Ինչ է կատարվում մեր մարմնի հետ, երբ մենք դադարում ենք սեքսով զբաղվել․ lifehacker.ru Երեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո Հնարավո՞ր է արդյոք ապրել առանց սեքսի․ knife.med «Ես ձեր հետ եմ, ես ձեր ջանին մեռնեմ…». Պաուզա Անո «Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը». Վահան Թումասյան Իմքայլական ավագանին դեմ է շենքերի տանիքներին գիշերը լուսարձակող խաչերի ինքնակամ տեղադրմանը Սեքս-տիկնիկները շատերին օգնել են «ազատվել թունավոր հարաբերություններից» մեկուսացումից հետո Ռոմանոս Պետրոսյանը «արդարացրեց» իր նշանակումը Ալեքսանդր Տարայկովսկու սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ 

ՔՊ-ի «տղամարդ» կանայք

Վերլուծական
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» երեկ արձանագրված ներթիմային բախման հերթական դեպքը, ստիպում է հատուկ ուշադրության արժանացրել այս քաղաքական ուժի կին գործիչներին, այն պարզ պատճառով, որ վերջիններս այս կամ այն իրավիճակում շատ ավելի տղամարդկային պահվածք են դրսևորում, քան իրենց ՝ արական սեռի գործընկերները:
 
Հերթական դեպքը, ինչպես նշեցինք, գրանցվեց երեկ, պատճառն էլ այն էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դեմ է Առողջապահության նախարարության՝ Մարալիկի ծննդատունը փակելու որոշմանը և խիստ քննադատել է այդ քայլը: Հովսեփյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունը հիվանդանոցները փակելու քաղաքականություն է վարում: Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում ընթացած բանավեճին միացել է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը՝ հակադարձելով Սոֆյա Հովսեփյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Սոֆյա Հովսեփյանը Կարեն Սարուխանյանին մեղադրել է ժամանակին անհրաժեշտ քայլերին խոչընդոտելու մեջ, իսկ Սարուխանյանը Հովսեփյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ, ինչպես նաև խորհուրդ է տվել ամուսնանալ: Հովսեփյանը պատասխանել է Սարուխանյանին՝ նշելով, որ արժանապատվություն ունեցող մարդը նման բան չէր ասի: Եվ ինչ խոսք՝ այս հարցում Հովսեփյանի հետ չհամաձայնել պարզապես հնարավոր չէ: Ի տարբերություն Սարուխանյանի, ով ըստ մամուլի. մարզպետի պաշտոնին էր հասել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը լինելու հանգամանքով պայմանավորված, իսկ որպես պատգամավոր արձանագրել է 0 ՕԳԳ, Սոֆյա Հովսեփյանը մշտապես է աչքի ընկել հավասարակշռված և սկզբունքային դիրքորոշումներով, չմոռանալով նաև՝ թե ում շահերն է պաշտպանում ԱԺ-ում: Գուցե հենց դա է պատճառը, որ կուսակիցները հաճախակի են հարձակումներ կազմակերպում կին պատգամավորի դեմ, ինչպես եղավ օրինակ, ամիսներ առաջ, երբ Հովսեփյանը անչափ կոշտ էր արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, հայտարարելով, որ միանշանակ դեմ է քվեարկելու այդ փաստաթղթի վավերացմանը, դրանից հետո էլ Հովսեփյանը Հանրայինի ուղիղ եթերում Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց ՀՀ տնտեսությունը և հատապես արդյունաբերությունը պայթեցնելու մեջ, ինչով էլ դարձավ ՔՊ-ի լևոնական թևի «աչքի գրողը»: Հովսեփյանը նաև հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելու կառավարության որոշմանը: Սակայն ի պատիվ Հովսեփյանի՝ պետք է փաստենք, չնայած անգամ սեփական թիմակիցների կողմից թիրախավորվելու՝ Հովսեփյանը շարունակում է դրսևորել կամային որակներ, սկզբունքայնություն և իրական «դուխ», հատկանիշներ, որոնք շատ հազվադեպ են հանդիպում Նոր Հայաստանի պաշտոնյաների շրջանում:
 
Անդրադառնալով ՔՊ-ի կամային հատկանիշներով օժտված և սկզբունքային կանանց, հնարավոր չէ չանդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Հակոբյանին այսօր շատերն են մեղադրում՝ ամուսնու փոխարեն քաղաքական որոշումներ կայացնելու մեջ, մամուլը նրան անգամ տվել է «գորշ կարդինալի» կոչումը, սակայն այսպիսի տպավորությունը ստեղծվել է թերևս այն պատճառով, որ Հակոբյանը մշտապես եղել է Փաշինյանի կողքին՝ չկտրվելով քաղաքական պրոցեսներից և ամուսնու պայքարից, ինչ-որ տեղ նաև փոխարինելով Փաշինյանին այդ պայքարում, օրինակ, երբ վերջինս 2008-ի դեպքերից հետո բանտում էր՝ հենց Աննա Հակոբյանն էր Երևանում կազմակերպել քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով երթը, քայլ, որին այն շրջանում դժվար թե հանդգնեին գնալ անգամ տղամարդ քաղաքական գործիչները: Նույնը եղավ նաև հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո, երբ հրապարակում հավաքված մարդիկ միավորվեցին հենց Աննա Հակոբյանի շուրջ: Այս առումով վարչապետի տիկնոջ հաշվին ևս մեկ պլյուս կարելի է գրանցել՝ կամային հատկանիշների, որակների դրսևորման և մինչ օրս պահվող սկզբունքայնության համար:
 
ՔՊ-ից այս առումով կարելի է առանձնացնել նաև պատգամավոր Արփինե Դավոյանին: Մի պարագայում, երբ իշխանությունները անչափ ցավագին են տանում իրենց հասցեին հնչող ցանկացած քննադատություն, Դավոյանը պարբերաբար աչքի է ընկնում իր իսկ թիմակիցներին քննադատելով և կոչ անելով՝ չհիասթափեցնել իրենց վստահության քվե տված քաղաքացիներին: 
 
Իր սկզբունքայնության պատճառով թիմակիցների հետ լարված հարաբերությունների մեջ է նաև «Իմ Քայլ»-ի մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Պողոսյանը: Վերջինս պարբերաբար է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, այսպես ասած՝ ընդհանուր գծից տարբերվող կարծիքներ արտահայտելու պատճառով: Նա դեմ էր արտահայտվում ոստիկանությունը և ԱԱԾ-ն քաղաքական կառույցների վերածելուն, և անգամ կոչ էր անում պատկերացնել, որ հենց իրեն են նշանակում ոստիկանապետի պաշտոնում՝ ինչպե՞ս դրան կվերաբերվեր ԱԺ-ն ու հասարակությունը…
 
Պետք է փաստել, որ հեղափոխությունից հետո իշխող քաղաքական ուժի ներսում տղամարդկայնությամբ աչքի են ընկնում հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և մնում է հուսալ, որ ՔՊ –ի՝ նրանց արական սեռի գործընկերները օրերից մի օր նույնպես կկարողանան դրսևորել Սոֆյա Հովսեփյանի և Քրիստինե Պողոսյանի սկզբունքայնությունից, Արփինե Դավոյանի՝ նոն-կոմֆորմիզմից, Աննա Հակոբյանի կամային որակներից և հատկանիշներից…
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ է կատարվում մեր մարմնի հետ, երբ մենք դադարում ենք սեքսով զբաղվել․ lifehacker.ruՊահանջում եմ սահմանել հատուկ օր` ի հիշատակ կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների. Արմեն ԱշոտյանԵրեկվանից տեղս չեմ գտնում Hard Talk-ից հետո«Կարմիր բերետները» բերման են ենթարկել գետնանցումում ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդունՀնարավո՞ր է արդյոք ապրել առանց սեքսի․ knife.med«Ես ձեր հետ եմ, ես ձեր ջանին մեռնեմ…». Պաուզա Անո «Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը». Վահան Թումասյան Անհավանական գեղեցիկ արևածագերը՝ մեկ ֆոտոշարքում (լուսանկարներ) Իմքայլական ավագանին դեմ է շենքերի տանիքներին գիշերը լուսարձակող խաչերի ինքնակամ տեղադրմանըՍեքս-տիկնիկները շատերին օգնել են «ազատվել թունավոր հարաբերություններից» մեկուսացումից հետոՓակ նամակներ եմ ստանում օգտատերերից. ինձ խորհուրդ են տալիս՝ «դարձի գալ». Հասմիկ Պապյան Ֆի֊Ֆի կղզիները՝ Թայլանդում (լուսանկարներ)Նախարարը քանդում է ապօրինի կառույցներըՌոմանոս Պետրոսյանը «արդարացրեց» իր նշանակումըՀալեպում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել Ալեքսանդր Տարայկովսկու սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹՆիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ«Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքըՈւշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին. ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունըՎերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմԱռաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց ՔոչարյանըՏղերք, բա ու՞ր եք․․․«Մամ ջան». Դիանա Գրիգորյանն ու Կարեն Ասլանյանը տեսահոլովակ են նկարահանելՄենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ)Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունըԵրևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա«Չասեք վրիպակ է, նախարարն իրավունք չունի այսքան անգրագետ լինել»Շվեյցարիայի անձեռակերտ բնությունը (լուսանկարներ)Դերասանուհի Նարինե Ոսկանյանը վիրահատվել է. վիճակը բավարար էՍեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.esՊուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում իրավիճակի վերաբերյալԱվտոբուսը հարվածել է հետիոտնին. 58-ամյա կինը մահացել էԱրմինկայի շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար)Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան«Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ»․ Պիկեն՝ «Բարսելոնա» ֊ «Բավարիա» խաղի մասինՄալդիվյան չքնաղ լողափերը (լուսանկարներ)Հրավառություն կատարած անձինք տուգանվել են. ոստիկանության հորդորը «Փաշինյանը պետք է հիմնավորի՝ ինչո՞ւ Տավուշի մարտերի մասնակիցներից միայն Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման»«Երևանը ձեր խոպանը չէ, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար». Վահան ԲաբայանՀակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամԴրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստ
Ամենադիտված