00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կուտոյանի մասին կլռեմ, իսկ Հայկ Հարությունյանը՝ ինքնասպան չի եղել. Հովիկ ԱղազարյանԲռնցքամարտի տարբեր տարիքային հավաքականներ նոր գլխավոր մարզիչներ ունեն Գեորգի Կուտոյանին մահացած հայտնաբերել է կինը․ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Գրեմմի»-ի նախագահին աշխատանքից հեռացրել են մրցանակաբաշխությունից տասն օր առաջ Մոդելի լուսանկարը ոչ թե Գագիկ Ծառուկյանի այգում է արված, այլ «Zoo Fauna Art»-ումԱրագածոտնի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)Արցախի հարց և «Հայ Դատ». իշխանությունների հաջողություններն ու անհաջողությունները միջազգային ասպարեզում«Իմ անձնական մեքենաները «Պրադո»-ից ավելի թանկ են». Արսեն Թորոսյան Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր․ «Փաստինֆո» «Հակված չեմ մտածել, բայց կմտածեմ, երբ ցավն անցնի». Տիգրան Ուրիխանյանը՝ Կուտոյանի ինքնասպանության վարկածի մասին

«Այո-այո՛, իմ շունն ա». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել և սպանել է «սեփական» շանը

Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանն այսօր սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը: Այս մասին ահազանգ է հնչել «Դինգո թիմ» ՀԿ կողմից՝ մեջբերելով ականատես Արփի Թագոյանի խոսքերը: Դեպքը տեղի է ունեցել առնվազն 4 ականատեսի ներկայությամբ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց ականատեսներից Արփի Թագոյանի հետ, որը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Մինչև կնստեինք, մոտեցա, նկարեցի շանը, ինքը ուզում էր խաղալ, խաղացի, տեսա նաև ձագ: Հետո քոթեջում նստել ենք, ուզում ենք հաց ուտել, մեկ էլ հանկարծ կրակոց լսվեց ու շան վնգստոց, անմիջապես վեր թռանք, պատուհանից տեսանք, թե ինչպես այդ շունը կաղալով, վնգստալով մտավ դիմացի մեքենայի տակ, ուզում էր թաքնվել, հետևից մի քանի տղամարդ, ձեռքին հրացան վազելով գնացին ու անմիջապես կրակեցին, մինչև մենք հասանք ու շունը միանգամից մահացավ: Բարձրաձայն լացելով գոռացել եմ, ասել եմ՝ ինչ եք անում, ոնց համաձարձակվեցիք, մոտեցան ասելով՝ ներողություն ենք խնդրում, որ սա ձեր աչքի առաջ եղավ, փչացրեցինք ձեր օրը... կես ժամ ներողություն էին խնդրում ոչ թե, որ շունեն սպանել, այլ՝ որ դա մեր աչքի առաջ է եղել, ասեցին՝ պիտի սպանեինք, բայց չպտիտի ձեր աչքի առաջ սպանեինք: Այնպիսի խեղճ տեսքով շուն էր... Հետո մոտեցավ ոստիկանությունը, թե բա ինչ անեն էտ մարդիկ, դա օրենքի բաց է, մեր քաղաքապետարանը դրանով չի զբաղվում, էտ ձեր ասած քրեական պատիժի օրենքը դեռ չի գործում: Լսեց ուշադիր, ասեց՝ հա շատ վատ բան ա արել և այլն, մենք խոսել ենք իր հետ, ու էտ օրենքը չի գործում, եթե շան տերն ա դա անում: Ամբողջ պատճառաբանությունը դա էր՝ չկա էտ թափառող շների հարցով զբաղվող»: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել: «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի... էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք... ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր... պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ: 

Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայինք՞, միանգամից էտ եզրակացությանը եկա... կարայի ես էտ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էտ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»... էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես...»,- մանրամասնորեն ներկայացրեց «բնության պաշտպանը»: Ականատեսը նշել է, որ տարածքում նաև շան ձագ է նկատել և լուսանկարից կարելի է ենթադրել, որ սպանված կենդանին վերջերս ծննդաբերել է: Այստեղից ակնհայտ է դառնում մայր շան՝ ձագերին պաշտպանելու ցանկությունը: Ըստ ամենայնի՝ Սուրեն Աղաջանյանը սպանել է մայր շանը, իսկ ձագերի ճակատագիրն անհայտ է: Այն, որ Սուրեն Աղաջանյանը բացարձակ անտեղյակ է թե՛ կատաղություն հիվանդությունից, թե՛ հրազեն կիրառելու օրինական կարգից, թե՛ կենդանու նկատմամբ պատասխանատվությունից, ակնհայտ է, իսկ թե իրականում քանի իրավական նորմ է խախտել Սուրեն Աղաջանյանը՝ ներկայացնենք ստորև:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Իսկ քանի որ, ինչպես Սուրեն Աղաջանյանն է նշել, տարածքում կային «էրեխեք», ապա հոդվածը սահմանում է՝ նույն արարքը, որը կատարվել է՝ մանկահասակի ներկայությամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հրազենի ապօրինի կիրառում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա: «Կատաղություն» հիվանդության տարածման վտանգ Ըստ «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման «կատաղություն» հանդիսանում է կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն:

Ուստի, եթե կենդանու մոտ առկա են հիվանդության նշաններ կամ չնչին կասկած, անհրաժեշտ է անհապաղ իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնք սահմանվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՍԿ 3.1.1-0-26-12 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ»-իի հրամանով և այլ իրավական նորմերով: Այս դեպքում, եթե կենդանու մոտ առկա է եղել «կատաղություն» հիվանդություն, Սուրեն Աղաջանյանի ապօրինի գործունեության հետևանքով հնարավոր է ստեղծվի հիվանդության բռնկման օջախ: Ինչպես նշել ենք, դեպքը տեղի է ունեցել «Գետափ» ռեստորանի տարածքում, որը «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի մասնավոր բիզնեսն է: Ի դեպ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարող և ԲՀՊՏ ղեկավարին պատկանող ռեստորանը փայտաշեն է: 

Սուրեն Աղաջանյանը «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն է նշանակվել ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո՝ 2018թ.-ի օգոստոս ամսին: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս հասարակական լայն ծանոթություն ունեցող անձ է, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանի և Տավուշի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վահե Ղալումյանի: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս
17 Հուն
Կուտոյանի մասին կլռեմ, իսկ Հայկ Հարությունյանը՝ ինքնասպան չի եղել. Հովիկ ԱղազարյանԲռնցքամարտի տարբեր տարիքային հավաքականներ նոր գլխավոր մարզիչներ ունեն Գեորգի Կուտոյանին մահացած հայտնաբերել է կինը․ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ«Գրեմմի»-ի նախագահին աշխատանքից հեռացրել են մրցանակաբաշխությունից տասն օր առաջ Մոդելի լուսանկարը ոչ թե Գագիկ Ծառուկյանի այգում է արված, այլ «Zoo Fauna Art»-ումՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Արագածոտնի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)Արցախի հարց և «Հայ Դատ». իշխանությունների հաջողություններն ու անհաջողությունները միջազգային ասպարեզում«Իմ անձնական մեքենաները «Պրադո»-ից ավելի թանկ են». Արսեն Թորոսյան Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր․ «Փաստինֆո» «Հակված չեմ մտածել, բայց կմտածեմ, երբ ցավն անցնի». Տիգրան Ուրիխանյանը՝ Կուտոյանի ինքնասպանության վարկածի մասին Նրանք տիրապետել են ինֆորմացիայի, որով շատ մարդկանց գլուխներ կարող էր տրորվել. կարծիքՀՔԾ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել Երեւան-Իջեւան ճանապարհին «Toyota Ipsum»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվելԳեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ. ԱշոտյանԳուցե նախկինի արձագանքն է. Ալեն ՍիմոնյանԱրագյուղում վիճաբանելիս՝ 16-ամյա պատանին դանակահարել է իր 17-ամյա համագյուղացուն «Պարոն Փաշինյան, քո թիմը մաքրի այլասերումից». ապրիլյանի մասնակիցը եկել է ՔՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) «Մենք պետականություն ենք կորցնում. ահաբեկում են նաև Վանեցյանին»«Փյունիկը» նոր դարպասապահ ունի Կրակոցն արձակվել է իրեն պատկանող ատրճանակից և բերանից. հraparak.am Ուղիղ միացում՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցից, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դինՀանրապետությունում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան Վարչապետի դեմ արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելն է․ Լենա Նազարյան Գորգի Կուտոյանն ընդամենը 39 տարեկան էր Գաղտնալսման գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետի բջջային հեռախոսը Ամառային անվադողերով ավտոմեքենան դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի մասից. տեսանյութՎրաստանի վարչապետը հրաժարակա՞ն կտաՎանեցյանին վերագրվող վարչապետի ընտանիքի մասին հրապարակումները օրակարգում չեն եղել (տեսանյութ) Քիչ առաջ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումովԳագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Այս պահին նման հարց չկա. Մակունցը՝ գազի գնի թանկացման մասին Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ից սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ դեռ չի ստացել Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք Է փակվել տեղի բնակիչների համարԿինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարությունԱդրբեջանցի դիվանագետին դուր չի եկել հայկական երաժշտությունը. ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներինՕտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման քրգործով արտերկրից որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան«Միասին` ամեն ինչում». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Որքան գումար է հատկացվել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին 2014-ից սկսած․ ԿԳՄՍ Երթևեկության փոփոխություն՝ Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու ՏՏ ոլորտի ապագայի համար. ՎանեցյանԲացահայտվել է Սյունիքի մարզում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա Ռամզան Քադիրովը կարող է դառնալ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչԱզատազրկման վայրերում մահվան դեպքերը պատշաճ վերլուծության չեն ենթարկվում․ ՄԻՊ «Մեզ տանում են սպանդանոց, հատուկ, որ հարկ դնեն գյուղացու վրա» (տեսանյութ)Նաիրի Հունանյանն «ասելիք ունի». նամակ է հղել վարչապետին«էդ նույն սիգարետները իր շարժի ժամանակ էլ են եղել, էն ժամանակ աչք չէր ծակում, հիմա ծակո՞ւմ ա»․ մսավաճառը՝ ՓաշինյանինՈրքա՞ն թեյավճար է հավաքել Տաթեւիկ Ռեւազյանը Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել
Ամենադիտված
Արդեն մեկ տարի է, որ դու ինձ հետ չես, և ես կարոտում եմ քեզ ամեն օր. Մարիամ Փաշինյան (լուսանկար)Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Ի երախտագիտություն 12 միլիոն հետևորդների՝ Դեմի Ռոուզը մերկացել է (տեսանյութ)Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ. Արթուր ՎանեցյանՎանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել. Մարիամ Փաշինյան Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)«Ձեր աղջիկը ողջ է և փնտրում է Ձեզ»«Իսկ ուտելիքն ո՞ւր է». Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր սառնարանի պարունակությունը (լուսանկարներ)Արթուր ջան, դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք. Փաշինյանի դստեր պատասխանը՝ Վանեցյանին
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)