00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բազմամարդ թաղում՝ Շիրակ գյուղում․ վարչապետը լուսանկար է հրապարակել Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսի կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն. Արսեն Թորոսյան 72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանի գործունեությունը. Այստեղ անցկացվել է հարսանիք. ՍԱՏՄ Պարետի որոշմամբ՝ արգելվեց դեպի Ձորագյուղ բոլոր ելքերն ու մուտքերըԳագիկ Ծառուկյանի հստակ մեսիջը. հանուն Հայաստանի փրկության` Փաշինյանը պետք է հրաժարական տաՓաշինյանն իր մոտ է հրավիրել ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին. իրավիճակը ճիշտ չեն զեկուցելԿոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին քննել վարչապետի ու կառավարության գործողություններն ու անգործությունը․ Արթուր Վանեցյան․ Yerkir.amԵրկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան ԱՀԿ-ն փոխել է դիմակները կրելու մասին իր դիրքորոշումը․ դիմակ կրելը պարտադիր է․ Ռիա ՆովոստիՂազախստանում ծեծկռտուք է սկսվել դիմակ չկրելու պատճառով (տեսանյութ)

Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով և նշել, որ «Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը»։ Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

Պատգամում նշված է.  

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն,
... որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. Դ. 4-5):

Սիրելի հավատավոր, բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանությունը Մեր սրտում՝ ողջունում ենք ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Փրկչի Սուրբ Ծննդյան տոնը քրիստոնյա ողջ աշխարհին խնդություն ու բերկրանք է բերում: Այսօր մեր սրտերում ու հոգիներում այդ ուրախությունն է թևածում, որով համախմբվել ենք օրհնաբանելու Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը, նորոգվելու Քրիստոսի պարգևած կենարար շնորհներով:

«Երբ ժամանակը լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, ...որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»,- ասում է առաքյալը: Մարդկային մտքի համար դժվար ընկալելի է, թե ինչպես կարող է անսահման Աստված սահմանավորվել, Արարիչն Աստված արարված մարդու կերպարանք առնել: Մեր պատմահայր Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ Ծննդյան այս հրաշազարդ իրողությունը իր գեղեցկահյուս շարականում կոչում է «Խորհուրդ մեծ և սքանչելի»: «Երկնքի ու երկրի համար անպարփակելին,- ասում է նա,- խանձարուրով պատվեց... և սուրբ այրի մեջ բազմեց»: Սուրբ Ծննդյան սքանչելախորհուրդ այս իրողությունը, արդարև, հավատքով է ըմբռնելի, ինչպես հավատքով են տեսանելի Աստծո բարերար խնամքն ու գործերը, և զգալի՝ Տիրոջ կենարար ներկայությունն ու ներգործությունը: Այսօր մենք հավատքով հովիվների հետ ականջալուր ենք հրեշտակների ավետաբեր օրհներգությանը: Արևելքից ժամանած մոգերի հետ հավատքով տեսնում ենք քարայրում ապաստան գտած Սուրբ Ընտանիքին և խոնարհվում նորածին Հիսուսի առջև, Ով եկավ, ինչպես և առաքյալն է վկայում, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք:

Քրիստոսի Ծնունդը շնորհ է արժևորելու մարդկային կյանքը, դարձնելու նոր սկիզբ, նոր ճանապարհ դեպի աստվածճանաչողություն, դեպի Աստծուն որդեգրություն: Քրիստոսի Ծնունդը անզուգական սիրո, անսահման մարդասիրության վկայություն է: Սեր, որը զոհաբերվող է, ամբողջանվեր, որով Մեծազոր Աստված Իր բարձրությունից խոնարհվեց, Տեր լինելով ծառայի կերպարանք առավ, որպեսզի մարդկային կյանքը առաջնորդի փրկության, երկնքի արքայության, որպեսզի մաքրագործվեն ու վեհանան մարդկանց զգացումներն ու մտածումները, արդար ու բարի լինեն գործերը: Եկեղեցու սուրբ հայրերից Հովհան Ոսկեբերանը ուսուցանում է, որ Աստծուն որդեգրությունը մարդու նորոգությունն է: Ներքին վերափոխման, հոգևոր վերածննդի այդ շնորհն ու զորությունն է բերում Փրկիչ մեր Տերը: Քրիստոսով հալչում են մեղքերը, փարատվում են հուսահատությունները, վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն, և դժվարությունների ու վշտերի մեջ ծագում է Սուրբ Ծննդյան լույսը՝ բերելով նոր աշխարհի, նոր կյանքի հույսն ու տեսլականը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան այս հոգենորոգ օրը Մենք ցավ ի սիրտ պիտի անդրադառնանք նաև, որ ժամանակակից կյանքի բազմահոս, հակասական զարգացումներում, աշխարհիկացման, համահարթեցման հոսանքներում, մրցակցության անհոգի վազքերում, հաղորդակցության նոր հնարավորությունների ահռելի տարածքներում հաճախ կորսվում է Քրիստոսի Ծննդյան պատգամը: Քարոզվում են իրական արժեքների վտանգավոր նմանակումներ՝ պարպված աստվածսիրության ու մարդասիրության ճշմարիտ գաղափարներից և կառուցված ազատության ու իրավունքների սխալ ընկալումների ու մեկնաբանությունների վրա: Կանգնած ժամանակների այս նոր իրողությունների ու փոփոխությունների հանդիման՝ մենք ամուր պիտի մնանք ի Քրիստոս մեր հավատքի մեջ, վերարժևորելով մեր անցյալը, ընտրելով նորոգությունն ու որդեգրությունը: Հավատավոր մեր ժողովրդի ներկայությունը եկեղեցիներում աղոթական ու նվիրական զգացումներով, հոգևոր խոնարհումը Մանուկ Հիսուսի սնարի առջև՝ մեր համընդհանուր պատասխանն է Քրիստոսով ապրելու, Քրիստոսով նորոգվելու, Քրիստոսով հարատևելու աստվածային կանչին: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսի Ծննդյան շնորհառատ այս օրը վերստին ամրապնդվում ենք հաստատակամությամբ, որ առավել վճռական պիտի լինենք քրիստոնեական մեր ինքնության վկայության մեջ, ազգային մեր կյանքը կառուցենք սիրո, համերաշխության հիմերի վրա, միաբանված լինենք մեր հոգևոր արժեքներով, մեր հավատքով, մեր սրբազան հայրենիքի, մեր Սուրբ Եկեղեցու շուրջ: Քրիստոս Իր Սուրբ Ծնունդով ուղենշեց միմյանց ու Աստծո հետ միավորված մնալու մեր ճանապարհը: Ընթանանք այդ ճանապարհով՝ նորոգ բարեզարդելով մեր կյանքը, կյանքը մեր հայրենիքի և մեր ժողովրդի:

Այս մաղթանքով և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Ի Քրիստոս եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին և Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանին՝ իր մեծազնիվ տիկնոջ հետ: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան շնորհառատ այս օրը, սիրելի հավատավոր զավակներ Մեր, միասնաբար աղոթենք մեր Փրկչին Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի խոսքերով. «Նորոգող հնութեանց, նորոգեա եւ զիս, նորոգ զարդարեա»: Հայցենք միասնաբար, որ նորոգության երկնային պարգևները բարեփոխեն աշխարհը համայն, բարօրությամբ շենանա ժողովուրդների ու պետությունների կյանքը, և Աստծո Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի լինի մեր հայրենիքին, հայրենյաց մեր հերոս պաշտպաններին, Մերձավոր Արևելքում և այլուր դժվարությունների դիմագրավող մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին: Թող Փրկչի կենսանորոգ շնորհներով ու երկնառաք բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանեկան հարկերը, և հանապազ ձեզ հետ՝ Աստծո պահպանությունն ու օրհնությունները:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Լրահոս
6 Հուն
Քաղաքապետարանը սպասել է, որ կրպակը տեղադրողը հնարավոր բոլոր վնասները կրի, նոր քանդեն․ ԽաժակյանԲազմամարդ թաղում՝ Շիրակ գյուղում․ վարչապետը լուսանկար է հրապարակել Կորոնավիրուսը ՀՀ-ին պատերազմ չի հայտարարել. այն հերթական, շարքային մարտահրավերներից մեկն է. Սուրեն Սահակյան Ուժեղ կարկտահարություն՝ Գորիսում (տեսանյութ)Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսի կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն. Արսեն Թորոսյան 72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանի գործունեությունը. Այստեղ անցկացվել է հարսանիք. ՍԱՏՄ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին՝ երկրի ազգային տոնի առթիվ Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ. Հելսինկյան կոմիտե Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոցԴուք երբեք չեք գիտակցի, որ այդ շփոթի ու խուճապի միակ հեղինակն ինքներդ եք․ Երվանդ Վարոսյան«Զզվելի է, երբ տիկին Մակունցը կրկին հայտարարություններ է անում ժողովրդի անունից»Պարետի որոշմամբ՝ արգելվեց դեպի Ձորագյուղ բոլոր ելքերն ու մուտքերըԳագիկ Ծառուկյանի հստակ մեսիջը. հանուն Հայաստանի փրկության` Փաշինյանը պետք է հրաժարական տաՀամավարակը, հասարակությունը և պետությունըՓաշինյանն իր մոտ է հրավիրել ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին. իրավիճակը ճիշտ չեն զեկուցելՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ ՏասնվեցերորդինԵսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու լուրըՍուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից, տնօրենը` նկատողություն ստացելԱրցախ. COVID-19 է հայտնաբերվել ևս 2 քաղաքացու մոտԵվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո Իսահակ Մալխասյանն արդարացվել էԿոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին քննել վարչապետի ու կառավարության գործողություններն ու անգործությունը․ Արթուր Վանեցյան․ Yerkir.amԵրկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Տնտեսության համարյա բոլոր ոլորտները անկում են գրանցել․ Արա ԳալոյանԱՀԿ-ն փոխել է դիմակները կրելու մասին իր դիրքորոշումը․ դիմակ կրելը պարտադիր է․ Ռիա ՆովոստիԼռելն է դավաճանություն. Սպարտակ Սեյրանյան Ղազախստանում ծեծկռտուք է սկսվել դիմակ չկրելու պատճառով (տեսանյութ)Վանեցյանը դատի է տվել Փաշինյանին ու նրա խոսնակինԱրայիկ Հարությունյանը այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Covid-19-ը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին. Համազասպ Դանիելյան Մենք իսկապես կարող ենք ունենալ ուժեղ պետականություն. հեղափոխությունը այդ հնարավորությունը տվել էՔաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտիՄեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 547 դեպք. կա 7 մահ. 207 անձ ապաքինվել է Գերազանց կազմակերպում` առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ժամանակ«Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն ՀայոցԴիմակ և ձեռնոց կրելով իրավիճակը չենք կարող փրկել. Բժիշկ-թերապևտը դիմում է Նիկոլ Փաշինյանին «Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը». Խոսրով ՀարությունյանՕրվա խորհուրդը.«Ժողովուրդ». Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունները նվազել ենԿորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Հրապարակ». ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ«Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Ժողովուրդ». Վեթթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն«Հրապարակ». Փորձում է ուժեղացնել դիրքերը Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Հայկ և Ալեքսանդր Եսայանները հրավիրվել են ԱԱԾԿավասակի սինդրոմով չորսամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ Հումորային բեմադրությունը ներկայացված է եղել հաճախորդի կողմից. Villa Hills-ի հայտարարությունըԹե ինչ եղավ հետո, երբ խոսեց Ծառուկյանը. Նաիրա Զոհրաբյան Դիմակից հրաժարվելու ընթացքում դու 100 տոկոսով կարող ես վարակվել. Աշոտ Ասատրյան
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից