Հայտնի են “Hack the DNA Datathon” ծրագրի հաղթողները (տեսանյութ)
Գիտություն և ՄշակույթPMI Science-ը Հայաստանում նախաձեռնել է գենոմի ոլորտի ուսումնասիրություններ, ինչը բացառիկ հնարավորություն է հայ գիտական հանրության համար: Նախ ներկայացվել է ծերացման և քաղցկեղի հետազոտության մասին առաջադրանք, ապա մասնակիցներին տրվել է հնարավորթյուն հանդիպել համաշխարհային էքսպերտների հետ և ստանալ մեթոդաբանության անկախ գնահատական։
Առաջադրանքի լուծումը պետք է դառնա գենոմի տվյալները ավելի արդյունավետ օգտագործելու միջոց։ Սա իր հերթին կհեշտացնի քաղցկեղի մեջ թելոմերների դերի մասին ուսումնասիրությունները։
Մեզ հետ զրույցում «Ֆիլիպ Մորիս» ընկերության գիտահետազոտական կենտրոնի էկոհամակարգերի ղեկավար Մարիամ Դավթյանն ասաց, որ նման ծրագիր արդեն երկրորդ անգամ են իրականացնում: Բացի կարևոր համագործակցություններից, նման մրցույթները նաև լավ հնարավորություն են տալիս, որպեսզի ընկերությունը խոստումնալից երիտասարդների կողմից ընկալվի որպես լավ աշխատավայր:
Մասնակիցներին մոտիվացնելու մասին հարցը ևս նախապես մտածված էր. 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները ստացան մրցանակներ՝ համապատասխանաբար 1500, 1000 և 500 ԱՄՆ դոլլարի չափով։