00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ)Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե ՀովհաննիսյանԲոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը` Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին Բավականաչափ տվյալներ վկայում են՝ Կուտոյանն ինքնասպան է եղել. Արթուր Դավթյան (տեսանյութ) Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)Դիակը չսառած՝ քաղաքական կեղտոտ խաղեր են սկսել. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․ Արթուր Վանեցյան Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Մեկուկես տարվա կյանք ունեցող «Իմ քայլը» հիմնադրամն ունեցել է 5 միլիոն դոլարի բյուջե

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 14-ի երեկոյան ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին: Գալա-ընթրիքին մասնակցել են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, գործարարներ:

Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, գալա-ընթրիքի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու 2020 թվականի համար նախանշվող նոր նախաձեռնությունները:  «Մեր համոզմամբ մեր ծրագրերը հստակ քայլեր են՝ միտված երջանիկ ապագա ունենալու տեսլականին: Այն առաջընթացը, որ ապրել է հիմնադրամը մեկ տարվա ընթացքում լուրջ նախադրյալ է ստեղծել մեր գործունեության շարունակականության, զարգացման և խորացման համար: Այս ամենն անհնար կլիներ առանց մեզ սատար կանգնող մարդկանց և կազմակերպությունների: Ձեզանից շատերն իրենց զգալի ներդրումն են ունեցել մեր հաջողության գործում»,-ասել է Հովհաննես Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես ներկաներին, այնպես էլ բոլորին, ովքեր մեծ ու փոքր ներդրում են կատարել, սփյուռքի բարերաներին, ովքեր առաջին օրվանից կանգնել են հիմնադրամի կողքին: «Սա առաջին հերթին վկայում է մեծ վստահության մասին, որը հիմնադրամը ոչ մի կերպ չէր կարող չարդարացնել: Այս ամենի կողքին էական կարևորություն ունի հայաստանյան ընկերությունների աճող աջակցությունն ու հիմնադրամի կողքին կանգնելու պատրաստակամությունը: Հայաստանում կայացած ընկերությունները սրտացավ են հանրային կյանքի, կիրթ և առողջ հասարակություն ունենալու նկատմամբ: Առկա է գիտակցումը, որ մեզ շրջապատող խնդիրները մեկուսի չեն: Նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում են բոլորիս վրա:  Հայաստանյան կազմակերպությունները պատրաստակամ են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ թիրախավորված և տեսանելի արդյունքներ ապահովող ծրագրերում: Սա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում առկա է բարեգործության մեծ ներուժ»,- ասել է Հովհաննես Ղազարյանը: 

Գալա-ընթրիքի ժամանակ տեղի է ունեցել աճուրդ և դրամահավաք: Աճուրդի են հանվել ամերիկացի վիրտուոզ կիթառահար Ալ Դի Մեոլայի ստորագրությամբ կիթառը, Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուն Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ, «Կոմիտաս վարդապետ» կտավը, «Ավակեան Ժնև»-ի «Առաջին սեր» հավաքածուից ոսկյա մատանի և «Նուռ»-ի «Հովնաթանյան հավաքածու»-ից արծաթյա կրծքազարդ:

Հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ: 

Երեկոյին ներկաներին ողջունել է ՀՀ վարչապետի տիկինը՝ շնորհակալություն հայտնելով կատարված նվիրատվության համար: Աննա Հակոբյանը դա որակել է  որպես վստահության և գնահատանքի նշան:

«Բարի երեկո, սիրելի՛ ներկաներ: Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերն ու մասնակցում եք «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին: Ողջունում եմ մեր հատուկ հյուրին՝ Մաքսիմ Վենգերովին, որի կատարյալ արվեստը քիչ առաջ վայելելու բախտ ունեցանք: Ողջունում եմ մեր ազգային հարստությունը հանդիսացող մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Դուք Ձեր ներկայությամբ պատվում եք մեզ, և եթե թույլ տաք՝ ես Ձեր ներկայությունը նաև օրհնանք եմ համարում ուղղված մեր արած աշխատանքին և ապագա նպատակներին: Ողջունում եմ այս դահլիճում ներկա բոլոր գործարարներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում են մեր երկիրն ու պետությունը: Շնորհակալ եմ ձեր ներկայության համար և շնորհակալ եմ այս երեկոյի ընթացքում ձեր յուրաքանչյուր նվիրատվության համար, որովհետև ես դա ընկալում եմ որպես վստահության և գնահատանքի նշան:

«Իմ քայլը» հիմնադրամի կոնկրետ աշխատանքների մասին մենք մանրամասն կներկայացնենք ողջ երեկոյի ընթացքում, ես չեմ ուզում առանձին խոսել այդ մասին: Դրա փոխարեն ցանկանում եմ ընդգծել նաև այն՝ առաջին հայացքից ոչ տեսանելի նշանակությունը, որն իմ կարծիքով ունի այս հիմնադրամը: Ինչպես գիտեք, հիմնադրամը ծնվեց այն բանից հետո, երբ իմ ամուսինը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ: Քաղաքական փոփոխության արդյունքում մինչ այդ գործունեություն  ծավալած տարբեր հիմնադրամներ փակվեցին, տարբեր կարևոր ուղղությունների ֆինանսավորման գոյություն ունեցող մեխանիզմները փլուզվեցին, և այդ բացը լրացնելու համար ամուսնուս հորդորով ես ստեղծեցի այս հիմնադրամը: Այն ժամանակ խոստացա, որ ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո հիմնադրամը կհանձնեմ հաջորդ վարչապետի տիկնոջը, և հիմա վերահաստատում եմ այս խոստումս: Այսինքն՝ այս հիմնադրամը ես պատկերացնում եմ մի կառույցը, որը կղեկավարվի պետության ղեկավարի  տիկնոջ կողմից և միշտ կլինի այն օգնող ձեռքը, որ կլուծի տվյալ ժամանակահատվածում իր առջև դրվող խնդիրը: Այստեղ ուզում եմ ուղղակի շեշտել, որ ընդամենը մոտ մեկուկես տարվա կյանք ունեցող հիմնադրամն այս ընթացքում 5 միլիոն դոլարի բյուջե է ունեցել, իսկ թե ինչպես է օգտագործվել այդ բյուջեն՝ կներկայացնենք քիչ հետո:

Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով կանգնած եմ ձեր առջև, որովհետև հատկապես դուք լավ գիտեք, որ դա այդպես չէ, որովհետև, եթե ճնշում լիներ, առաջին հերթին դուք դա կիմանայիք, եթե մութ գործարք լիներ, կրկին դուք կիմանայիք, եթե պարտավորվածություն լիներ, կրկին դուք կիմանայիք: Ուստի ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ այս մեկուկես տարվա արդյունքը, որը կարծում եմ տպավորիչ է, եղել է մեր ամենօրյա աշխատանքի, այդ թվում՝ տարբեր երկրներ այցերի, գործընկերներ հայթայթելու, նրանց մեր նպատակների հետ ծանոթացնելու, դրանց նկատմամբ վստահություն շահելու և ռեալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ ահա հասա ամենակարևորին, այսինքն՝ թե որն է հիմնադրամի՝ առաջին հայացքից ոչ տեսանելի նշանակությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ուզում եմ խոստովանել, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: Չեմ ուզում մեր երեկոն ծանրացնել վեր ասվածը հիմնավորող դետալներով, դրա կարիքը նույնիսկ չկա: Վստահ եմ,  որ բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, որովհետև դա մեր կյանքն է, մեր ընտանիքների կյանքը, մեր դաստիարակությունը, մեր իրականությունը: Իսկ այդ իրականությունն այն է, որ օրինակ Հայաստանի մի գյուղում ավանդույթի ուժով կանայք գյուղապետարան չեն մտնում, իսկ երիտասարդ հարսների փոխարեն երեխաների տատիկներն են ծնողական ժողովի գնում՝ այդպես է ընդունված: Եվ ես, որպես վարչապետի տիկին, համայնքի ղեկավարի հրավերով այցելել եմ նշված գյուղ ու մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ: Տեսնելով շենքի դիմաց խմբված տղամարդկանց՝ մի քանի վայրկյան տատանվում եմ՝ բարևե՞մ  այդ մարդկանց, թե՞ գլուխս կախ անցնեմ: Ես, իհարկե բարևում եմ, նույնիսկ հարցնում եմ՝ ինչպե՞ս եք: Բայց նույնիսկ այդ՝ թվում է թե՝ պարզ իրավիճակը, չեք պատկերացնի, թե ինչ մեծ ջանք է ինձանից պահանջում: 

Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին:  Եվ եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա գերազանցապես ամուսնուս պատճառով, որը, բառիս բուն իմաստով, ինձ թույլ չի տալիս հանձնվել: Իսկ եթե կտրվենք անձերից և ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն և պետություն կշահենք, եթե վարչապետի տիկինն իր հնարավորությունների չափով չնպաստի մեր երկրի զարգացմանը: Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պետության ղեկավարի կնոջը և առհասարակ՝ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որ կարող է և պետք է մասնակցի և իր նպաստը բերի մեր պետության զարգացմանը:

Ինչպես նշել եմ հիմնադրամի շնորհանդեսի ժամանակ, մենք մեր դերը պատկերացնում ենք հանրային ռեսուրսի համախմբման միջոցով պետությանն օժանդակելու մեջ բոլոր այն ոլորտներում և հարցերում, որոնք այս պահին պետական ռեսուրսներով դեռևս հնարավոր չէ լուծել: Օրինակ՝ մեր ծրագրերից մեկով ցանկանում ենք վերանորոգել հանրապետության դպրոցների՝ մեծ մասամբ ողբալի վիճակում գտնվող սանհանգույցներն ու մարզադահլիճները: Պարզ է, որ պետական ռեսուրսներով այս խնդիրը մի օր լուծվելու է: Հարցն այն է, թե որքան տարի կպահանջվի դրա համար: Մինչդեռ մենք կարող ենք լրացուցիչ տեսուրսներ համախմբելով օգնել ավելի արագ հասնել արդյունքի:

Ու քանի որ խոսեցի այն մասին, որ ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել, վերջում ուզում եմ մի փոքր էլ բացել փակագծերըտ: Իրականում ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն: Կարճ ձևակերպելով կստացվի այսպես. լինել «դուխով և խոնարհ»՝ միաժամանակ:  Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս որակները, թերևս, կարող են համատեղել միայն հայ կանայք՝ մեր պատմնությունը վկա:

Շնորհակալություն ուշադրության համար և ուրախ ու հաճելի երեկո բոլորիս»,-նշել է Աննա Հակոբյանը:

Լրահոս
20 Հուն
Հրդեհ Մարտունի քաղաքում. տուժածներ չկան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան Կանադայի արեւելքում առատ ձյան պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ)Ինչպես են եվրոպական երկրների առաջնորդները փնտրում Պուտինին (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը մարմնագույն լողազգեստով Կաբո Սան Լուկասի լողափում (լուսանկար) Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե ՀովհաննիսյանԿինը վեց օր ողջ է մնացել ձյան տակ թաղված մեքենայում Շախմատի կանանց առաջնությունում առաջատարը չի փոխվել «Ռոմա»-ն արտագնա խաղում հաղթեց «Զենովա»-ին «Լիվերպուլ»-ը Վան Դայկի և Սալահի գոլերի շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵրբ կառավարման ակադեմիայում ունկնդիր էի, Կուտոյանը մեզ սեմինար էր կարդում․ Մարուքյան (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի ողբերգությունը «բանանային պետության ախտանիշ է»․ Արմեն ԱյվազյանՃՏՊ՝ Արագածոտնում․ բեռնատարը կողաշրջվել է․ կան վիրավորներԲոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը` Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին Գործարար Սամվել Կարապետյանը կրկին պապիկ է դարձել (լուսանկար) Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Կաթողիկոսը նախագահել է Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հոգեհանգիստը Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի հետ մեկնել է Թուրքիա «Մարտի 1»-ի և մյուս գործերի հետ Կուտոյանի մահը կարծես կապ չունի․ ԱԱԾ փոխտնօրեն Քաղաքական դեմքերից ովքեր մասնակցեցին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ) Բավականաչափ տվյալներ վկայում են՝ Կուտոյանն ինքնասպան է եղել. Արթուր Դավթյան (տեսանյութ) Շախմատի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Գեղարքունիքում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել Եթե անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան՝ պետք է ամբողջությամբ հետաքննենք․ Արմեն ԳրիգորյանՆման բան չէի սպասում. Արա Բաբլոյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)Բուխարեստում կատարվել է Դինքի սպանության 13-րդ և Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցների հոգեհանգստյան կարգ Ցավ եմ ապրում. Տարոն Մարգարյան (տեսանյութ) Դիակը չսառած՝ քաղաքական կեղտոտ խաղեր են սկսել. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․ Արթուր Վանեցյան Բագրատ Եսայանը՝ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահել է ՈւՂԻՂ․ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգը ձնամրրիկից հետո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակելԳեորգին գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը․ Սամվել Ֆարմանյան Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ՌԴ կառավարությունը հրաժարական տվել Մսի արտադրության ծավալները նվազել ենՍպասվում է ձյուն Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է. Tert.am Այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ ԿոստանյանիցԵրևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամյա երեխային Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը (տեսանյութ) Արմեն Հովհաննիսյանը սեփական կյանքով փրկեց առնվազն 15 զինվորի կյանքՀատուկ օպերացիա՝ Վանաձորում. բերման են ենթարկվել «Բազազ Արտեմը», «Գնդլիկ Բոքոնիկը»,«Պույ-պույ մկնիկը» և այլ մականունավորներ13 տարի առաջ այս օրը Թուրքիայում սպանվել է Հրանտ Դինքը
Ամենադիտված
Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)Ինչ է պատմում Գեորգի Կուտոյանի հարևանը (տեսանյութ) Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ«Թագավորն ու թագուհին». Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ (լուսանկարներ) Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դինՍովորական սպանության կամ ինքնասպանության ձեռագիր չէ. նախկին ոստիկանապետՆրանք տիրապետել են ինֆորմացիայի, որով շատ մարդկանց գլուխներ կարող էր տրորվել. կարծիք
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)