Պարոն Թովմասյանը երբեք չի օգտվել ամառանոցից, թիկնազոր չի ունեցել Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին (տեսանյութ) Հանրահավաքի լուրից հետո իշխանություններն ընկել են ցնցակաթվածի մեջ (տեսանյութ) Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ Որեւէ խնդիր չեմ տեսնում․ Արևիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի միայն մեկ թեկնածուի առաջադրման մասին Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափահարություններով դիմավորեցին (տեսանյութ) Այս դատավորը պատահական չի ընտրվել. այն ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ` քաղաքական հաշվեհարդար է (տեսանյութ) Արդյոք գաղտնի բանակցություններ են եղել Փաշինյանի և Ալիևի միջև. Խառատյանը հոդվածը մտացածին «պատումներ է» որակել «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը 

2019 թվականին հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8 տոկոսով․ ՀՀ ոստիկանություն

Հասարակություն

Հունվարի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նշվեց, որ 2019 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել են հասարակական կարգն ու անվտանգությունը:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ նշեց, որ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես և առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի հայտնաբերման աճով:

Գրանցված 26.850 հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ոչ մեծ (54,4%) և միջին ծանրության (27,8%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 82,2%-ը:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ 2019 թ. ընթացքում իրականացված ծավալուն օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ կրճատվել է աճի տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, դեկտեմբեր՝ 8,8%):

Զեկուցողը նկատեց, որ դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն (եթե 2018 թ. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203.539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. դրանց թիվն աճել է 42.882-ով` կազմելով` 246.421): Ի դեպ, 10,4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն նախկինում չհայտնած դեպքերի վերաբերյալ:

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (20,1%-ից 16,0%), փոխարենը` աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (48,8%-ից՝ 52,9%):

Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով բացահայտման աշխատանքները՝ նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 32.623 հանցագործության դեպքերի 58,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ:

Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 34,0%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 57,8%:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման ընդհանուր ցուցանիշից առավել բարձր է սպանությունների՝ 72,7%, սպանության փորձերի՝ 70,5%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 84,6%, այդ թվում՝ ծանր՝ 72,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 85,5%, ավազակության՝ 78,8%, խարդախության՝ 60,8%, յուրացման կամ վատնման՝ 59,0% և տրանսպորտային միջոց փախցնելու՝ 80,4% դեպքերի բացահայտման արդյունավետությունը:

Հաշվետու ժամանակահատվածում 46-ով (1.475-1.521) աճել է ինչպես նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, այնպես էլ 51-ով կամ 37,2%-ով հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (137-188):

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 1.280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հաշվետու տարում ՀՀ տարածքում արձանագրվել է 4.799 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 341 և մարմնական վնասվածքներ ստացել 6.801 անձ:

Ոստիկանության պետի տեղակալները ներկայացրին իրենց կողմից համակարգվող ոլորտներում կատարված աշխատանքները։

Խոսվեց 2019 թվականին ոստիկանության զորքերի իրականացրած ծառայության, ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, միջազգային համագործակցության, օրենսդրական նախաձեռնությունների, կադրային քաղաքականության և այլ ոլորտներում կատարված աշխատանքների մասին։

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը վերլուծելով իրականացված աշխատանքը՝ շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։

Նա խոսեց նաև բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումների ակտիվացման անհրաժեշտության, ոստիկանության տնտեսական ու կադրային քաղաքականության և այլ խնդիրների մասին։

Արման Սարգսյանը վեր հանեց նաև 2019 թվականի ընթացում ոստիկանության ծառայողների թերություններն ու բացթողումները և նշեց, որ ամեն ինչ կարվի դրանք վերացնելու համար։

Ընդգծելով, որ ծառայության հանդեպ անտարբեր ոստիկանը տեղ չունի համակարգում` ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ ամփոփումից և վերլուծությունից հետո կլինեն նաև կադրային փոփոխություններ։

Կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հատուկ հանձնաժողովի կողմից տարբեր ծառայությունների գծով տարվա լավագույն ճանաչված ծառայողներին ու բաժինների պետերին հանձնեց լավագույնների դրոշներն ու պարգևները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. ՂուլյանՊարոն Թովմասյանը երբեք չի օգտվել ամառանոցից, թիկնազոր չի ունեցելԹուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է Մոսկվայում խոշորագույն ընկերությունները կանցնեն հեռավար աշխատանքի ռեժիմինԾառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին (տեսանյութ) Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին (լուսանկարներ)Հանրահավաքի լուրից հետո իշխանություններն ընկել են ցնցակաթվածի մեջ (տեսանյութ) Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ Որեւէ խնդիր չեմ տեսնում․ Արևիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի միայն մեկ թեկնածուի առաջադրման մասինԾառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափահարություններով դիմավորեցին (տեսանյութ) Այս դատավորը պատահական չի ընտրվել. այն ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ` քաղաքական հաշվեհարդար է (տեսանյութ) Արդյոք գաղտնի բանակցություններ են եղել Փաշինյանի և Ալիևի միջև. Խառատյանը հոդվածը մտացածին «պատումներ է» որակել«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում էՏիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով «Գործարանատերերը  դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»Լիտվան բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ, ցավոք, դու գլուխ գովալու շատ բան չունես. Սմբատ Գոգյան Երևանի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը դանակահարել է համադասարանցունԻշխանությունը ամեն բան գործադրում է ընդդիմախոսներին լռեցնելու ուղղությամբ. Արծվիկ ՄինասյանՆման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել. Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին Չի կարող նախարարի կամ պատգամավորի կենսագրությունը 3 տող լինել․ ԷնֆիաջյանԿորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 73 և 84 տարեկան, երկուսն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններԿորոնավիրուսի 392 նոր դեպք է հաստատվել․ 2 պացիենտ մահացել է«Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ. Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն» Արմեն Փամբուխչյանը ԱԻ նախարարի տեղակալ է նշանակվել Հոկտեմբերիի 1-ից բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը չի գործի ՍԴ նախագահի ընտրության հարցով այսօր կունենանք վերջնարդյունք. Էդգար Շաթիրյան«Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի» Ես ինչ-որ ասել եմ, դրան տեր եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա. Գագիկ Ծառուկյան «Զինառ» ՓԲԸ-ն 2017-2019 թթ․ թույլ է տվել շուրջ 160 միլիոն դրամի խախտում Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 25-ի համարԽաղողի մթերման գինը՝ 105 դրամ. «Ժամանակ»«Իրատես». ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են«Ժողովուրդ». Վիզաների ազատականացման հարցում լավ նորություններ կունենանք «Իրատես». Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն այլ «բորշչ» հրամցրեց«Փաստ». Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունը՝ Փաշինյանի հսկողության տակ«Ժողովուրդ». «Արտ Լանչ»-ի անբարեխիղճ աշխատանքն ու աթոռը կորցրած պաշտոնյան«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի«Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել«Փաստ». Ինչ է սպասվում հրաժարականներից հետո«Հրապարակ». Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչեւ 150 հազարանոց սեղանի հաշիվներ15-ամյա աղջիկն արյուն է լացում, և բժիշկները մինչ օրս չեն կարողանում պարզել պատճառը (լուսանկարներ)Էմիլի Ռատակովսկին կրել է այնքան փոքր լողազգեստ, որ երկրպագուները դժվարությամբ են այն գտել լուսանկարումԴիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավերՈրևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. Զոհրաբ Մնացականյան Երևանում Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում
Ամենադիտված