ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը. ՀՀ վարչապետ

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։

Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձևավորվել են լավ հիմքեր։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020 թ. հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։

Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա և նշել, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երևանում և երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը, ներկայացրել այդ ուղղությամբ արվող քայլերը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաև հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և առկա հնարավորություններին։

 Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական «Corriere della Sera» oրաթերթին։

Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտը՝ ICE-ը, պետական գործակալություն է, որն իր արտերկրյա մասնաճյուղերի միջոցով աջակցում է աշխարհում իտալական ընկերությունների բիզնես գործունեության զարգացմանը և Իտալիայում արտաքին ներդրումների ներգրավմանը։ ICE-ը խորհրդատվական, տեղեկատվական, հաղորդակցական, մասնագիտական թրեյնինգային օժանդակություն է տրամադրում Իտալիայի փոքր և միջին ձեռնարկություններին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված