00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամեն վայրկյան՝ քայլելուց, հաց ուտելուց տուգանվում ենք, գնում ենք տուն՝ արդեն տնեցիք են տուգանում․ անհատ վարորդները բողոքում են«Գողությունը քրեական բան է». «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը՝ լոգոյի կրկնօրինակելու մասին Խախտումներ Մանկավարժական համալսարանում. ՊՎԾԱդրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Մանվել Գրիգորյանն իր հերոսի կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան Արամի 90 հասցեն մաքրվել է տարիների աղբից (լուսանկարներ)Ես հեղափոխությանը ասում եմ «Այո». Մարիամ Փաշինյան«Կալիբր» թեւավոր հրթիռներով երկու ռուսական ռազմանավ է ուղեւորվել դեպի Սիրիայի ափեր Մանե Ադամյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի. ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ համաժողովին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարը իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:  

«Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,  

Պարո՛ն նախագահող, շնորհակալ եմ հյուրընկալության և կազմակերպությունում այս մեկ տարվա ընթացքում Ձեր նախագահության համար:

Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրեցինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:  

Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։

Երկրորդ. Արցախի ժողովրդի  ինքնորոշման անքակտելի իրավունքը  հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական  քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:

Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։

Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:  Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից: 

Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։

Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհանդուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:

Յոթերորդ. Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով։ 

 

Պարո՛ն նախագահող,

Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո  վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը: 

Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և  կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև, շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, ինչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի և ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարունակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։

Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել հաջորդ նախագահող երկրին՝ Ալբանիային, և մաղթել նրան ամենայն հաջողություն: 

Շնորհակալություն»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը։

 

Լրահոս
28 Փետ
Ամեն վայրկյան՝ քայլելուց, հաց ուտելուց տուգանվում ենք, գնում ենք տուն՝ արդեն տնեցիք են տուգանում․ անհատ վարորդները բողոքում ենՀանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) «Գողությունը քրեական բան է». «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը՝ լոգոյի կրկնօրինակելու մասին Մեր գյուղատնտեսությունը 17-րդ դարից այսօր շատ քիչ է տարբերվում. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)Խախտումներ Մանկավարժական համալսարանում. ՊՎԾԱդրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Մանվել Գրիգորյանն իր հերոսի կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան Անցած տարին տնտեսական առումով բավականին լավ տարի էր. Բաբկեն Թունյան (տեսանյութ) Արամի 90 հասցեն մաքրվել է տարիների աղբից (լուսանկարներ)Հիշե՛ք այս մարդկանց անունները, նրանք իրենց անունը ոսկե տառերով են գրել. Էդգար Ղազարյանը՝ ՍԴ դատավորների մասինԵս հեղափոխությանը ասում եմ «Այո». Մարիամ Փաշինյան«Կալիբր» թեւավոր հրթիռներով երկու ռուսական ռազմանավ է ուղեւորվել դեպի Սիրիայի ափեր Մանե Ադամյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի. ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ Սուրեն Գալստյանն ազատվել է Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից Կորոնավիրուսն առկա է արդեն ավելի քան 50 երկրում «Մեր սրտի փոխվարչապետ»․ աշխատակիցների անակնկալը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)Դատախազությունը ստացել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը Երեք տարբերակներից ո՞րն եք ավելի շատ հավանում․ վարչապետը դիմել է քաղաքացիներինԹուրքիան սիրիացի փախստականների առջև բացում է «Եվրոպայի դարպասները» «Լոռի»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից Սամվել Կարապետյանի թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար. Փաշինյան Ջալալ Հարությունյանը խարիզմատիկ կերպար է. Անդրանիկ Քոչարյան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր»-ին տուգանեց 10 միլիոն դրամով ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները դիմումներ են ներկայացրել. ինչու են նրանք հեռանում Վրաստանում կորոնավիրուսի կասկածով ևս 11 մարդ է հոսպիտալացվել Մարտ ամիսը տաք կլինի․ Գագիկ Սուրենյան Ողբերգական վթար Մխչյանում. վարորդը տեղում մահացել է. դին գտել են դրսում (տեսանյութ) Թուրքիայում չեն աշխատում առաջատար սոցցանցերը Իդլիբում իրադրության սրվելու ֆոնին Թուրքիայի հատուկ նշանակության ուժերն են ապահովում ՌԴ հիմնարկությունների անվտանգությունը երկրում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը՝ ուղիղՍմարթֆոններն ու ոգելից խմիչքը ողբերգության են հանգեցնում բանակում. Գաբրիել Բալայան (տեսանյութ)Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը եւ չափը․ իրազեկում քաղաքացիներինԱդրբեջանցու մեկնաբանությամբ տեսանյութը կեղծ է եղել. ԱԱԾՀոնկոնգում վկայություններ չկան, որ կենդանիները կորոնավիրուսով վարակման աղբյուր են դարձել. նոր բացահայտումներ Նոր Զելանդիայում եւ Նիգերիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Զարուհի Բաթոյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից Երևանում պայթեցրել են դատախազի Mercedes-ի դիմապակին «Ռուս-թուրքական պատերա՞զմ». թուրքագետի վերլուծությունը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալԿորոնավիրուսի մասին խոսում է աշխարհահռչակ վիրուսոլոգ Դմիտրի Լվովը (տեսանյութ)ԱԽ քարտուղարն արդյունավետ է համարում Հայաստան կորոնավիրուսի մուտքը կանխելուն ուղղված քայլերը Ջոկովիչը Խաչանովին դուրս թողեց Դուբայի մրցաշարի հետագա պայքարից ՆԱՏՕ-ն արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Թուրքիայի պահանջով Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ եւ ստացել բուժումներ Մարտի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին
Ամենադիտված
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումԿորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց Ահաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ) «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին Աննա Հակոբյանի սելֆին` հայելու դիմաց (լուսանկարներ) Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս է կասկածվումԱղջիկն ստիպված է եղել լքել շոգեբաղնիքը՝ չափազանց սեքսուալ լինելու պատճառով (լուսանկար)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Տյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՈւսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում հայտնաբերել է իր կնոջը
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինՍոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՓեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)