Սերժ Սարգսյանը․ Բաբաջանյանը՝ Քոչարյանին (տեսանյութ)Քաղաքացին գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ է արել (տեսանյութ) Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան ԱԺ-ն քննարկում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը (տեսանյութ) «Գեղ կանգնի, գերան կկոտրի»․ Արարատի մարզպետի կողմից պաշտոնից ազատված համայնքապետի կողմնակիցները հաղթել ենՍամվել Կարապետյանի նախկին փեսան ամուսնացել է ռուս մոդելի հետ (լուսանկարներ) 2007-ին Սերժ Սարգսյանը ողջ տեղեկությունը հավաքեց իր ձեռքում. Բաբաջանյան (տեսանյութ) Ուժային կառույցներում պետք է գործի հակակշիռների մեխանիզմ․ Տիգրան Կարապետյան (տեսանյութ)Թողարկվել է Հրաշք կնոջ մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Զենքերի սպառնալիքով տանտիրուհուց հափշտակել են ոսկյա իրեր, փող և թանկարժեք ժամացույց«2007-ին Ոստիկանությանը զրկեցին այս իրավունքից, եւ 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պուտինը եւ Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում Վստահ եղեք, որ ես կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ եմ․ ՓաշինյանԶգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը՝ իր բաց ծնկների մասինԸնդունվեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) «Տարոն ջան, կներես»Թագաժառանգը չէր, թագավորի տղան էր, եկե՞լ էին բիզնես ծրագրով՝ այո. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրինագիծը չընդունվեց Ամբողջությամբ ընդունվեց նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը Մինչև 2020թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի գնի թանկացում չի լինելու«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին «Սանիթեք»-ը հետևում է քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններինԱԺ-ն ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու օրինագիծը Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստիԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը Փաշինյանի ելույթը «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովինՏարածաշրջանը տևական ժամանակ կգտնվի հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների գոտում․ Սուրենյան «Միսս աշխարհ» մրցույթի 2019 թվականի հաղթող է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը Աստղագուշակ՝ դեկտեմբերի 9-ի համար Մեկնարկել է ԱԺ նիստը․ ՈՒՂԻՂ Նոր Զելանդիայում հրաբուխ է ժայթքում (տեսանյութ)Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊՕրվա խորհուրդ«Ուրարտու»-ն և «Արագած»-ը հաղթեցին Հայաստանի առաջնության 7-րդ տուրում Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ավիշայ Քոենի և Վահագն Հայրապետյանի համերգին
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) «Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)