Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի խաղին և դարձավ գոլի հեղինակ:
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց Բրեմենի «Վերդեր»-ի հետ և առավելության հասավ 0:3 հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին և խփեց իր թիմի երրորդ գնդակը` նպաստելով «Հոֆենհայմ»-ի հաղթանակին: Սա Ադամյանի 5-րդ գոլն էր Բունդեսլիգայում:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը մեկ հորիզոնականով բարելավեց դիրքը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում և 30 միավորով 7-րդն է: